Բորիս Բազարով
Բորիս Բազարով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27, 1893 |
Ծննդավայր | Կելմե, Rossiyensky Uyezd, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 21, 1939 (45 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Vilnius Military School? |
Մասնագիտություն | հետախույզ |
Բորիս Բազարով (ռուս.՝ Бори́с Я́ковлевич База́ров, իսկական ազգանունը` Շպակ), մայիսի 27, 1893, Կելմե, Rossiyensky Uyezd, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 21, 1939, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային անլեգալ հետախույզ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1914 թվականին ավարտել է Վիլենի ռազմական ուսումնարանը։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, 105-րդ հետևակային գնդի դասակի (հետագայում վաշտի) հրամանատար։
1921 թվականին աշխատանքի է ընդունվել ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդին կից Միացյալ պետական քաղաքական վարչության օրգաններում, մինչև 1924 թվականն աշխատել է անլեգալ հետախուզությունում Բալկաններում (Բուլղարիա և Հարավսլավիա)։ Հետագայում (մինչև 1927 թվականը) Վիեննայում եղել է ԽՍՀՄ լիազոր ներկայացուցիչը։
1927 թվականից ղեկավարել է Միացյալ պետական քաղաքական վարչության բալկանյան սեկտորը։ 1928 թվականին առողջական խնդիրների հետ կապված ազատվել է, կարճ ժամկետով աշխատել Ժողովրդական տնտեսության բարձրագույն խորհրդում, նույն տարում վերադարձել Միացյալ պետական քաղաքական վարչություն և գործուղվել Բեռլին։ Այստեղ լինելով անլեգալ ռեզիդենտի տեղակալ, ղեկավարել է անլեգալ խմբավորումները[1]։ 1935-1938 թվականներին ղեկավարել է ԱՄՆ ռեզիդենտուրաները։ Տիրապետել է գերմաներեն, բուլղարերեն, ֆրանսերեն և սերբախորվաթերեն լեզուներին, եղել է Պետանվտանգության մայոր։ Ձերբակալվել է 1938 թվականի հուլիսի 3-ին լրտեսության մեղադրանքով, 1938 թվականի փետրվարի 21-ին դատապարտվել պատժի առավելագույն չափին և նույն օրը գնդակահարվել։ Թաղված է Դոնի գերեզմանատանը։ Արդարացվել է ԽՍՀՄ ԳԽ Ռազմական կոլեգիայի կողմից 1956 թվականի դեկտեմբերի 22-ին։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1930 թվականին ՉԵԿԱ-ի 10-ամյակի նշանավորման կապակցությամբ պարգևատրվել է անվանական բրաունինգով։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Энциклопедия секретных служб России / Автор-составитель А.И.Колпакиди. — М.: АСТ, Астрель, Транзиткнига, 2004. — С. 440-441. — 800 с. — ISBN 5-17018975-3.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Антонов, Владимир. Лучший охотник за шифрами». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Биография Б. Я. Базарова Արխիվացված 2010-08-10 Wayback Machine на сайте СВР России
- Биография Б. Я. Базарова на сайте pseudology.org
- Владимир Сергеев Да Винчи советской внешней разведки: Борис Базаров — один из самых успешных нелегальных резидентов Лубянки. // НГ, 2006-10-06.
- Информация о Б. Я. Базарове на сайте «Жертвы политического террора в СССР».