Վարդան Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Հակոբյան
Վարդան Հակոբյան
Բնագիր ԱԱՀ՝
Ծննդյան օր՝ 1862 թ.
Ծննդավայր՝ Ահարոնք, Սասուն, Արևմտյան Հայաստան
Վախճանի օր՝ 1915 թ.
Վախճանի վայր՝ Մուշից ոչ հեռու
Ազգություն Հայ
Կրոն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի

Վարդան Հակոբյան կամ Հեսու վարդապետ (1862, գյուղ Ահարոնք (Սասուն գավառում) - 1915, Մեծ Եղեռնի զոհ), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ 1890-ին ձեռնադրվել է վարդապետ։ Մեծ աշխատանք է կատարել արևմտահայության ծանր վիճակի, հատկապես Սասունում և Տարոնում 1890-ական թթ. տիրող դրության մասին արտասահմանյան հասարակայնությանը տեղեկացնելու ուղղությամբ։ Քրդական հարձակումները կասեցնելու նպատակով՝ բանակցել է քրդերի հետ, որի հետևանքով որոշ աշիրաթներ չեզոք դիրք են գրավել։ Որոշ ժամանակ թուրքական կառավարությունը Հակոբյանին մեկուսացրել է Մշո Սուրբ Կարապետ վանքում։ 1890-ական թթ. վերջից վանքի վանահայրն էր։ Կողմ էր ընդհանուր ապստամբության Հրայրի գաղափարին և այդ ուղղությամբ 1901 - 03-ին լայն գործունեություն է ծավալել։ 1904-ի Սասունի ապստամբությունից հետո դեմ է եղել Մշո դաշտում հայդուկային կռիվներին։ 1915-ի ապրիլին ընտրվել է Մուշի հոգևոր առաջնորդ։ Տեղի բնակչության հետ տարագրվել և նահատակվել է Մուշից ոչ հեռու։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանի ց, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ