Բանաստեղծ Ապոլոն Մայկովի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանաստեղծ Ապոլոն Մայկովի տուն
Տեսակճարտարապետական հուշարձան և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿրասնոսելսկի շրջան
Առաջին հիշատակում1780
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Բանաստեղծ Ապոլոն Մայկովի տուն (ռուս.՝ Дом поэта А. Н. Майкова), ճարտարապետական հուշարձան Մոսկվայում։ Մեծ Սպասկայա փողոցի թիվ 19 ա շենքի 1-ին շինությունն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է 1780-1790 թվականներին կլասիցիզմ ոճով։

1812 թվականին Մոսկվայի հրդեհի ժամանակ առանձնատունը մեծ վնասներ է կրել։ 1820-ական թվականներին այն ամբողջովին վերականգնվել է։ Ենթադրվում է, որ շենքի շինարարությունից հետո պահպանվել են քարե երկու պալատներ[2]։ Որոշ փոփոխություններով ճարտարապետական կառուցվածքը պահպանվել է մինչև այսօր։

1838-1906 թվականներին կալվածքը պատկանել է Մայկովների ազնվական ընտանիքին, որոնց թվին է պատկանում նաև բանաստեղծ Ապոլոն Նիկոլաևիչ Մայկովը։

19-րդ դարի երկրորդ կեսին կալվածքն այգու կողմից շրջապատված էր շենքերով։ 1908 թվականին շենքը կրկին վերակառուցվել է, որի ընթացքում առաջին հարկը փոխվել է։ Միևնույն ժամանակ շենքում ի հայտ եկան խանութներ և վարձակալված տարածքներ։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո առանձնատանը տեղավորվեց շրջանային հիվանդանոցը։ Խորհրդային ժամանակներում առանձնատան ձևավորումը կրկին փոխվում է։

2006-2009 թվականներին շենքը վերանորոգվել է, վերակառուցվել է 19-րդ դարի սկզբի հուշարձանի տեսքը՝ կառուցման ժամանակաշրջանի տարրերով։

Բանաստեղծ Ապոլոն Մայկովի տունը դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի ճակատը բաժանված է 10 մասի։ Առանձնատան կենտրոնում ճակտոնն է։ Պատուհանների վերևում կան տարբեր խորաքանդակներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Совета Министров РСФСР № 624 от 04.12.1974
  2. «Жилой дом поэта А.Н. Майкова». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]