Ասկոնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ասկոնա
իտալ.՝ Ascona
Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես4,95 կմ²
ԲԾՄ199 մետր
Պաշտոնական լեզուիտալերեն
Բնակչություն5479 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ91
Փոստային դասիչ6612
Ավտոմոբիլային կոդTI
Պաշտոնական կայքascona.ch և ascona-locarno.com/it/
Ասկոնա (Շվեյցարիա)##
Ասկոնա (Շվեյցարիա)

Ասկոնա (իտալ.՝ Ascona), համայնք Շվեյցարիայի Տիչինո իտալախոս կանտոնի Լոկառնոյի շրջանում, Լագո Մաջորե լճի հյուսիսարևմտյան ափին, Իտալիայի հետ Շվեյցարիայի սահմանի մոտ։ Զբաղեցնում է 4,97 կմ² տարածք։ 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 5.534, որի 27.6%-ը օտարերկրացիներ էին[2]։

XX դարի առաջին կեսին Մոնտե Վերիտան (իտալերենից բառացի թարգմանած նշանակում է Ճշմարտության սար), որի վրա է գտնվում Ասկոնան, Եվրոպայի մշակութային կյանքում առանձնահատուկ դեր է խաղացել. մայրցամաքի ու Ամերիկայի տարբեր ծայրերից այստեղ էին հավաքվում աշխարհի բարեփոխիչներ՝ անվանի գրողներ, նկարիչներ, արտիստներ, անարխիստներ, որոնք ճառեր, դասախոսություններ, զեկուցումներ էին կարդում, բանավեճեր անցկացնում դեպի բնությունն ու բնականը վերադարձի, բուսակերության, հանրային սեփականության, Երկիր մոլորակի վրա սիրո ու ազատության թագավորության հաստատման մասին[3]։ Ակտիվ էին հատկապես անարխիստները[4]։ Համբավավոր գրողներից, արվեստագետներից Մոնտե Վերիտայում անցկացվող հավաքույթներին ամենից հաճախ մասնակցում էին Հերման Հեսսեն, Հանս Հաբեն, Կարլ Գուստավ Յունգը, Էրիխ Մարիա Ռեմարկը, Հուգո Բոլը, Էլզե Լասկեր Շյուլլերը, Շտեֆան Գեորգեն, Այսեդորա Դունկանը, Պաուլ Կլեեն, Ռուդոլֆ Շտայները...

Մեր օրերում Ասկոնայում անցկացվող կարևորագույն մշակութային միջոցառումներից է նշանավոր «Նորօռլեանյան» ոճի ջազային փառատոնը, որ անց է կացվում ամեն տարի հունիս-հուլիս ամիսներին։

1980-ական թվականներին, Մոնտե Վերիտա սարը հիմնամասում ճեղքելով, անց են կացրել ավտոմոբիլային թունել՝ քաղաքի պատմական կենտրոնը միջանցիկ և զբոսաշրջային ավտոտրանսպորտի արտանետումերի վնասակար ազդեցությունից զերծ պահելու նպատակով։

Պատմաճարտարապետական հուշարձանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայի համազգային նշանակության պատմաճարտարապետական ժառանգության ցանկում ընդգրկված են Ասկոնայի տասնմեկ պատմական ու մշակութային հուշարձաններ, այդ թվում՝ երեք եկեղեցի (Սանտա Մարիա դելլա Միսերիկորդիան՝ պապական քոլեջով, Սենտ Միկելեն՝ միջնադարյան ամրոցի ավերակներով և սբ. Պողոս-Պետրոս ծխական եկեղեցին), երեք շենք (Serodine House-ը, Unifamiliare Tuia House-ը, via Ludwig 26 հասցեում գտնվող վիլլան), Balladrum պարահանդեսային սրահը, նախապատմական և միջնադարյան բնակավայրերի ավերակներով հնավայրերը, մեկ զբոսայգի, շենքերի մի համալիր և Մոնտե Վերիտայի թանգարանը։ Ցուցակը եզրափակում են Museo comunale d’arte-ն, Museo Epper-ը, Teatro S. Materno թատրոնը։ Ինքը՝ Ասկոնա քաղաքն ամբողջությամբ ներառված է Շվեյցարական ժառանգության գույքացուցակում[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անտոնիո Աբոնդիո՝ մականվանյալ Ասկանիո — քանդակագործ
  • Յուլիուս Բիսիե — նկարիչ
  • Մարիաննա Վերյովկինա — էքսպրեսիոնիստ նկարիչ
  • Իվան Դեսնի — դերասան
  • Կազար Դոմելա Նյուվենգեյս — նիդերլանդացի նկարիչ
  • Գաետանո Մատեո Պիզանո — ճարտարապետ
  • Էրիխ Մարիա Ռեմարկ — գրող
  • Ջեյմս Հեդլի Չեյզ — գրող
  • Ֆերդինանդ Վրանգել — ռուս ծովագնաց, պատմաբան, ռուս-թուրքական պատերազմի մասնակից
  • Բրիգիտա Հելմ — գերմանացի կինոդերասանուհի (կինոռեժիսոր Ֆրից Լանգի 1926 թ. նկարահանած «Մետրոպոլիս» ֆիլմի գլխավոր հերոսուհու դերակատարուհի)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018FSO, 2019.
  2. Swiss Federal Statistical Office - Superweb database - Gemeinde Statistics 1981-2008 Արխիվացված Հունիս 28, 2010 Wayback Machine (գերմ.) accessed 19 June 2010
  3. Hippy.com Արխիվացված 2007-08-30 Wayback Machine para. 35
  4. Надежда Сикорская (2016 թ․ ապրիլի 15). «Моне Верита: Экспрессионистская утопия». Наша газета.
  5. «Kantonsliste A-Objekte:Ticino» (PDF). KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Asconaին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասկոնա» հոդվածին։