Իսրայել Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսրայել Պետրոսյան
Ծնվել էհունվարի 31, 1909(1909-01-31)
Վախճանվել է1997
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր և լրագրող
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Իսրայել Պետրոսյան Վիքիդարանում

Իսրայել Առստամի Պետրոսյան (հունվարի 31, 1909(1909-01-31) - 1997, Իսպետ), հայ բանաստեղծ, արձակագիր, լրագրող։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայել Պետրոսյանը ծնվել է 1909 թվականի հունվարի 31-ին, Ղշլաղ գյուղում։ 1932 թվականին ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը։ 1932-1937 թվականներին, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, աշխատել է Խնձրիստան և Բադարա գյուղերի դպրոցներում։ 1938-1941 թվականներին եղել է Ստեփանակերտի «Երիտասարդ բոլշևիկ» մարզային կոմերիտական թերթի պատասխանատու քարտուղարը։ 1942- 1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1945-1969 թվականներին աշխատել է «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրությունում։ Ռուսերեն լույս է տեսել Պետրոսյանի «Առակներ» գիրքը (Բաքու, 1963)[1]: 1982 թվականից բնակել է Երևանում[2][3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զավակները (պատմվածք), Ստեփանակերտ, «Սովետական Ղարաբաղ» թերթի հրատարակչություն, 1943, 16 էջ։
  • Առակներ, Բաքու, Ազերնեշր, 1955, 32 էջ[4]։
  • Առակներ, Բաքու, Ազերնեշր, 1961, 120 էջ[5]։
  • Աղվեսը և այբուբենը (առակներ), Բաքու, Ազերնեշր, 1970, 56 էջ[6]։
  • Ձեռնտու պատիժ (առակներ), Երևան, «Հայաստան», 1971, 16 էջ[7]։
  • Ամեն մեկը իր դերում առակներ), Բաքու, Ազերնեշր, 1976, 96 էջ[8]։
  • Կաղնին և քամին, 1982[9]։
  • Հուշեր և դեպքեր իմ կյանքից։ Ստեփանակերտ։ Սոնա, 2012։ ISBN 9789994158768[10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։ էջ 519-520։
  2. Հովակիմյան Բ. Մ., Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 704։
  3. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  4. Պետրոսյան, Իսրայել Առստամի (1955). Առակներ. Բաքու: Ադրբեջանի պետհրատ.
  5. Պետրոսյան, Իսրայել Առստամի (1961). Առակներ. Բաքու: Ադրբեջանի պետհրատ.
  6. Պետրոսյան, Իսրայել Առստամի (1970). Աղաջանյան, Գ (ed.). Աղվեսը և այբուբենը. Բաքու.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)(չաշխատող հղում)
  7. Պետրոսյան, Իսրայել Առստամի; Յարալյան, Գեորգի Յակովի (1971). Ղուկասյան, Ամալյա Արմենակի (ed.). Ձեռնտու պատիժ. Երևան: Հայաստան.
  8. Պետրոսյան, Իսրայել Առստամի (1976). Ամեն մեկը իր դերում։ Առակներ. Բաքու: Ադրբեջանի պետհրատ.
  9. Պետրոսյան, Իսրայել Առստամի (1982). Հովհաննիսյան, Ա (ed.). Կաղնին և քամին. Բաքու.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)(չաշխատող հղում)
  10. Պետրոսյան, Իսրայել Առստամի (2012). Հովհաննիսյան, Մ; Բեգլարյան, Ա (eds.). Հուշեր և դեպքեր իմ կյանքից. Արցախապատում. Ստեփանակերտ: Սոնա. ISBN 9789994158768.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսրայել Պետրոսյան» հոդվածին։