Արսեն Շահինյան
Արսեն Շահինյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1975 (48 տարեկան) |
Ծննդավայր | Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (2010) |
Մասնագիտություն | գիտնական, պատմաբան, արևելագետ, միջնադարագետ, արաբագետ, հայագետ և բյուզանդագետ |
Արսեն Կարապետի Շահինյան (դեկտեմբերի 14, 1975, Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, միջնադարյան ուսումնասիրություններ կատարող, արևելագետ (արաբագետ, հայագետ), բյուզանդագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (2010), Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արսեն Կարապետի Շահինյանը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 14-ին Էջմիածնում (այժմ՝ Վաղարշապատ)։ 1997 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը՝ Մերձավոր և Միջին Արևելքի պատմություն մասնագիտությամբ։ Հաջորդ երեք տարիներին սովորել է համալսարանի ասպիրանտուրայում։ 2002 թվականին պաշտպանել է թեկնածուական, իսկ 2010 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 2000-2005 թվականներին զբաղեցրել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնը։ 2011 թվականին ատենախոսությունը պաշտպանելուց հետո նշանակվել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ինստիտուտի պրոֆեսորի պաշտոնում։ Համալսարանում դասավանդում է Հայաստանի և Մերձավոր Արևելքի պատմության դասընթացներ։ 2011 թվականից Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիայի անդամ է[1]։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արսեն Շահինյանը 4 գրքի և բազմաթիվ հոդվածների հեղինակ է ռուսերեն, հայերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով։ Հանդես է եկել որպես զեկուցող Մերձավոր Արևելքի և Հայաստանի վերաբերյալ բազմաթիվ գիտաժողովներում, այդ թվում՝ միջազգային և Արևմտյան Եվրոպայում անցկացվող կոնֆերանսներում։ Աշխարհագրության և Հայաստանի պատմության երկու դասագրքերի հեղինակ է[2]։
Արժանացել է Ռուսաստանի Դաշնության նախագահի դրամաշնորհի՝ ռուս երիտասարդ գիտնականներին և գիտության դոկտորներին պետական աջակցության համար[1]։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրքեր
- Закавказье в составе Арабского халифата. — СПб.: Издательство Санкт-Петербургского университета, 1998. — 108 с.
- Из истории арменоведения в Санкт-Петербургском университете. — СПб.: Издательство Санкт-Петербургского университета, 1999. — 60 с. — ISBN 978-5-288-02705-5
- Армения накануне арабского завоевания. — СПб.: Издательство Санкт-Петербургского университета, 2003. — 188 с. — ISBN 978-5-86007-763-8
- Армения и страны Южного Кавказа в условиях византийско-иранской и арабской власти. — СПб.: Алетейя, 2011. — 512 с. — (Византийская библиотека). — 1500 экз. — ISBN 978-5-91419-573-8
- Арабо-мусульманская историография IX в. о странах и народах Кавказа, Армянского нагорья и смежных областей СПб.: Дмитрий Буланин, 2018. - 410, [5] с. - ISBN 978-5-86007-878-9
- История стран Ближнего и Среднего Востока от поздней Античности до современности : учебник для вузов. — М.: Юрайт, 2020. — 347 с. — (Высшее образование). — ISBN 978-5-534-13161-1
- Որոշ հոդվածներ
- Неизвестный договор 22 г. х. (642/3 г.) арабо-мусульманских завоевателей с правителем византийского Кавказа(ռուս.) // Византийский временник / ред. Сергей Павлович Карпов. — М.: Наука, 2021. — Т. 105. — С. 81—97. — ISSN 0132-3776.
- The Number of the ’Ahl aḏ-Ḏimma in the Vilayet of Armīnīya of the Arab Caliphate(անգլ.) // Iran and the Caucasus. — Leiden: Koninklijke Brill, 2019. — Т. 23. — № 2. — С. 167—176. — ISSN 1609-8498. —
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Шагинян Арсен Карапети» (ռուսերեն). СПбГУ. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Список трудов». eLibrary (ռուսերեն). РИНЦ. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Милибанд С. Д. Шагинян, Арсен Карапети // Востоковеды России: XX — начало XXI века: биобиблиографический словарь: в 2 книгах / отв. ред. В. М. Алпатов. — ИВ РАН; ИНИОН РАН. — М.: Восточная литература, 2008. — Т. 2: Н—Я. — С. 638. — ISBN 978-5-02-036368-7.
- Դեկտեմբերի 14 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վաղարշապատ քաղաքում ծնվածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայագետներ
- Պատմական գիտությունների դոկտորներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայ պատմաբաններ
- Հայ արևելագետներ
- Հայ բյուզանդագետներ
- Հայ արաբագետներ
- Հայ գիտնականներ