Անդրեյ Վոզնեսենսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Andrei Voznesensky.jpg

Անդրեյ Անդրեևիչ Վոզնեսենսկի (12 մայիսի, 1933, Մոսկվա - 1 հունիսի, 2010, Մոսկվա), ռուս բանաստեղծ, արձակագիր, նկարիչ, ճարտարապետ։ Նշանավոր վաթսունականներից է։

14-ամյա հասակում բանաստեղծություններն ուղարկել է Բորիս Պաստեռնակին, ում հետ հետագայում մտերմացել է։ Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1958 թ.: Կրել է Մայակովսկու, Պաստեռնակի և Կիրսանովի ազդեցությունը։

Ավարտել է Մոսկվայի ճարտարագիտական ինստիտուտը (1957)։ Վոզնեսենսկի «Վարպետներ» (1959) պոեմն ուշադրության է արժանացել լեզվի թարմությամբ, արվեստի բարձր կոչման նկատմամբ համոզվածությամբ։ «40 քնարական շեղում «Եռանկյունի տանձ» պոեմից» (1962) ժողովածուն, որ գրված է բանաստեղծի ԱՄՆ կատարած ուղևորության տպավորության տակ, բանավեճ առաջացրեց «ժամանակակից ոճի» և արվեստագետի քաղաքացիական դիրքորոշման շուրջը։ Վոզնեսենսկի լավագույն գործերից են «Լոնժյումո» (1963), որը նվիրված է Վ․ Ի․ Լենինին, «Օզա» (1964) պոեմները։ Վերջինը խոհ է տեխնիկայի համընդհանուր «հարձակման» դարաշրջանում մարդ անհատի մասին։ Վոզնեսենսկու պոեզիան աչքի է ընկնում այժմեականության սուր զգացողությամբ, պատկերային և ռիթմական բարդացված համակարգով։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1978

Հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png