Բալաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալաթի և Ֆեների սահմանային հատվածը

Բալաթ (թուրքերեն՝ Balat), ավանդական հրեական թաղամաս Ստամբուլի Ֆաթիհ շրջանում։ Գտնվում է Ստամբուլի եվրոպական հատվածում։ Հավանաբար անվանումը ծագել է հունարեն՝ palation, լատին․՝ palatium («պալատ») բառերից՝ ի պատիվ բյուզանդական Բլաքերնի պալատի, որը կառուցված է եղել ժամանակակից Բալաթի տարածքում։

Բալաթը գտնվում է Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Ոսկեղջյուրի արևմտյան ափին, քաղաքի պատմական շրջանում։ Բալաթը արևելքից սահմանակից է Ֆեներին, իսկ հյուսիսից Բալաթի ափերը ողովում են Ոսկեղջյուրի ջրերով՝ ստեղծելով արհեստական սահման։ Արևմտուտքում Բալաթը սահմանակից է Հայվանսարայ, հարավից՝ Դրաման թաղամասերին։ Վերջին երկուսը համարվում են քաղաքի ավանդական կրոնական թաղամասերը, որտեղ տեղացիները պարտավոր են փողոց դուրս գալ գլխաշորով։ Բալաթում բնակվում են մեծ քանակությամբ հրեաներ։ Հրեական մեկ այլ թաղամաս է Քուսգունջուքը, որը գտնվում է Ստամբուլի ասիական հատվածում։

Թաղամասի ամենահայտնի տեսարժան վայրը Ստամբուլի ամենահին սինագոգն է։ Բացի դրանից թաղամասում կառուցված են նաև հունական և հայկական եկեղեցիներ։ Թաղամասը համարվում է նաև Ստամբուլի առևտրային խոշոր թաղամասերից մեկը, որտեղ առկա են մեծ քանակությամբ սուպերմարկետներ և շուկաներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակ Բալաթը բնակեցված է եղել հիմնականում հրեաներով։ 1947 թվականին Իսրայելի հիմնադրումից հետո շատերը վերադարձան հայրենիք։ Ներկայումս թաղամասը հիմնականում բնակեցված է թուրքերով, Անատոլիացի քրդերով և գնչուներով։ Վերջին երկուստ 1970-ական թվականներին լքել են Թրակիան, Արևելյան Անատոլիան և Հարավարևելյան Անատոլիան՝ բնակություն հաստատելով Բալաթում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Belge, Murat (2000). İstanbul Gezi Rehberi. İstanbul: Tarih Vakfı Yurt Yayınları. ISBN 975-333-002-2: