Արոն Յոհանսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արոն Յոհանսոն
Aron Jóhannsson
Անձնական տվյալներ
Ազգությունը ամերիկացի
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 10, 1990(1990-11-10)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Մոբիլ, Ալաբամա, ԱՄՆ[3]
Հասակ 184 սմ
Քաշ 70 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Վերդեր
Համար 9
Պատանեկան կարիերա
2000-2004 Իսլանդիա «Ֆոլնիր»
2005 Իսլանդիա «Բրեյդաբլիկ»
2006-2007 Ամերիկայի Միացյալ Նահանգներ «IMG Academy»
2007-2008 Իսլանդիա «Ֆոլնիր»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2010 Իսլանդիա «Ֆոլնիր» 37 (13)
2010-2013 Դանիա «Օրխուս» 65 (23
2013-2015 Նիդերլանդներ «ԱԶ» 60 (29)
2015-այժմ Գերմանիա «Վերդեր» 15 (3)
Ազգային հավաքական
2011-2012 Իսլանդիա Իսլանդիա (մինչև 21) 10 (1)
2013-այժմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 19 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի մարտի 18-ի տվյալներով:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2016 թվականի օգոստոսի 26-ի տվյալներով

Արոն Յոհանսոն (անգլ.՝ Aron Jóhannsson; նոյեմբերի 10, 1990(1990-11-10)[1][2], Մոբիլ, Ալաբամա, ԱՄՆ[3]), իսլանդական ծագմամբ ամերիկացի ֆուտբոլիստ, գերմանական «Վերդեր Բրեմեն» ակումբի և Միացյալ Նահանգների ազգային հավաքականի հարձակվող։ 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից։

Արոնը ծնվել է ԱՄՆ-ում  Իսլանդիայից եկած ուսանողների ընտանիքում։  Հայրը եղել է Յոհան Գիսլասոնը։ Երեք տարեկան հասակում նա իր ծնողների հետ վերադարձել է Իսլանդիա[4]։ Արոնը մշտապես բնակվում է Իսլանդիայում, բայց հաճախ է եղել ԱՄՆ-ում որպես ուսանողների փոխանակման ծրագրի մասնակից[5]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արոն Յոհանսոնը ԱՄՆ-ի հավաքականում, Ավստրիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ

Կարիերան Իսլանդիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արոն Յոհանսոնը «Ֆյոլնիր» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սան է։ 2005 թվականին նա կարճ ժամանակով տեղափոխվել է «Բրեյդաբլիկ» ակումբի ակադեմիա, իսկ 2006 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ սովորել և հանդես է եկել IMG Academy-ում[6]։ 2007 թվականին Արոնը վերադարձել է «Ֆոլնիր»։ 2008 թվականին նա ակումբի կազմում կատարել է իր դեբյուտը Իսլանդիայի առաջնությունում։ Իր երկրորդ մրցաշրջանում Արոնը 18 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ և հայտնվել մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում։

«Օրխուս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի ավարտին Արոն Յոհանսոնը տեղափոխվել է դանիական «Օրխուս» ակումբ։  2011 թվականի ապրիլի 16-ին «Վիբորգ» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Արոնը կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում։ Ապրիլի 28-ին «Վիդովրե» ակումբի հետ հանդիպման ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Օրխուսի» կազմում[7]։ Արոն Յոհանսոնը օգնել է ակումբին հասնել բարձրագույն դիվիզիոն։ Հուլիսի 18-ին «Լյունգբյուի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Դանիայի Սուպերլիգայում[8], իսկ «Սյոներյյուսկա»  ակումբի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը[9]։ 2012 թվականի օգոստոսի 8-ին «Հորսենս» ակումբի հետ հանդիպման ժամանակ Արոնը ձևակերպել է «պոկեր», ընդ որում նա սահմանել է Դանիայի առաջնության ռեկորդ` հեթ-տրիկ ձևակերպելով 3 րոպե 50 վայրկյանում[10]։ Չորս գոլ խփելու համար պահանջվել է 16 րոպե, ինչը նույնպես ռեկորդային ձեռքբերում է[11]։

ԱԶ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարին Արոնը տեղափոխվել է հոլանդական «ԱԶ» ֆուտբոլային ակումբ[12]։ Ապրիլի 7-ին ՆԵԿ-ի դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը Էրեդիվիզիում[13], իսկ մեկ շաբաթ անց խփել է իր առաջին գոլը՝ գրավելով «Ուտրեխտի» դարպասը[14]։ Արոն Յոհանսոնն օգնել է իր ակումբին նվաճել Նիդերլանդների գավաթը։

Սեպտեմբերի 25-ին գավաթի խաղարկության՝ Ռոտերդամի «Սպարտայի» դեմ խաղի ժամանակ Արոնը ձևակերպել է հեթ-տրիկ[15], իսկ երեք օր անց առաջնության առաջատար ՊՍՎ-ի դեմ խաղում դարձել երկու գոլի հեղինակ[16]։

«Վերդեր»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ամռանը Արոնը տեղափոխվել է գերմանական «Վերդեր»։ Նրա տրանսֆերի արժեքը կազմել է 5 մլն եվրո։ Օգոստոսի 15-ին «Շալկե 04» ակումբի դեմ խաղում նա կատարել իր դեբյուտը Բունդեսլիգայում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Լևին Օզթունալին[17]։ Օգոստոսի 30-ին Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում Արոնը խփել է իր առաջին գոլը բրեմենյան ակումբի կազմում՝ իրացնելով 11 մետրանոցը[18]։ Արոն Յոհանսոնը մրցաշրջանն սկսել է որպես «Վերդերի» մեկնարկային կազմի խաղացող, սակայն 2015 թվականի սեպտեմբերի վերջին նրա մոտ ախտորոշվել է ազդրի նյարդի բորբոքում, և հոկտեմբերի վերջին նա վիրահատվել է[19]։ Վնասվածքի պատճառով խաղացողը մի քանի ամիս խաղադաշտ դուրս չի եկել և միայն 2016 թվականի փետրվարի սկզբին է վերսկսել մարզումներ[20]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Արոն Յոհանսոնը կատարել է իր դեբյուտը Իսլանդիայի երիտասարդական հավաքականում, իսկ 2012 թվականին հրավիրվել է ազգային հավաքական՝ մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի և Շվեյցարիայի հավաքականների դեմ խաղերին, սակայն նա չի կարողացել կատարել իր նորամուտը հավաքականում, քանի որ ստացել էր վնասվածք[21]։ 2013 թվականի մայիսին ԱՄՆ-ի հավաքականի մարզիչ Յուրգեն Կլինսմանն Արոնին առաջարկել է խաղալ ԱՄՆ-ի հավաքականում, և Արոնը համաձայնել է[22]։

2013 թվականի օգոստոսի 14-ին Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի հետ ընկերական խաղում Արոնը կատարել է իր դեբյուտը ԱՄՆ-ի հավաքականում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Էդի Ջոնսոնին[23]։ Հոկտեմբերի 15-ին աշխարհի գավաթի ընտրական փուլի՝ Պանամայի դեմ հանդիպման ժամանակ նա խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում, որը դարձել է հաղթական իր թիմի համար[24]։

2014 թվականին Արոնն ազգային հավաքականի կազմում մասնակցել է Բրազիլիայում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Գանայի դեմ խաղին[25]։

2015 թվականին Արոն Յոհանսսոնը մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖԻ Ոսկե գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հայիթիի[26], Ճամայկայի[27], Կուբայի[28] և երկու անգամ Պանամայի[29][30] հավաքականների դեմ խաղերին։ Կուբայի դեմ խաղում Արոնը գոլ է խփել։

Գոլերն ԱՄՆ-ի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
1. 15 հոկտեմբերի, 2013 Սպորտ Աուտորիտ Ֆիլդ էտ Մայլ Հայ, Դենվեր, ԱՄՆ Պանամա Պանամա 3:2 3:2 ԱԱ 2014 որակավորում
2. 27 մայիսի, 2013 Կենդլստիկ Պարկ, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ Ադրբեջան Ադրբեջան 2:0 2:0 Ընկերական խաղ
3. 25 մարտի, 2015 Ատլետիոն, Օրխուս, Դանիա Դանիա Դանիա 1:2 3:2 Ընկերական խաղ
4. 25 մարտի, 2015 M&T Բանկ Սթեդիում, Բալտիմոր, ԱՄՆ Կուբա Կուբա 3:0 6:0 ԿՈՆԿԱԿԱՖ Ոսկե գավաթ 2015

Ձեռքբերումններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Նիդերլանդներ ԱԶ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 3,2 90minut.pl (польск.) — 2003.
  4. «FIFA approves Johannsson's one-time switch to USA». Yahoo Sports. 2013 թ․ օգոստոսի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
  5. Meet Aron Johannsson — U.S. Soccer Արխիվացված 2013-10-02 Wayback Machine
  6. U.S. vs. Iceland: Aron Johannsson in big demand — SOCCER Արխիվացված 2013-08-06 Wayback Machine. Sporting News (September 18, 2012).
  7. «Видовре VS. Орхус 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ ապրիլի 28.
  8. «Орхус VS. Люнгбю 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 18.
  9. «Сённерйюск VS. Орхус 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ նոյեմբերի 7.
  10. «Хорсенс VS. Орхус 1:4» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 27.
  11. Ferdinand, Poul (27. august 2012). «Historisk målshow sænkede Horsens». Ekstra Bladet. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 28-ին.
  12. AGF sælger Aron Jóhannsson til AZ Alkmaar | Sport | DR. Dr.dk.
  13. «НЕК VS. АЗ 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 7.
  14. «АЗ VS. Утрехт 6:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 14.
  15. «АЗ VS. Спарта 4:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 25.
  16. «АЗ VS. ПСВ 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 27.
  17. «Вердер VS. Шальке 04 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 15.
  18. «Вердер VS. Боруссия Мёнхенгладбах 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 30.
  19. «Aron Johannsson undergoes hip surgery» (անգլերեն). SBI Soccer. 2015 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  20. Reed, Matt. (2016 թ․ փետրվարի 2). «Aron Johannsson returns to training with Werder Bremen» (անգլերեն). SBI Soccer. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
  21. «Hópurinn er mætir Albaníu og Sviss». KSÍ (Icelandic). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. There is a huge opportunity to pick up a lot of points and put ourselves in a good position to qualify for Brazil Արխիվացված 2013-06-16 archive.today. U.S. Soccer.
  23. «Босния и Герцеговина VS. США 3:4» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 14.
  24. «Панама VS. США 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 15.
  25. «Гана VS. США 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 17.
  26. «США VS. Гаити 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 11.
  27. «США VS. Ямайка 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 23.
  28. «США VS. Куба 6:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 18.
  29. «Панама VS. США 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 14.
  30. «США VS. Панама 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 25.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արոն Յոհանսոն» հոդվածին։