Արտո Չաքմաքչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտո Չաքմաքչյան
արմտ. հայ.՝ Արթօ Չաքմաքչեան
Ծնվել էհունիսի 26, 1933(1933-06-26)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Մահացել էհոկտեմբերի 1, 2019(2019-10-01) (86 տարեկան)
Քաղաքացիություն Եգիպտոս և  Կանադա
Մայրենի լեզուեգիպտական արաբերեն
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1952) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1959)
Ստեղծագործություն(ներ)Կոմիտասի հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ և ուսուցիչ
ԱշխատավայրՔվեբեկի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԿանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Արտո Չաքմաքչյան Վիքիդարանում
 Arto Tchakmaktchian Վիքիպահեստում

Արտո Սուրենի Չաքմաքչյան (իսկական անունը՝ Հարություն, հունիսի 26, 1933(1933-06-26), Կահիրե, Եգիպտոս - հոկտեմբերի 1, 2019(2019-10-01)), հայ քանդակագործ, նկարիչ։ Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ (1991)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1933 թվականին Կահիրեում (Եգիպտոս), քանդակագործությամբ սկսել է զբաղվել տասներկու տարեկան հասակում։ 1948 թ. ընտանիքով հայրենադարձել է Խորհրդային Հայաստան, 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1959 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության բաժինը։ 1964 թ. Մոսկվայի Խաղաղության Կոմիտեի մրցանակաբաշխությանն արժանացել է առաջին մրցանակի՝ «Հիրոսիմա» քանդակի համար։ 1975 թ. Հայաստանից մեկնել է Կանադա՝ ընտանիքով հաստատվելով Մոնրեալում, որտեղ ապրել է մինչ մահը։ 1978 թվականից սկսած քանդակագործություն և գեղանկարչություն է դասավանդել Քվեբեքի համալսարանում։

Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են Մոնրեալի, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ քաղաքների հասարակական վայրերում։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ԺԱԹ-ում, արտասահմանյան թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում[1][2]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960- ական թթ. Արտո Չաքմաքչյանն առաջիններից էր, որ դիմել է քանդակաձևերի արդիականացմանը և էքսպրեսիվ կերպավորմանը (Մոր, Կոստան Զարյանի (երկուսն էլ՝ բրոնզ), Առնո Բաբաջանյանի (երանգավորված գիպս, երեքն էլ՝ 1965, ԺԱԹ), Կոմիտասի (1969, բրոնզ, ՀԱՊ) դիմաքանդակները, «Ազատություն» (1973, հրակավ) հորինվածքը)։

Դեկորատիվ-կիրառական քանդակներից են՝ «Սասունցի Դավիթ», «Բերքահավաք» (երկուսն էլ՝ 1959, ջնարակ), որոնք աչքի են ընկնում ազգային քանդակաձևերի յուրօրինակ մեկնաբանմամբ։

1970-ական թթ-ից Արտո Չաքմաքչյանի արվեստում ի հայտ են եկել վերացական ձևերով ընդհանրացված խորհրդանշական գործեր («Երկու ծավալ», «Նստած մարմին», «Ծավալ № 1», երեքն էլ՝ 1975, գիպս, «Ուղերձ», «Անառակ որդին», երկուսն էլ՝ 1990, բրոնզ) և գրաֆիկական շարքեր («Սևը և ճերմակը», 1976, և այլն)։

Նա համբավի է արժանացել «Կոմիտաս» (1983, բրոնզ, Դետրոյտ) և «Ապրիլյան հուշակոթող» (1984, բրոնզ, Տորոնտո) մոնումենտալ հուշարձաններով։

1960 թվականից մասնակցել է հանրապետական, միութենական, միջազգային ցուցահանդեսների։ 2010 թվականին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է Արտո Չաքմաքչյանի քանդակների ցուցահանդեսը[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մտորումներ հայ միջնադարյան արձանագործության մասին, «Գարուն», 1967, № 2։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Croix et Fictions, Sculpture et dessin de 1992 à 2012 (Printed in Canada by Melan Inc. 2012)
  • Masques ou L'Apothéose du néant, Éditions Anteaus Inc. (Printed in Canada by Melan Inc. The album is published in the occasion of the artist's exhibition at the UNESCO headquarters in Paris from 28 January to11 February, 2010)
  • Դիմանկարներ, Սարգիս Խաչենց, Երևան, 2006։
  • Sculptures and drawings. Cart Blanche, Canada, 2003.
  • Retrospective, Cart Blanche, Canada, 2003.
  • The Decorative Art in the Medieval Armenia, Aurora Publishing House, Leningrad, 1971.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր Երկրորդ, Երևան, 2007.
  2. Արտո Չաքմաքչյան. Իմ անիվը Հայաստանում չպտտվեց
  3. Քայլող մարդը
  4. Հայաստանի սփյուռքի նախարարը պարգևատրեց կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանին
  5. Հ. Ս. ՉԱՔՄԱՔՉՅԱՆԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտո Չաքմաքչյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտո Չաքմաքչյան» հոդվածին։