Առաստաղապատկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առաստաղապատկեր, պլաֆոն (ֆր.՝ plafond — առաստաղ), գեղանկարչական կամ քանդակագործական (նաև ծեփածո) պատկերներով կամ ճարտարապետական-դեկորատիվ մոտիվներով զարդարված առաստաղ։ Առաստաղապատկեր է կոչվում նաև որևէ շինության հարթ, թաղակապ կամ գմբեթավոր ծածկը զարդարող սյուժետային կամ զարդանկար մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչական ստեղծագործությունը։ Առաստաղապատկերները կարող են կատարվել

Առաստաղների նկարազարդումը տարածված է եղել Հին Եգիպտոսում, անտիկ աշխարհում։ Խճանկար և ֆրեսկային պատկերներով են զարդարվել բյուզանդական, ռուսական և այլ տաճարների գմբեթները։

Առաստաղապատկերները Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հատկապես տարածված է եկեղեցիների ու նրանց գավիթների (Էջմիածնի տաճար, Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցի, Հոռոմոսի վանք և այլն)

  • նկարազարդ
  • հիմնականում քանդակազարդ առաստաղապատկերները։

Ըստ Թովմա Արծրունու վկայության, մեծաշուք առաստաղապատկեր է ունեցել Գագիկ Արծրունու Աղթամարի պալատը (տաճարը), որի ճարտարապետը, քանդակագործն ու նկարիչն է եղել Մանուելը։ Գեղանկարչական առաստաղապատկերների դասական օրինակներ են թողել Վերածննդի վարպետներ Ա. Մանտենյան, Ռաֆայելը, Կոռեջոն, Պ. Վերոնեզեն, Յա. Տինտորետտոն։

Կերպարների վեհությամբ առանձնանում են Հռոմի Սիքստոսյան կապելլայի առաստաղապատկերները, որ կատարել է Միքելանջելոն 15081512 թվականներին։

Բարոկկոյի և ռոկոկոյի արվեստում առանձնապես հաճախ էր օգտագործվում ծածկը «թափանցելու» պատրանք ստեղծելու արտահայտչամիջոցը. ուժեղ ռակուրսներով պատկերվում էին երկինք թռչող ֆիգուրներ։ Այդ ժամանակ էլ տարածում գտավ սյունաշարեր, թաղեր ևն պատկերող առաստաղապատկեր, որ ստեղծում էր ծածկից այն կողմ շարունակվող ճարտարապետական իրական տարածության պատրանքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 531