Հակասեմությունը Թուրքիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հակասեմությունը Թուրքիայում, հրեաների ազգային և կրոնական պատկանելիության պատճառով թշնամության արտահայտությունը Թուրքիայում:

2009 թվականի դրությամբ Թուրքիայում բնակվում էր մահմեդական աշխարհում ամենամեծ հրեական համայնքներից մեկը, ունենալով 23 հարար մարդ։ Դա կազմում է երկրի բնակչության ընդամենը 0,03%-ը[1]: 2010 թվականի սեպտեմբերին Իսրայել հայրենադարձի արդյունքու համայնքի թիվը նվազել է և հասել 17 հազար մարդ[2]: Թուրքիայի հրեաների մեծամասնությունը ապրում է Ստամբուլում[3]: Այժմ Թուրքիայում գործում է 23 սինագոգ, այդ թվում է 16-ը Ստամբուլում[4]:

Չնայած Թուրքիայում հրեական բնակչության չնչին թվի, հակասեմական տրամադրությունները շատ ուժեղ են Թուրքիայի հասարակության մեջ։ Նման տրամադրությունների բուռն արթնացում է նկատվել 2006 թվականին տեղի ունեցած Երկրորդ լիբանանյան պատերազմի, Իրայելի կողմից Գազայի հատվածում 2008 թ. դեկտեմբերին - 2009 թ. հունվարին իրականացված «Ձուլածո կապար» գործողության, ինչպես նաև «Խաղաղության նավատորմի» շուրջ հակամարտության պատճառով։ Խնդիրներից մեկն այն է, որ իսրայելի քաղաքականության քննադատությունը հաճախակի վերածվում է ընդհանրապես հրեաների նկատմամբ թշնամանքի[5]:

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]