Բարբի (տիկնիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Barbie
Մազերշեկ
Աչքերսև
Ստեղծման օր1959 թվական
ՍտեղծողՀարոլդ Մաթսոն, Էլիոթ Հանդլեր


Բարբի, ի սկզբանե մանկական խաղալիք, որով հիմնականում խաղում են 3-14 տարեկան աղջիկները, այժմ արտադրվում են նոր մոդելներ մեծահասակների համար։ Առաջին անգամ թողարկվել է 1959 թվականին ԱՄՆ-ում՝ Վիսկոնսին նահանգում։ Տիկնիկի ստեղծողներն են Հարոլդ Մաթսոնը և Էլիոթ Հանդլերը։ Ընդհանուր անունը բարբիի-Բարբարա Միլիսենթ Ռոբերթս։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բարբին շուկայում հայտնվել է 1959 թվականին, Նյու-Յորքում։ Տիկնիկը մշակել է Էլիոթ Հանդլերը, սղագրուհիների «Mattel» ընկերությունում։ Ենթադրվում է, որ որպես նախատիպ հայտնի տիկնիկն է դարձել էրոտիկ դերասանուհի Բիլդ Լիլին, որի լուսանկարը հրատարակվել է «Bild Zeitung» (Գերմանիա) թերթում։ Լիլիի պատկերով բարբի տիկնիկները շատ առումներով հիշեցնում են բարբի տիկնիկների վաղ մոդելներին։

Առաջին բարբիի արժեքը կազմում էր ընդամենը $3.00։ Այն հագած էր սև ու սպիտակ գծավոր լողազգեստ (տիկնիկի հագուստը պետք է ձեռք բերել առանձին), ուներ շեկ մազեր ու սև աչքեր։ Հանդլերի խոսքերով իր աղջիկը՝ Բարբարան (որի անունով կոչվել է բարբի տիկնիկը) իր մանկության տարիներին հաճախ էր խաղում իր ընկերների հետ տիկնիկներով, որոնք պատրաստված էին թղթից։

Երեխա, ով խաղում է բարբի տիկնիկներով

Բարբարան տիկնիկների համար հագուստներ էր պատրաստում թղթից, որը տիկնիկին մերթ դարձնում էր աղջիկ, մերթ գործարար կին, մերթ որպես մայրիկ։ Հաստատ զգացվում էր տիկնիկների անհրաժեշտությունը, որոնք կարող էին ծանոթացնել պատանի աղջիկներին այդքան իրենց համար հաճելի հասուն կյանքի շատ կողմերի հետ։ Տիկնիկի տեսքը տարիների ընթացքում փոխվում էր, եթե առաջին բարբին (1959 թվական) բավական հասուն կին էր, ապա 1960-ականների վերջերին տիկնիկը դառնում է բավական դեռահաս աղջիկ։ 1960-ականներին բարբին ձեռք է բերում «Երազանքի տունը» մեքենան։ 1961 թվականին թողարկվում է Բարբի երգչուհի տիկնիկը, Բարբի բուժքույր տիկնիկը, 1965 թվականին Բարբի տիեզերագնաց (որպես առաջին ամերիկացի կին տիեզերագնացը) տիկնիկը, 1966 թվականին Բարբի բորտուղեկցորդուհի տիկնիկը, 1991 թվականին Բարբի նախագահի թեկնածու տիկնիկը։

1980 թվականին «Mattel» ընկերությունը ներկայացրեց «Տիկնիկների աշխարհ» հավաքածուն, որը ներառում էր ավելի քան 20 բարբի տիկնիկ՝ տարբեր երկրների տարազներով։ Տիկնիկի բարձրությունը 29 սմ է։ Եթե բարբին լիներ մարդ նրա հասակը կլիներ 170 սմ, քաշը 50 կգ, չափսերը 99։45։84 ։ Բարբի ստեղծողները հաճախ մեղադրում են մարդկանց, որ պահում են դիետաներ, կատարում պլաստիկ վիրահատություններ՝ Բարբի տիկնիկին նմանվելու համար, որը նրանք համարում են անբնական գեղեցկություն, որը շատերի համար դարձել է ստանդարտ։ 2000 թվականին բարբի տիկնիկի տեսքը փոխվել է։ Ամերիկացի Սինդի Ջեքսոնը կատարել է 55 պլաստիկ վիրահատություն, բարբիին նմանվելու համար։ Այժմ Բարբիի արտադրանքը շատ լայն է և բազմազան.կան բազմաթիվ մոդելներ։ Նկարվել են բազմաթիվ մուլտֆիլմներ և անիմացիոն ֆիլմեր։

«Dream House»

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկացի Սինդի Ջեքսոնը կատարել է 55 պլաստիկ վիրահատություն, բարբիին նմանվելու համար։
  • 2009 թվականի սեպտեմբերին «Mattel» ընկերությունը և Universal Pictures կինոստուդիան կնքել են պայմանագիր՝ միասին Բարբի տիկնիկի մասին ֆիլմի վրա աշխատելու մասին, որը նվիրված էր Բարբիի 50 ամյակին
  • Խաղալիքը իր անունը ստացել է Հարոլդի և Էլիոթի դստեր՝ Բարբարա Հանդլերի անունից
  • 1959 թվականին արտադրված առաջին բարբի տիկնիկը վաճառվել է ավելի քան 10 հազար ամերիկյան դոլարով
  • 2012 թվականին Իրանում արգելվեց Բարբի տիկնիկի վաճառքը, որովհետև այն բացասաբար էր ազդում մուսուլմանների վրա (կանայք, աղջիկները ծածկվում են սև գլխաշորով ու հագուստով, իսկ բարբին հագնված էր ամերիկյան ոճով)
  • 2012 թվականին V Magazine ամսագիրը հրապարակել է Վալերիա Լուկյանովայի լուսանկարը, որտեղ նա շատ նման էր բարբիին

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Barbie Արխիվացված 2013-07-13 Wayback Machine։ Энциклопедия моды. С официального разрешения Mattel. Dorling Kindersley limited, 2000
  2. Синди Джексон в книге рекордов Гиннеса(недоступная ссылка — история) Արխիվացված 2017-02-20 Wayback Machine. Архивировано из первоисточника 18 сентября 2011 Արխիվացված 2017-02-20 Wayback Machine.
  3. Fiat 500 Barbie — девочкам понравится. AutoRelease.ru. Архивировано из первоисточника 19 февраля 2012
  4. Universal снимет фильм о вселенной куклы Барби Արխիվացված 2017-02-20 Wayback Machine
  5. Иранская полиция нравов запретила продавать «Барби» Արխիվացված 2017-02-20 Wayback Machine
  6. Живая кукла Валерия Лукьянова покоряет Нью-Йорк Արխիվացված 2017-02-20 Wayback Machine. Проверено 1 января 2012. Архивировано из первоисточника 5 января 2013 Արխիվացված 2017-02-20 Wayback Machine
  7. Девушка-Барби Валерия Лукьянова пыталась покончить с собой Արխիվացված 2017-02-20 Wayback Machine. Проверено 1 января 2012. Архивировано из первоисточника 5 января 2013 Արխիվացված 2017-02-20 Wayback Machine
  8. Валерия Лукьянова: «Я не хочу работать – ведь у меня есть муж». Проверено 1 января 2012. Архивировано из первоисточника 5 января 2013 Արխիվացված 2017-02-20 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբի (տիկնիկ)» հոդվածին։