Անրի Թրուայա
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անրի Թրուայա (Լևոն Թորոսյան) (Նոյեմբերի 1, 1911- Մարտի 2, 2007) — ֆրանսահայ հայտնի գրող։
[խմբագրել] Կենսագրությունը
Անրի Թրուայան ծնվել է 1911 թ.–ին, Մոսկվայում։ 1918–ին ընտանիքի հետ գաղթել է Ռուսաստանից և 1920–ից հաստատվել Ֆրանսիայում։ Ստացել է իրավաբանական կրթություն։
1959 թ.–ին Թրուայան ընտրվել է ֆրանսիական ակադեմիայի անդամ. «քառասուն անմահներից» մեկը լինելու պատվին արժանացած առաջին օտարագիր գրողն է։
[խմբագրել] Ստեղծագործությունները
Նրա առաջին իսկ վիպակը՝ «Սարդը» (1938), մեծ հռչակ բերեց Թրուայային, և նա արժանացավ հանրհայտ Գոնկուր մրցանակի։ Թե՛ այս գործում, թե՛ հետագա երկերում՝ «Քանի աշխարհը կա» (1947) նա պատկերել է 20–րդ դարի սկզբի Ռուսաստանի պատմաքաղաքական իրավիճակը և վտարանդիների կացությունը։ «Արդարների լույսը» (1959 - 1963) պատմավեպերի շարքը նվիրված է դեկաբրիստներին, «Ապագայի ժառանգությունը» (1968 - 1970) եռագրությունը՝ ճորտատիրության վերացմանն ու նարոդնիկության շարժմանը։
Թրուայային ավելի մեծ հռչակ բերեցին «Սգավոր ձյունը» (1952, հայերեն՝ 1973) վիպակը և «Էգլեթիերների ընտանիքը» (1965 - 1967, հայերեն՝ 1980) եռագրությունը, որոնցից առաջինը ևս արժանացել է գրական հեղինակավոր մրցանակի։

