Հասմիկ Ղարայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասմիկ Ղարայան
Ծնվել էմարտի 8, 1941(1941-03-08) (83 տարեկան)
ԾննդավայրԴահրավ, Խոջալուի շրջան
Մասնագիտությունբանաստեղծուհի և ազատամարտիկ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԱնդամակցությունՀԳՄ և Արցախի գրողների միություն
Հասմիկ Ղարայան Վիքիդարանում

Հասմիկ Սեդրակի Ղարայան (մարտի 8, 1941(1941-03-08), Դահրավ, Խոջալուի շրջան), հայ բանաստեղծուհի, ազատամարտիկ, Ղարաբաղյան շարժման մասնակից։ Հայաստանի և Արցախի գրողների միությունների անդամ։ «Դեմոկրատ հայեր» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ (2003

1988 թվականից մասնակցել է Արցախյան շարժմանը՝ փոխարինելով Արցախի ազատության համար զոհված որդուն՝ Արթուր Մեսրոպյանին[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկ Ղարայանը ծնվել է 1941 թվականին, ԼՂՀ Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում։ 1992—1993 թվականներին «Սյունիք» աշխարհազորի կազմում մասնակցել է Լաչինի շրջանի (Զարովս, Ղոչազ, Գյուսյուլու) ազատագրական մարտերին։ 1993—1994 թվականներին եղել է ՀՀ տարբեր թերթերի զինվորական թղթակիցը ԼՂՀ-ում։ 1994 թվականից բնակվում է Երևանում։

Ղարայանի առաջին գործերը տպագրվել են Արցախի և Հայաստանի մամուլում։ Լույս են տեսել «Ցավի ծաղիկ» (Երևան, 1993), «Երկնաքարեր» (Երևան, 1995), «Արցախյան Գողգոթա» (Երևան, 1996), «Կրակի լույսը» (Երևան, 1997), «Շիկացած արցունքներ» (Երևան, 1997), «Ժպիտս խաչից կ է ծանր» (Երևան, 1998), «ճակատագրեր» (Երևան, 2003) բանաստեղծությունների ժողովածուները, որոնցում փառաբանել է ազատության գաղափարը, մայրական սերը, իրենց կյանքը հայրենիքի ազատությանը նվիրաբերած հայորդիներին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցավի ծաղիկ։ Բանաստեղծություններ, 1993[3]։
  • Երկնաքարեր։ 1995[4]։
  • Արցախյան գողգոթա։ Բանաստեղծություններ, 1996[5]։
  • Կրակի լույսը։ Բանաստեղծություններ։ 1997[6]։
  • Ժպիտս խաչից էլ է ծանր։ Բանաստեղծություններ, 1998։
  • Ճակատագրեր։ 2003։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հասմիկ Սեդրակի Ղարայան/Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մարտի 14-ին.
  2. Հայկական համառոտ հանրագիտարան, 1999։ Հ. 3:
  3. Ղարայան, Հասմիկ Սեդրակի (1993). Ցավի ծաղիկ։ Բանաստեղծություններ. Նաիրի. ISBN 9785550008232.
  4. Ղարայան, Հասմիկ Սեդրակի; Ղազարյան, Ռեգինա Թադեւոսի (1995). Երկնաքարեր: Բանաստեղծություններ. Նաիրի. ISBN 9785550008904.
  5. Ղարայան, Հասմիկ Սեդրակի (1996). Արցախյան գողգոթա։ Բանաստեղծ. Նաիրի. ISBN 9785550009307.
  6. Ղարայան, Հասմիկ Սեդրակի (1997). Կրակի լույսը։ Բանաստեղծություններ. Նաիրի. ISBN 9785550009765.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասմիկ Ղարայան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։