Սարգիս Աբրահամյան (մշակութային գործիչ)
Սարգիս Աբրահամյան (1915, դեկտեմբերի 28 - 1969, հունիսի 15), հայ արձակագիր, մանկավարժ, մշակութային գործիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1960-ից։
Ծնվել է Շուշքենդ (Շոշ) գյուղում (ԼՂՀ)։ Ավարտել է Բաքվի մանկավարժական տեխնիկումը, Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնի պատմության ֆակուլտետը (1944)։ 1935-37-ին որպես պատմության ուսուցիչ աշխատել է ԼՂԻՄ-ի Մարտունու շրջանի Ննգի գյուղի դպրոցում, 1937-39-ին` նույն շրջանի Ղզղալա գյուղի միջնակարգ դպրոցում, 1940-ին` Մարտունու շրջանային ժողկրթության բաժնի վարիչ։ 1940-41-ին եղել է Ադրբեջանի ԼԿԵՄ Լեռնային Ղարաբաղի մարզային ժողկրթության բաժնի վարիչ, 1949-50-ին` Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի ուսմասվար, 1950-52-ին` քաղաքական ու գիտական գիտելիքների տարածման մարզային ընկերության պատասխանատու քարտուղար, 1952-53-ին` Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի մարքսիզմ-լենինիզմի ամբիոնի վարիչ, 1954-55-ին` աշխատավորների դեպուտատների մարզային սովետի կուլտուրայի բաժնի վարիչ, 1954-55-ին` ԼՂԻՄ աշխատավորների դեպուտատների մարզային սովետի գործկոմի նախագահի տեղակալ, 1955-57-ին` Ադրբեջանի ԿԿ Լեռնային Ղարաբաղի մարզկոմի քարտուղար, 1957-61-ին` մարզկոմի երկրորդ քարտուղար, 1961-63-ին` մարզային սովետի կուլտուրայի բաժնի վարիչ, 1963-69-ին` կինոֆիկացիայի մարզային վարչության պետ։ Եղել է Ադրբեջանի ԽՍՀ 5-րդ գումարման դեպուտատ։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Մահացել է Ստեփանակերտում։[1]
Ս. Աբրահամյանի երկերի մատենագրություն [խմբագրել]
- Սերունդների հետ (վեպ), գիրք 1, Երևան, Հայպետհրատ, 1957, 396 էջ։
- Լեռնային վտակ (ժողովածուի մեջ տեղ են գտել Ս. Աբրահամյանի «Աստղ», «Արևաշեն», «Կարմիր մեխակներ», «Աղ ու հացի պատիվը» պատմվածքները), Ազերնեշր, 1957, 32 էջ։
- Սերունդների հետ (վեպ), գիրք 2, Երևան, Հայպետհրատ, 1958, 340 էջ։
- Լեռնային վտակ (ժողովածուի մեջ տեղ են գտել Ս. Աբրահամյանի «Հասմիկը» պատմվածքը), Բաքու, Ազերնեշր, 1963, 132 էջ։
- Մեր քաղաքը (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1963, 300 էջ։
- Ոլորաններում (վիպակ), Երևան, «Հայաստան», 1967, 219 էջ։
- Հավատարմություն (վեպ), Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1967, 256 էջ։
- Լեռնային վտակ (ժողովածուի մեջ տեղ են գտել Ս. Աբրահամյանի գործերը), Բաքու, Ազերնեշր, 1967, 196 էջ։
- Կարմիր մեխակներ (պատմվածքներ), Բաքու, Ադրբեջանի պետական հրատարակչություն, 1973, 128 էջ։
Արտաքին հղումներ [խմբագրել]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ (1986) Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող», 19-20։