Բադախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բադախոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Դաշտավլուկայիններ (Pooideae)
Ցեղ Բադախոտ (Glyceria)
R.Br.

Բադախոտ (լատին․՝ Glyceria), փսիկախոտ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 50 (այլ տվյալներով՝ 40), Հայաստանում՝ 3 տեսակ՝ բադախոտ ծալքավոր (G.plicata), բադախոտ եղեգնաձև (G. arundinaceae) և բադախոտ լողացող (G. fluitans

Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի սողացող կոճղարմատ։ Ցողունն ուղղաձիգ է կամ հիմքում ծնկաձև ծալված, բարձրությունը՝ 20-150 սմ։ Տերևները նեղ են, գծաձև, լեզվակավոր։ Ծաղկաբույլը խիստ ճյուղավոր, փռված հուրան է, հասկիկները՝ բազմածաղիկ։ Ծաղկում է հունիս-օգոստոսիև։ Պտուղը հատիկ է։ Ուտելի է։ Հատիկներից պատրաստում են մանրաձավար։ Կերաբույս է ընտանի, վայրի կենդանիների և ջրլող թռչունների ու ձկների համար։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Ճահճային խոնավասեր բույս է, աճում է լճերի, գետերի, արհեստական ջրամբարների ափերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բադախոտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բադախոտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 205