Ծնվել է Արարատի մարզիՍուրենավան գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1997-1999 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում։ 2007 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, նույն թվականին էլ ընդունվել է ՀԳՄ շարքերը։ Ուսմանը զուգահեռ 2001-2002 թվականներին «Հայ ժողովրդական բանահյուսություն» և «Արտասահմանյան գրականություն» է դասավանդել Վարդենիսի մանկավարժական ինստիտուտում[2]։ 2010 թվականի փետրվարից մինչև հունիսը հայոց լեզու և գրականություն է դասավանդել Արարատի մարզիՆոյակերտ գյուղի միջնակարգ դպրոցում[3]։ 2011-2013 թվականներին հայոց լեզու է դասավանդել Հայաստանի Մխիթարյան կենտրոնում, ինչպես նաև խմբագրել է «Մարզաշխարհ» շաբաթաթերթը (2011, փետրվար-հունիս)։
2011 թվականի օգոստոսից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի սփյուռքահայ գրականության ուսումնասիրության բաժնում։ 2012 թվականի ապրիլից 2013 թվականն աշխատել նաև Հայաստանի հանրագիտարան հրատարակչությունում, մասնակցել է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանի խմբագրման աշխատանքներին, որը լույս է տեսել 2015 թվականին։ 2015 թվականին Արքմենիկ Նիկողոսյանի հետ կազմել է «Եղեռնազոհ գրողներ» հանրագիտակ-անթոլոգիան։ Հանդիսանում է «Գրանիշ» հանդեսի համախմբագիրներից։ 2014-2015 թվականներին որպես խմբագիր աշխատել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում։ Հանդիսանում է «Դարակ» հրատարակչության հիմնադիրներից, ինչպես նաև` նույն հրատարակչության գլխավոր խմբագիրը (2015)։ 2016 թվականին ստանձնել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը[4]։ 2017-2019 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։
Արդի հայ քնարերգություն, հատ. Ա. Երևան, 2008, 520 էջ։
Արմատ և լույս (ստեղծագործությունների ժողովածու), Երևան, ԵԳԵԱ հրատ., 2008, 88 էջ։
Գանձասար. երիտասարդ գրողների խորհրդակցություն (գրքի «Ձայն երիտասարդաց. գանձասարյան ղողանջներ» բաժնում զետեղված է Ա. Գաբրիելյանի բանաստեղծություններից), Ստեփանակերտ, 2008, Արցախի գրողների միության հրատ., 192 էջ։
Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ, Ե., Գրական էտալոն, 2011, 120 էջ։
21 պատմվածք, Ե., Անտարես, 2013, 208 էջ։ (Ժողովածուում ներառված է Աշոտ Գաբրիելյանի «Հմայք» պատմվածքը)։
Անթոլոգիա 18-33 (արդի հայ պոեզիա), Ե., Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միութիւն, 2013, 284 էջ։
Հայ բանաստեղծները եղեռնի մասին, Ե., «Ծիծեռնակ», 2015, 240 էջ։
Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության, Ե., «Զանգակ», 2016։
2000 - Երևանի քաղաքապետարանի և Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի կողմից արժանացել է երիտասարդ կատարողների և ստեղծագործողների Ավետիք Իսահակյանի անվան հանրապետական 7-րդ մրցույթի գրական ստեղծագործությունների 2-րդ կարգի դիպլոմի։ Նույն մրցանակաբաշխության խրախուսական մրցանակին է արժանացել 1997-ին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։