Արամ Երեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Երեմյան
Ծնվել էմարտի 12, 1898(1898-03-12)[1][2]
ԾննդավայրՄարզվան, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2]
Վախճանվել էօգոստոսի 3, 1972(1972-08-03)[1] (74 տարեկան)
Վախճանի վայրԲանդարե Անզալի, Գիլան, Իրան[1][2]
Մասնագիտությունգրող, գրականագետ և արվեստագետ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՎիեննայի համալսարան
Արամ Երեմյան Վիքիդարանում

Արամ Գարեգինի Երեմյան (մարտի 12, 1898(1898-03-12)[1][2], Մարզվան, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - օգոստոսի 3, 1972(1972-08-03)[1], Բանդարե Անզալի, Գիլան, Իրան[1][2])), հայ գրող, գրականագետ, արվեստաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Վիեննայի համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1915 թվականից Նոր Ջուղայի, Թեհրանի, Ռեշտի դպրոցներում աշխատել է որպես ուսուցիչ։ 1925 թվականին եկել է Խորհրդային Հայաստան, խմբագրել (1926-1927 թվականներին) «Արվեստ» հանդեսը, 1929-1933 թվականներին եղել է Թիֆլիսի «Պրոլետար» թերթի ոճաբան–խմբագիրը։ Վերադարձել է Իրան, զբաղվել մանկավարժությամբ, բանասիրությամբ, գրել գեղարվեստական ստեղծագործություններ։ Աշխատակցել է «Մշակ», «Հորիզոն», «Լրաբեր», «Սիոն» և այլ պարբերականների։ Լույս է ընծայել «Իդեալիստը» (1920), «Կասանդրա» (1949, «Մարմարա»), «Պատանի արտիստը» (1959, «Մարմարա») գեղարվեստական գործերը։ Երեմյանն ուսումնասիրել է աշուղական պոեզիան, հրատարակել «Աշուղ Տարթուն օղլի» (1920), «Պարսկահայ աշուղներ» (երեք գիրք՝ 1920, 1921, 1925), «Աշուղ Ղուլ Հովհաննես» (1929), «Աշուղ Գրիգոր Տալյան» (1930), «Մի անհայտ ձեռագիր տաղարան» (1947) գրքերը։ Հայ արվեստի պատմությանն են նվիրված «Նկարիչ Ստեփան Աղաջանյան» (1927), «Նոր Ջուղայի Ժէ դարու որմնանկարչական հուշարձանը» (1942), «Քանդակագործուհի Այծեմնիկ Ուրարտու» (1948), «Մանրանկարիչ Սարգիս Պիծակ» (1952) աշխատությունները։ Խմբագրել ու հրատարակել է հայ նորագույն կոմպոզիտորների «Սևան» (1926) երաժշտական ալմանախը, «Հայաստանի նկարիչների ալմանախ»–ը (1926)։ Սպահանի Փերիա գավառը (Հ․ Աճառյանի առաջաբանով), Նոր Ջուղա, 1919 թ.։ Չահարմահալի Հայ ժողովրդական բանահյուսությունը, Վնն․, 1923 թ.։ Ռուսահայ թատրոնի պատմությունը, Վնտ․, 1933 թ.։ Ակադեմիկոս Ավետիք Իսահակյանի պոեզիայի հիմնական գծերը, Բուենոս Այրես, 1956 թվականին։ Հայ ժողովրդի տաղանդավոր բանաստեղծ Հովհաննես Թումանյան, Ֆրեզնո, 1957 թ.[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սպահանի Փերիա գաւառը (Հ. Աճաոյանի առաջաբանով), Նոր Ջուղա, 1919։
  • Չարմահալի հայ ժողովրդական բանահիւսութիւնը, Վիեննա., 1923[4]:
  • Ռուսահայ թատրոնի պատմութիւնը, Վենետիկ, 1933։
  • Աշուղ Յարթուն օղլի։ Փշրանքներ աշուղական գրականութիւնից։ Տպ. «Մոդերն», 1946, 141 էջ[5]։
  • Ակադեմիկոս Աւետիք Իսահակեանի պոեզիայի հիմնական գծերը, Բուենոս Այրես, 1956։
  • Հայ ժողովրդի տաղանդաւոր բանաստեղծ Յովհաննէս Թումանեան, Ֆրեզնո, 1957։
  • Կասանդրա։ Պատկեր իրական կեանքից եւ Պատանի արտիստը։ Ս. Ղազար, 1963, 135 էջ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  4. «Սպահանի Փերիա գաւառը (ազգագրութիւն)». digilib.aua.am. Վերցված է 2019 թ․ մարտի 6-ին.
  5. Երեմեան, Արամ (1946). Աշուղ Յարթուն օղլի։ Փշրանքներ աշուղական գրականութիւնից. տպ. Մոդերն.
  6. Երեմեան, Արամ (1963). Կասանդրա: Պատկեր իրական կեանքից եւ Պատանի արտիստը. Ս. Ղազար.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 546
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Երեմյան» հոդվածին։