Արցախի թագավորություն
|
||||
| Քարտեզ | ||||
| Ընդհանուր տեղեկանք | ||||
| Մայրաքաղաք | Խաչենի բերդ, Հաթերք, Վայկունիք | |||
| Լեզու | հայերեն | |||
| Կրոն | Քրիստոնեություն | |||
| Իշխանություն | ||||
| Պետական կարգ | միապետություն | |||
| Դինաստիա | Խաչեն | |||
| Պետության գլուխ | թագավոր | |||
| Պատմություն | ||||
| - Հովհաննես Սենեքերիմ | 1000 | |||
| - Դիզակի միացումը | 1214 | |||
| - Ջալալ Ա-ի սպան. | 1261 | |||
Արցախի Թագավորություն, միջնադարյան հայկական պետություն, որն ընդգրկում էր Խաչենի, Գարդմանի և Գեղարքունիքի իշխանությունները։ Արցախի թագավորական տոհմը Սյունիների մի ճյուղն էր կազմում և կոչվում էր Խաչենի իշխանական տոհմ: Արցախի թագավորությունը ստեղծվեց այն ժամանակ, երբ Խաչենի իշխան Հովհաննես Սենեքերիմը 1000 թվականին յուրացրեց միապետական տիտղոսը և նրա իշանությունը ճանաչվեց Բյուզանդիայի և Պարսկաստանի կողմից։ Արցախի թագավորությունը ուշ միջնադարում արևելյան Հայաստանի հայկական պետականության վերջին բեկորն էր ու թեև այն վերացավ 1261 թվականին Արղուն Ղանի կողմից Արցախի թագավոր Ջալալ Ա-ի սպանությամբ, Արցախ-Խաչենի պայազատները շարունակեցին իշխել Արցախում մինչև 19-րդ դարի սկիզբ։ Արցախի իշխաններից են սերված Ղարաբաղի մելիքությունները և 20-րդ դարում հայկական ազնվականության զգալի մասը։ Հայոց պատմության այնպիսի դեմքեր, ինչպիսին են Իսրայել Օրին՝ 17-րդ դարում հայ ազգային ազատագրական շարժման հիմնադիրը, և Խաչատուր Աբովյանը՝ արդի արևելահայերեն գրական լեզի հիմնադիրը, սերված են եղել Արցախի թագավորներից:
Օգտագործված աղբյուներ
- Robert H. Hewsen. The Kingdom of Arc'ax. In Medieval Armenian Culture (University of Pennsylvania Armenian Texts and Studies). Thomas J. Samuelian and Michael E. Stone (eds.) Chico, California: Scholars Press, 1984. ISBN 0-8913-0642-0.
- Robert H. Hewsen (2001). Armenia: A Historcial Atlas. Chicago: University of Chicago Press. p. 118-121. ISBN 0-2263-3228-4.
- Մովսես Կաղանկատվացի, Աղուանից աշխարհի պատմություն, 3.20։
Ծանոթագրություններ և նշումներ