Արցախի Հանրապետության գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արցախի գրական կյանքում եղել են նույն վերելքներն ու վայրէջքները, որը բնորոշ է հայ գրականությանն ընդհանրապես։ Մեզ է հասել Մովսես Կաղանկատվացու «Պատմութիուն Աղուանից աշխարհի» մատյանում պահպանված VII դարի բանաստեղծ Դավթակ Քերթողի «Ողբք ի մահուան Ջեւանշիրի մեծի իշխանի» դամբանական ողբը, որն աշխարհիկ թեմայով գրված հնագույն ստեղծագործությունն է հայ քնարերգության մեջ։

Արցախի Գտիչ ամրոցի տեր Եսայի Աբու-Մուսե հզոր իշխանը (IX դար ) եղել է ճարտասան ու բանաստեղծ։ Արաբ զորավար Բուղա Շարաբին գրած նրա «Թուղթը» (պահպանվել է Թովմա Արծրունու «Պատմութիուն տանն Արծրունեաց» մատյանում) արցախահայության ազատասիր ոգին փառաբանող բանաստեղծական կոչ է։ Խաչենցի եպիսկոպոս Տեր-հսրայելը (XIII դար ) խմբագրել և ազգապահպանման պահանջներին է հարմարեցրել «Հայսմավուրքը». այն հարստացրել է հայ իրականության արտացոլումով, հայ գործիչների սրբախոսական պատմություններով։ Ուշ միջնադարում գրականություն ստեղծվել է նաև Արցախի բարբառով։ XVII դարում մեծ ժողովրդականություն է վայելել զվարճախոս-առակախոս Պըլը Պուղին, որի հորինած զվարճալի զրույցներն ու առակները, տարածվելով ժողովրդի մեջ, լրացվել և նրա անունով հասել են մինչև մեր օրերը։ XIX դարի վերջին և XX դարի սկգբին Տմբլաչի Խաչանը (Մելիք-Շահնազարյան Կոստանդին) հրատարակել է ֆելիետոններ («Տնգլբազ եւ Ջուռնայ-Տմբլայ», 1900, «Ձուռնայ-Տմբլայ», 1901, ժողովածուներներ), Երզիծ. գործեր («Ղըլըցէ կնանոց պընըփեշակը», 1882, «Շոշուա ղալին խերն ու շառը», 1887)։ Այդ ժամանակաշրջանում Շուշին դարձել է հայ գրական կյանքի նշանավոր կենտրոններից։ Այստեղ են իրենց գրական առաջին քայլերն արել Մուրացանք, Լեոն և ուրիշներ։ Խորհրդայնացումից հետո Արցախում գրականության զարգացման օրինաչափ ընթացքը խախտվել է Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականության հետևանքով։ Ձերբակալվել ու հալածանքի է ենթարկվել հայ մտավորականությունը։ Խիստ գրաքննություն է սահմանվել և վերահսկվել է հրատարակչությունների գործունեությունը։ 1930-ական թվականներին տպագրվել են Իսրայել Պետրոսյանի, Վերդի Վերխաչյանի, Բոգդան Ջանյանի, Աշոտ Գրաշու բանաստեղծությունները։ Հետպատերազմյան առաջին տարիների գրական շարժման ու ստեղծագործական վերելքի համար մեծ նշանակություն է ունեցել 1947-ին Ավետիք Իսահակյանի այցը ԼՂ։ Այդ փաստն օգտագործելով՝ Ադրբեջանի իշխանությունները նոր հալածանքներ են սկսել հայ գրողների նկատմամբ։ Ձերբակալվել է Բոգդան Ջանյանը, ադրբեջանական մամուլում զրպարտչական հոդվածներ են տպագրվել «հայ ազգայնամոլ մտավորականության» մասին։ 1950-ական թվականներին և 1960-ական թվականների սկզբներին հրատարակվել են Համլետ Պետրոսյանի («Առակներ», 1955), Բոգդան Ջանյանի («ճամփաներ», 1957, «Խաղաղ եզերքներ», 1963, «Ես մենակ չեմ», 1964, «ճանապարհը շարունակվում է», 1965), Սերո Աբրահամյանի («Ներշնչանք», 1960), Գուրգեն Գաբրիելյանի («ճուտիկներ», 1960, «Մեր գյուղի առավոտը», 1961), Վազգեն Օվյանի («Լուսաբաց», 1961), Հրաչյա Բեգլարյանի («Կամուրջ», 1961, «Լեռնային վտակ», 1963) բանաստեղծությունների ժողովածուները, Սարգիս Աբրահամյանի («Սերունդների հետ», հ. 1-2, 1957-58, «Մեր քաղաքը», 1963, «Ոլորաններում», 1967), Բագրատ Ուլուբաբյանի («Հայրենի հող», 1959, «Այգեստան», 1960, «Մարդը», «Թարթառ», երկուսն էլ՝ 1963), Իսահակ Ալավերդյանի («հմ սաները», 1964) պատմվածքները, վիպակներն ու վեպերը։ 1960-ական թվականների վերջերին Ադրբեջանի կուսակցության ղեկավար մարմինները ջլատել են Արցախի գրական բաժանմունքի աշխատանքները, ազգամոլության համար կրկին մեղադրել են Բագրատ Ուլուբաբյանին, Բոգդան Ջանյանին և ուրիշներ։

1970-1980-ական թվականներին այնուամենայնիվ գրական կյանքը շարունակվել է։ Տպագրվել են Սոկրատ Խանյանի («Լեռների երգը», 1972, «Լեռնային ղողանջներ», 1978, «Քո անունից», 1980), Գևորգ Աղաջաևյանի («Օջախ և ծուխ», 1977, «Եզերք», 1981), Նվարդ Ավագյանի («Երկրորդ շնչառություն», 1978), Արմեն Հովհաննիսյանի («Հեռաստանների կանչը», 1978, «Հայրենիք և սեր», 1980, «Չհորինված մեղեդիներ», 1984), Վարդան Հակոբյանի («Անմարելի-անմեռնելի», 1981, «Մի կռունկ անցավ», 1983) չափածո գործերի ժողովածուներ, Մաքսիմ Հովհաննիսյանի («Գյուղացի մարդիկ», 1977, «Եվ սիրտն ասաց», 1980, «Նարնջագույն գիշերներ», 1983, «Շիկացած քարեր», 1985) պատմվածքների ժողովածուները։ 1988-ի Դարաբաղյան ազգ-ազատագր. շարժման շնորհիվ գրական կյանքը Արցախում վերելք է ապրել։ Ստեփանակերտում հիմնվել են հրատարակչություն և «Արցախ» գրակ-գեղարվեստական, հաս-քաղաքական հանդեսը։ Սերտացել է կապը Հայաստանի գրողների միության հետ։ 1939-ին ստեղծված ԼՂ գրողների մարզային բաժանմունքը 1990-ին միացել է Հայաստանի ԳՄ-ին, 1991-ից դարձել է ինքնուրույն կառույց։ ԼՂՀ գրողների բաժանմունքի քարտուղարներ են եղել Հ. Պետրոսյանը (1939-1941 և 1954-1955), Բոգդան Ջանյանը (1941, 1945-1948), Միքայել Հարությունյանը (1942-1944), Բագրատ Ուլուբաբյանը (1949-1967), Գ. Աղաջանյանը (1967-1974), Ա. Հովհաննիսյանը (1974-1983), Վարդան Հակոբյանը (1983- ից, 1990-ին՝ նաև ՀԳՄ քարտուղար, 2010-ին արժանացել է ՀՀ Պետական մրցանակի)։ Ղարաբաղում հայ գրականությունը զարգացման նոր փուլ է թևակոխել զինադադարից հետո։ Գրականությանյան մեջ նորից առաջնային է դարձել հերոսության և սխրանքի գովերգումն ու հայրենի հողին վերատիրման գաղափարը։ Այս առումով առաջատար դեր է ունեցել պոեզիան։ Հրատարակվել են Վարդան Հակոբյանի («Ամարասի զանգերը», «Արցախա ծուխ», երկուսն էլ՝ 1989, «Տաճարն Աստծո», 1993, «Քրիստոսի ծաղիկները», 2001, «Թևերի հեռուն», 2003), Կոմիտաս Դանիելյանի («Երաշտ տարի», 1989, «ճիչ», 2005, «Պորտալար», 2007), Սոկրատ Խանյանի («Կարոտի Երգեր», 1990, «Արցախյան ղողանջներ», 1991, «Արցախի արծիվը», 1995), Հրաչյա Բեգլարյանի («Հրաշք երկիր իմ Ղարաբաղ», 1990, «Արցախն Ավարայր», 1992), Ռոբերտ Եսայանի («Տարածություն և հոգի», «Նժար», երկուսն էլ՝ 1992, «Ելք», 2002), Գեղամ Աղաջանյանի («Կանչ», «Արցախն իմ տունն է», երկուսն էլ՝ 1993, «Արևածագ», 1996), Հասմիկ Ղարայանի («Ցավի ծաղիկ», 1993, «Շիկացած արցունքներ», 1997, «ժպիտս խաչից էլ է ծանր», 1998, «ճակատագրեր», 2003), Գուրգեն Գաբրիելյանի («Անդրանիկ», 1994, «Քարի փոքրն է, որ չի մեծանում», 1997), Դավիթ Միքայելյանի («Մեղրագետ», 1996, «Ցավից ու սիրուց ծնված», 1999), Ն. Ավագյանի («Մատյան հառներգության», 1997), Արկադի Թովմասյանի («Զգույշ քայլեք, մարդիկ», 1999) չափածո ժողները, որտեղ հեղինակները փառաբանել են հայրենիքի համար անձնվիրաբար զոհված հայորդիների սխրանքը։ Արձակում առաջատար է դարձել պատերազմ տարիների ռազմաճակատի և թիկունքի առօրյան պատկերող նկարագր պատմող գրականությունը (Ձորի Բալայան, «Դժոխք և Դրախտ», 1995, «Պատերազմի հետքը երկար է մնում», 1999, Արցախ Բունիաթյան, «Արյունոտ օրեր Մարտակերտ, 1992», գիրք 1-3, 2000-2003), կենսագր., փաստավա- վերագր., մարտ, գործողությունները ներկայացնող գործերը, ակնարկաշարերը (Սեդրակ Նանագուլյան, «Արծիվները բարձունքներ են տենչում», գիրք 1-3, 1992-1993, Վարդգես Բաղրյան, «Ավո», 1993, Գագիկ Բեգլարյան, «Պսակ», 1996, Համլետ Գևորգյան, «Պետո», 2000, Կ. Դանիելյան, «Արցախ՝չսանձած նժույգ», 2001, Ռ. Եսայան, «Ոգու ճանապարհը», 2002, Թորգոմ Նալբանդյան, «Յոթը քսան հազարից», 2002, «Աստվածևերի կանչը», 2004, և այլն)։ ԼՂՀ Կառավարությունը սահմանել է (1992) «Եղիշե» գրական մրցանակը (2008-ից տրվում է նաև կինեմատոգրաֆիայի, հումանիտար գիտությունների և հեռուստատեսության ֆիլմերի համար)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։