Արաքսի գիշերաչղջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Schaub's myotis
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Ձեռնաթևավորներ
Ընտանիք Հարթաքիթ չղջիկներ
Ցեղ Գիշերաչղջիկներ
Տեսակ M. schaubi
Լատիներեն անվանում
Myotis schaubi
Kormos, 1934

Արաքսի գիշերաչղջիկ (լատ.՝ Myotis araxenus), Շաուբի գիշերաչղջիկ, հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի (մինչև 1995-ը համարվել է Նատերերի գիշերաչղջիկի տարատեսակ)։ Հանդիպում է սահմանափակ արեալով. ընդգրկում է հիմնականում Արաքս գետի հովիտը՝ Արմավիրի մարզից մինչև Սյունիքի մարզ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 45-52 մմ է, պոչինը՝ 39-44 մմ, նախաբազկինը՝ 3748 մմ։ Բնակվում է բնակելի շինությունների, փլատակերի պատերի կամ ժայռերի ճեղքերում։ Մեջքի մորթին բաց մոխրածխագույն է, փորինը՝ սպիտակավուն երանգով։

Կենսակերպ[խմբագրել]

Հունիսին ծնում է 1 (հազվադեպ՝ 2) ձագ։ Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներ։ Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png