Արևելքի ժողովուրդների առաջին համագումար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևելքի ժողովուրդների առաջին համագումար 1920, տեղի է ունեցել սեպտեմբերի 1-7-ին, Բաքվում, Կոմունիստական ինտերնացիոնալի որոշմամբ։ Համագումարին մասնակցել են Արևելքի 37 ազգեր ներկայացնող 2045 պատգամավորներ, ինչպես նաև Կոմունիստ, ինտերնացիոնալի գործկոմի, Եվրոպայի մի շարք կոմունիստ, և սոցիալիստ, կուսակցությունների, երիտասարդության կոմունիստ, ինտերնացիոնալի պատվիրակությունները։ Համագումարի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի 101 պատգմավորներ։ Համագումարը լսել և քննարկել է Կոմինտերնի գործկոմի նախագահ Գ.Զինովևի «Կոմինտերնը և Արևելքի ժողովուրդների խնդիրները». Կոմինտերնի գործկոմի քարտուղար Կ. Ռադեկի «Միջազգային իրադրության և Արևելքի աշխատավոր զանգվածների խնդիրների մասին», Կոմինտերնի գործկոմի անդամ Մ. Պավլովիչի՝ «Ազգային և գաղութային հարցերի մասին» և այլն զեկուցումները։ Արծարծված հարցերի վերաբերյալ ընդունվել են բանաձևեր ու որոշումներ, կոչ (մանիֆեստ)՝ ուղղված Արևելքի ժողովուրդներին, ուղերձ՝ Եվրոպայի, Ամերիկայի, ճապոնիայի բանվորներին։ Հայաստանի պատվիրակների զեկուցումներում, ելույթներում, հայտարարություններում և այլ փաստաթղթերում արծարծվել են Հայաստանի տնտեսական և քաղաքական ծանր իրավիճակի, հայերի ցեղասպանության, թուրք վայրագությունների, արևմտյան դիվանագիտության երեսպաշտության և այլն հարցեր։ Մերկացվել են երիտթուրքերի և քեմալականների զավթողական ձգտումները։ Դատապարտելով երիտթուրքերի հակահայկ. քաղաքականությունը՝ Կոմինտերնի գործկոմի ներկայացուցիչը համագումարում նշել է Բրեստի կոնֆերանսում թուրք, ներկայացուցչի զայրացուցիչ վարքագծի, թուրք ազգայնականների կողմից պայմանագրով չբավարարվելու և Հայաստանի վրա արշավելու մասին։ Համագումարին (ղեկավարության նախաձեռնությամբ) հրավիրվել էր նաև թուրք, քաղաքական գործիչ Է Օվեր փաշան, որը ցանկացել էր հանդես գալ Մարոկկոյի, Ալժիրի. Թունիսի, Եգիպտոսի և այլ երկրների ճնշված ժողովուրդների անունից, պահանջելով իր ղեկավարությամբ ստեղծել «իսլամական բանակ»՝ իբրև թե ազատագրելու Արևելքի ժողովուրդներին իմպերիալիզմի լծից։ էնվերին չթույլատրվեց մասնակցել համագումարի նիստերին, սակայն նրա հայտարարությունն ընթերցվեց։ Նրանում էնվերը աշխատում Էր իրենից հեռացնել հայ ժողովրդի նկատմամբ զազրելի ոճրագործության մեղավորությունը. նաև մերժում էր Անդրկովկասի դեմ թուրքական նվաճող, գործողությունները, գովաբանում թուրք, կառավարողների քաղաքականությունը «ազգերի ինքնորոշման և հավասարության» հարցում։ Նրա հայտարարությունը համագումարում չարժանացավ պաշտպանության, ընդունված բանաձևը թուրք, կառավարողների և հատկապես էնվերի քաղաքականության դատապարտումն էր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Համագումարի մի շարք պատգամավորների ելույթներում մերկացվեցին երիտթուրքերի և քեմալականների իրական նպատակները, որոշակիորեն նշվեց, որ քեմալական շարժումը ոչ ժոդովըրդական Է և ոչ Էլ կոմունիստական։ Համագումարին՝ էնվեր փաշայի հրավիրումը առաջացրեց Եվրոպայի մի շարք երկրների կոմունիստ, և սոցիալիստ, կուսակցությունների խիստ տարակուսանքը։ N ինտերնացիոնալի պարագլուխներից ժան Լուրեն սխալ է համարել համագումար հրավիրել մեկին, «որի ձեռքերին միլիոնավոր հայերի արյուն կա...»։ Համագումարի ընդունած որոշումներում և հայ պատվիրակների՝ համագումարին ներկայացրած փաստաթըղթերում հայ ժողովրդի ազատագրական պայքարին և պատմական ճշմարտության վերականգնման նրա ձգտմանը տրվել է ոչ ճիշտ, միտումնային գնահատական։ Հայաստանի Հանրապետության փորձերը հայկական հարցի լուծման ուղղությամբ գնահատվել են որպես «դաշնակ իմպերիալիստների ակնհայտ իմպերիալիստական նպատակներ», որոնք, իբր, ժողովրդին մղում են պատերազմի ընդդեմ «բուրժ. լծից ազատագրված Ռուսաստանի և Ադրբեջանի ժողովրդի»։ Խոշտանգված և կործանման եզրին հասած Հայաստանը հայտարարվել է «իմպերիալիստական»։ Նմանօրինակ սխալ քաղաքականություն է վարել նաև համագումարում ընտրված Արևելքի ժողովուրդների պրոպագանդայի և գործողության խորհուրդը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png