Բեատրիս Հովհաննիսյան
Բեատրիս Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1927 Բաղդադ, Mandatory Iraq |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 17, 2008 (81 տարեկան) Բլումինգտոն, Հենեպին շրջան (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժիշտ և դաշնակահարուհի |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց և Երաժշտության թագավորական ակադեմիա |
Բեատրիս Հովհաննիսյան (Բեատրիս Օհանեսյան, անգլ.՝ Beatrice Ohanessian, մարտի 15, 1927, Բաղդադ, Mandatory Iraq - հուլիսի 17, 2008, Բլումինգտոն, Հենեպին շրջան (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ), իրաքահայ դաշնակահարուհի։ Իրաքի առաջին համերգային դաշնակահարուհին և առաջին կին կոմպոզիտորն է[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեատրիս Հովհաննիսյանը ծնվել է 1927 թվականին, Բաղդադում, հայ ընտանիքում։ Հայրը ծնվել էր Պարսկաստանում և Բաղդադ էր տեղափոխվել բրիտանացիների հետ Հնդկաստանում աշխատելուց հետո[2]։ Մայրը և երկու քեռիները որբացել էին Հայոց ցեղասպաության ժամանակ։ Ծնողները խրախուսել են, որ Բեատրիսը զբաղվի երաժշտությամբ[1]։ Ավարտել է Գեղարվեստի ինստիտուտը՝ ստանալով դաշնակահարի հատուկ հիշատակմամբ որակավորում[3]։ Ավարտելուց հետո եղել է իրեն դասավանդած ռումինացի պրոֆեսոր Ջուլիեն Հերցի օգնականը[4]։ Իրաքի կառավարությունից ստացել է կրթաթոշակ և ուսումը շարունակել Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիայում, սովորել պրոֆեսոր Մաքս Պիրանիի մոտ[3]։ Չորս տարի ուսանելուց հետո ստացել է դաշնակահարի և մանկավարժի, իսկ երկրորդ մասնագիտությամբ՝ երգչուհու որակավորումներ[4]։ Ստանալով Ֆուլբրայթի կրթաթոշակ՝ սովորել է Նյու Յորքի Ջուլիարդ դպրոցում, որն ավարտելուց հետո դեբյուտային համերգով հանդես է եկել Քարնեգի հոլում։ Իրաքում հուլիսի 14-ի հեղափոխության պատճառով նրա կրթաթոշակը երկարաձգվել է ևս մեկ տարով[4]։
Վերադարձ Իրաք[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ-ում ապրելու տարիներին Մինեսոտայում Հովհաննիսյանն այցելել է եղբորը՝ Արշամին և նրա կնոջը։ Այնտեղ նա հանդես է եկել Մինեսոտայի նվագախմբի հետ և խրախուսվել է մնալ Ամերիկայում։ Սակայն Հովհաննիսյանը զգում էր, որ ինքը պետք է Իրաքում լինի։
Բոլորն ինձ ասում էին, որ պետք է մնամ Ամերիկայում, բայց ներքին ձայնս ասում էր, որ պետք է վերադառնամ Իրաք և իմ հայրենակիցներին սովորեցնեմ երաժշտություն սիրել։ Դասական երաժշտությունը նոր պետք է ներթափանցեր Իրաք, և ինձ պես մարդկանց կարիք էր զգացվում այն ուսուցանելու համար[4]։ - Բեատրիս Հովհաննիսյան
|
Այնուհետև Հովհաննիսյանը նշանակվել է Բաղդադի գեղարվեստի ինստիտուտի դաշնամուրային բաժնի վարիչ։ Ամառային արձակուրդների ընթացքում նա վարպետության դասերի և երաժշտական սեմինարների էր մասնակցում տարբեր երկրներում[3]։ 1961 թվականին Հովհաննիսյանը դարձել է Իրաքի ազգային սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր համերգային դաշնակահարը և պաշտոնավարել ավելի քան երեսուն տարի[1]։ 1969-1972 թվականներին, միաժամանակ, դասավանդել է Մինեսոտայի համալսարանում և Մաքալիսթեր քոլեջում[3]։ 1980 թվականին՝ Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ, նա գրեց առաջին իրաքյան արևմտյան ստեղծագործությունը[4], որն արժանացավ Իրաքի պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Սադդամ Հուսեյնի ուշադրությանը։ Հարցին, թե ինչ պարգև կցանկանար իր ձեռքբերումների համար, նա խնդրեց ավելի լավ դաշնամուր[5]։ Հովհաննիսյանին նվիրեցին Steinway & Sons մակնիշի մեծ դաշնամուր, որը նա թողեց Իրաքում, առաջին Իրաք-քուվեյթյան պատերազմից հետո ԱՄՆ-ում հաստատվելուց հետո։ Հովհաննիսյանի մահվանից առաջ, Իրաքի ազգային սիմֆոնիկ նվագախմբի իր ընկերներից մեկի կողմից պահվող դաշնամուրը, վերջապես, հասել է Մինեսոտա՝ պատված նրա գիշերազգեստներով[6]։
Հետագա կյանք, մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
1994 թվականին Հովհաննիսյանը մշտապես տեղափոխվել է Միացյալ Նահանգներ՝ բնակություն հաստատելով Միննեապոլիս-Սենտ Պոլում, միանալով եղբորը՝ Արշամին և քրոջը` Սիտային, այնուհետև կրկին սկսել է դասավանդել Մինեսոտայի համալսարանում, Մաքալիսթեր քոլեջում, ինչպես նաև Միննեապոլիսի Սուրբ Թոմաս համալսարանում[5]։ Եղել է Հայ առաքելական Սուրբ Պողոս եկեղեցու երգեհոնահարը[3]։ Հովհաննիսյանը մահացել է 2008 թվականի հուլիսի 17-ին, քաղցկեղից, Բլումինգտոնում, 81 տարեկան հասակում[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Combs, Marianne. Music in Baghdad: An Iraqi pioneer looks back. Minnesota Public Radio. Retrieved August 7, 2008.
- ↑ Windle, Holly. Baghdad Barcarolle: How Beatrice Ohanessian became Iraq's foremost classical pianist. Nodin Press, 2008, 978-1-932472-78-3, p. 10
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Obituaries. Star Tribune. Retrieved August 7, 2008.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Boghosian Papas, Lisa. Twin Cities' Beatrice Ohanessian: A Famous Pianist and Pioneer of Music Արխիվացված 2007-10-21 Wayback Machine. Armenian General Benevolent Union. Retrieved August 7, 2008.
- ↑ 5,0 5,1 5,2 Cohen, Ben. Ohanessian was piano prodigy of Iraq, world. Star Tribune. Retrieved August 8, 2008.
- ↑ Klein, Allegra. Mission to Baghdad Արխիվացված 2008-05-15 Wayback Machine. Strings Magazine. Retrieved August 8, 2008.
|