Անիտա Չերկվետտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիտա Չերկվետտի
Ծնվել էապրիլի 13, 1931(1931-04-13)[1]
Մոնտեկոզարո, Մաչերատա, Մարկե, Իտալիայի թագավորություն[2]
Երկիր Իտալիա
Մահացել էհոկտեմբերի 11, 2014(2014-10-11)[3][4] (83 տարեկան)
Պերուջա, Իտալիա[2]
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
 Anita Cerquetti Վիքիպահեստում

Անիտա Չերկվետտի (ապրիլի 13, 1931(1931-04-13)[1], Մոնտեկոզարո, Մաչերատա, Մարկե, Իտալիայի թագավորություն[2] - հոկտեմբերի 11, 2014(2014-10-11)[3][4], Պերուջա, Իտալիա[2]), իտալացի օպերային երգչուհի, սոպրանո։ Օպերային բեմերի վրա հանդես է եկել 1950-ական թթ.։ Աչքի է ընկել հզոր և հնչեղ ձայնով[5]։

Կարիրերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեկվետտին ծնվել է Իտալիայի Մաչերատա քաղաքի մոտ գտնվող Մոնտեկոսարո բնակավայրում։ Սկզբնապես ուսանել է ջութակ, այուհետև վոկոլ` Պերուջայի կոնսերվատորիայում։ Նրա օպերային դեբյուտը տեղի է ուեցել 1951 թվականին Սպոլետոյում` Աիդաայի դերերգում (Վերդի «Աիդա»)։ Այուհետև երգել է Իտալիայի այլ օպերային թատրոններում։ 1958 թվականին տեղի է ունեցել նրա դեբյուտը Միլանի Լա Սկալա օպերային թատրոնում, որտեղ եգչուհին հանդես է եկել Աբիգայիլի դերերգում (Վերդի «Նաբուկկո»)։ 1955 թվականին հանդես է եկել ԱՄՆ Չիկագոյի Լիրիկ օպերայում՝ կատարելով Ամելիայի դերերգը (Վերդի «Պարահանդես–դիմակահանդես») Յուսսի Բյորլինգի հետ և Տուլիո Սերաֆինի ղեկավարությամբ։

Չերկետտին հատկապես հայտնի դարձավ 1958 թվականի հունվարին, երբ նա փոխարինեց վատառողջ Մարիա Կալլասին Նորմայում, Հռոմի օպերային թատրոնում[6]։ Նա արդեն հանդես էր գալիս այդ դերերգով Նեապոլի Սան Կառլոյում և ստիպված էր մի քանի շաբաթ անընդմեջ ճանապարհորդել երկու քաղաքների միջև։ Այս «տուր դե ֆորս»-ը նրան մեծ ճանաչում բերեց, սակայն լուրջ ազդեցություն ունեցավ նրա առողջության վրա .[7]: Կարճ ժամանակ անց նա աստիճանաբար սկսեց հեռանալ բեմից, մինչև 1961-ին` ընդամենը երեսուն տարեկանում պրոֆեսիոնալ երգեցողական կարիերայից լրիվ հրաժարվելը։

Ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերկվետտին ունի ստուդիայում արված ընդամենը երկու ձայնագրություն` Decca ընկերության համար 1957-ին (իտալական օպերային արիաների հավաքածու և Ջոկոնդա օպերան ամբողջությամբ` Մարիո դել Մոնակոյի, Էտորե Բաստիանինիի, Ջուլիետա Սիմիոնատոյի և Չեզարե Սիեպիի մասնակցությամբ և Ջանանդրեա Գավաձենիի ղեկավարությամբ։ Պահպանվել են նաև նրա մասնակցությամբ «կենդանի» օպերային ներկայացումներից արված ձայնագրություններ, որոնցից հատկապես հիշարժան են 1957 Ֆլորենցիայում Էրնանի (դել Մոնակոյի, Բաստիանինիի և Բորիս Խրիստովի ընկերակցությամբ և Դմիտրի Միտրոպուլոսի ղեկավարությամբ), 1958 Մեխիկոյում Աիդա (Ֆլավիանո Լաբո, Նել Ռանկին, Կորնել ՄըքՆեյլ, Ֆերնանդո Կորենա և Նորման Տրիգել) և 1958 Հռոմում Նորմա (Ֆրանկո Կորելլիի հետ) օպերաների ձայնագրությունները։

Չեկվետտիի մասնակցությամբ այլ ձայնագրություններից են`

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #11951527X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
  5. Yardley, William (2014 թ․ հոկտեմբերի 17). «Anita Cerquetti, Opera Fill-In Who Soared, Dies at 83». The New York Times.
  6. G. B. Meneghini (1981). My Wife Maria Callas. London, The Bodley Head, p. 265.
  7. "Anita Cerquetti - obituary", in The Daily Telegraph, Friday 31 October 2014 (accessed 3 November 2014).

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alain Paris, Dictionnaire des Konferenzdolmetschern et de l'Auslegung musicale au XX siècle (2 Bde.), Ed. Robert Laffont (Bouquins, Paris 1982, 4. edn. 1995, 5. Edn 2004); 2-221-06660-X
  • Roland Mancini und Jean-Jacques Rouveroux, (orig. H. und J. Rosenthal Warrack, französische Ausgabe), Guide de l'opéra, Les indispensables de la musique (Fayard, 1995); 2-213-59567-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիբլիոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիտա Չերկվետտի» հոդվածին։