Ապոլոն Մայկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապոլոն Մայկով
Ծնվել էմայիսի 23 (հունիսի 4), 1821[1][2]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1][3]
Վախճանվել էմարտի 8 (20), 1897[1][2] (75 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][3]
ԳերեզմանՍանկտ Պետերբուրգի Նովոդևիչյան գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, գրական քննադատ, գրող և հրապարակախոս
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան (1841)
Ժանրերքնարապատմողական և բանաստեղծություն
Պարգևներ
ԱմուսինAnna Maykova?
ԶավակներApollon Maykov?
Изображение автографа
 Apollon Maykov Վիքիպահեստում

Ապոլոն Մայկով (ռուս.՝ Аполлон Николаевич Майков, մայիսի 23 (հունիսի 4), 1821[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][3] - մարտի 8 (20), 1897[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][3]), ռուս բանաստեղծ, Սանկտ Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի անդամ (1853), գաղտնի խորհրդական (1888 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազնվական նկարիչ Նիկոլայ Ապոլոնովիչ Մայկովի և Եվգենյա Պետրովնայի որդին։ Ընտանիքում ծնվել են նաև նրանց որդիներ՝ Վալերին, Վլադիմիրը, Նիկոլայը և Լեոնիդը։ Ամռանը ապրել է Մոսկվայի մերձակայքում գտնվող Չեպչիխա գյուղում, տատիկի կալվածքում։ 1834 թվականին ընտանիքը տեղափոխվում է Պետերբուրգ, որտեղ ավագ եղբայրներին՝ Ապոլոնին և Վալերիին լատիներեն էր սովորեցնում Իվան Գոնչարովը։ 1837-1841 թվականներին Ապոլոն Մայկովը սովորում էր Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Սկզբում նա հատկապես տարված էր գեղանկարչությամբ, բայց իր կյանքը նվիրել է պոեզիային։ Ստանալով առաջին գիրքի համար նպաստ Նիկոլայ I կողմից ճանապարհորդություն դեպի Իտալիա, 1842 թվականին մեկնում է արտասահման։ Տեսնելով Իտալիան, Ֆրանսիան, Սաքսոնիան և Ավստրիական կայսրությունը, Մայկովը 1844 թվականին վերադառնում է Պետերբուրգ։ Գրել է թեկնածուական ատենախոսություն հին սլավոնական իրավունքի մասին։ Ծառայության է անցել ֆինանսների նախարարություն, այնուհետև դարձել է Ռումյանցևի թանգարանի գրադարանավարի օգնական։ 1867 թվականին լինելով Սանկտ Պետերբուրգի օտարերկրյա գրաքննության կոմիտեի աշխատող, տեղափոխվում է աշխատելու որպես պետական խորհրդական։ 1876 թվականին դառնում է կոմիտեի գլխավոր գրաքննիչ։ Հետագայում եղել է նախագահի պաշտոնակատար Կենտրոնական օտարերկրյա գրաքննության կոմիտեում[4], հաստատվել է այդ պաշտոնում 1897 թվականին[5]։ 1874 թվականից և մինչև կյանքի վերջ եղել է գիտական կոմիտեի նախարարության ժողովրդական լուսավորության քննության գրքերի բաժնի անդամ, որոնք լույս էին տեսնում ժողովրդական ընթերցանության համար։ 1888 թվականին արժանացել է գաղտնի խորհրդական աստիճանի։ Եղել է Սանկտ Պետերբուրգի «Նոր խոսք»[6] ամսագրի և ամենշաբաթյա «Թատերական թերթի»[7] աշխատակից[8]։ Եղել է ռուս գրական հասարակության խորհրդի անդամ[9]։ 1897 թվականի փետրվարի 27-ին Մայկովը տանից դուրս է գալիս թեթև հագնված և հիվանդանում է։ Մահանում է 1897 թվականի մարտի 20-ին։ Թաղված է Վոսկրեսենսկի Նովոդևիչի վանքում։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Պերով, Ա. Մայկովի դիմանկարը, 1872

Առաջինը հրապարակումները սովորաբար համարվում են «Երազ» և «Երեկոյի նկարը» բանաստեղծությունները, որոնք հայտնվել են «1840 թվականի Օդեսայի ալմանախում» (1839)։ Սակայն 13-ամյա Մայկովի դեբյուտն էր համարվում «Արծիվ» բանաստեղծությունը, հրապարակված 1835 թվականին։ Առաջին գիրքը «Ապոլոն Մայկովի բանաստեղծությունները» լույս է տեսել 1842 թվականին Պետերբուրգում։ Գրել է «Երկու ճակատագիր» (1845), «Իշխանուհի ***» (1878) պոեմները, դրամատիկ պոեմներ կամ քնարական դրամաներ՝ «Երեք մահ» (1851), «Օտարականը» (1867), «Երկու աշխարհ» (1872), բալլադներ՝ «Եմշան» (1875)։ Տպագրվել է «Հայրենական գրառումներ», «Գրադարան ընթերցանության համար» ամսագրերում։ Չորս տարի թարգմանել է «Ասք Իգորի ճակատամարտի մասին», որը վերջացրել է 1870 թվականին։ Նաև զբաղվում էր Բելառուսի, Հունաստանի, Սերբիայի, Իսպանիայի և այլ երկրների բանաստեղծությունների թարգմանությամբ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ապոլոն Մայկովի բանաստեղծությունները», «Стихотворения Аполлона Майкова» (1842)
  • Պոեմ «Երկու ճակատագիր», Поэма «Две судьбы» (1845)
  • Պոեմ «Մաշենկա», Поэма «Машенька» (1846)
  • Պոեմ «Սավոնարոլա», Поэма «Савонарола» (1851)
  • Պոեմ «Կլերմոնտյան տաճար», Поэма «Клермонтский собор» (1853)
  • Բանաստեղծությունների շարք «Դարեր և ժողովուրդներ», «Века и народы» (1854—1888)
  • Բանաստեղծությունների շարք «Հավերժ հարցեր», «Вечные вопросы»
  • Բանաստեղծությունների շարք «Նոր հունական երգեր», «Новогреческие песни» (1858—1872)
  • Բանաստեղծությունների շարք «Պատմության ակնարկներ», «Отзывы истории»
  • Բանաստեղծությունների շարք «Հռոմի ուրվագծեր», «Очерки Рима»
  • Բանաստեղծությունների շարք «Երկու աշխարհ», «Два мира» (1872)
  • Բանաստեղծությունների շարք «Երեք մահ», «Три смерти» (1851)
  • Բանաստեղծությունների շարք «Լյուցիայի մահը», «Смерть Люция» (1863)

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Աննա Իվանովնա (1830—1911)[10]

Երեխաները՝ Նիկոլայը, Վերան (1855—1866), Վլադիմիրը (1861[11]), Ապոլոնը

Հասցեներ մայրաքաղաքներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանկտ Պետերբուրգ

1847 թվական, Մեծ այգու փողոց, շենք 48

Մոսկվա

Մեծ Սպասկայա փողոց, շենք 19 ա, շինություն 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 4.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Майков Аполлон Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Комитет цензуры иностранной // Адресная книга города С.-Петербурга на 1892 г. / Под ред. П. О. Яблонского. — СПб.: Лештуковская паровая скоропечатня П. О. Яблонского, 1892. — С. [б/н] (стб. 318).
  5. Центральный комитет иностранной цензуры // Адресная книга города С.-Петербурга на 1897 г. / Под ред. П. О. Яблонского. — СПб.: Лештуковская паровая скоропечатня П. О. Яблонского, 1897. — С. [б/н] (стб. 2239).
  6. Новое Слово // Периодические издания, выходящие в С.-Петербурге // Адресная книга города С.-Петербурга на 1894 год / Под ред. П. О. Яблонского. — СПб.: Лештуковская паровая скоропечатня П. О. Яблонского, 1894. — С. [б/н] (стб. 696).
  7. Театральная Газета // Периодические издания, выходящие в С.-Петербурге // Адресная книга города С.-Петербурга на 1894 год / Под ред. П. О. Яблонского. — СПб.: Лештуковская паровая скоропечатня П. О. Яблонского, 1894. — С. [б/н] (стб. 705).
  8. Русское литературное общество // Адресная книга города С.-Петербурга на 1894 год / Под ред. П. О. Яблонского. — СПб.: Лештуковская паровая скоропечатня П. О. Яблонского, 1894. — С. [б/н] (стб. 863). ↑ Постоянная комиссия по устройству народных
  9. Постоянная комиссия по устройству народных чтений в Санкт-Петербурге и его окрестностях... // Адресная книга города С.-Петербурга на 1895 г. / Под ред. П. О. Яблонского. — СПб.: Лештуковская паровая скоропечатня П. О. Яблонского, 1895. — С. [б/н] (стб. 1031—1032).
  10. Майкова (Штеммер) Анна Ивановна
  11. Из метрической книги церкви Вознесения Господня

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Аполлон Майков стихи в Антологии русской поэзии
  • «Майков, Аполлон Николаевич». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապոլոն Մայկով» հոդվածին։