Անդրեյ Խոմուտով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Խոմուտով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝Андрей Хомутов
Ազգություն՝ռուս
Մասնագիտացում՝հոկեյիստ
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 21, 1961 (63 տարեկան)
Ծննդավայր՝Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Յարոսլավլ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ
Ակումբ՝ԲԿՄԱ
Ֆրիբուր-Գոտտերոն
177 սմ
Քաշ՝82 կգ

Անդրեյ Վալենտինովիչ Խոմուտով (ռուս.՝ Андрей Валентинович Хомутов, ապրիլի 21, 1961(1961-04-21), Յարոսլավլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային հոկեյիստ (հարձակվող)։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1982)։ Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն։ 2014 թվականին ընդգրկվել է Հոկեյի միջազգային ֆեդերացիայի փառքի սրահում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Խոմուտովը ծնվել է 1961 թվականի ապրիլի 21-ին Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում։ Հոկեյով զբաղվել սկսել է հայրենի քաղաքում։ Գորկովոյի մարզական տիպի գիշերօթիկ դպրոցի մարզիչ Վլադիմիր Պետրովիչ Սադովնիկովի սանն է։ ԽՍՀՄ զինված ուժեր զորակոչվելուց հետո Խոմուտովն սկսել է խաղալ նախ ԲԿՄԱ-ի պատանեկան թիմում, իսկ հետո դարձել է ԲԿՄԱ վարպետների թիմի անդամ։

Անդրեյ Խոմուտովը խաղացել է ԲԿՄԱ (Մոսկվա, 1980-1990) և «Ֆրիբուր-Գոտտերոն» (Շվեյցարիա, 1990-1999) ակումբներում։ ԽՍՀՄ առաջնություններում նա անցկացրել է 417 հանդիպում և հավաքել 344 միավոր (197 տափօղակ + 147 փոխանցում)։

Օլիմպիական խաղերում Անդրեյ Խոմուտովը ոսկե մեդալի է արժանացել երեք անգամ՝ 1984, 1988 և 1992 թվականներին։ Աշխարհի չեմպիոն է դարձել յոթ անգամ (1981, 1982, 1983, 1986, 1989, 1990, 1993), յոթ անգամ էլ հաղթել է Եվրոպայի առաջնությունում (1981, 1982, 1983, 1985, 1986, 1987, 1989)։ 1981 թվականին հաղթել է Կանադայի գավաթի առաջնությունում։ Խոմուտովը ԽՍՀՄ չեմպիոն է դարձել ինն անգամ (1981-1989)։

Անդրեյ Խոմուտովի ինքնագիրը

Մարզական կարիերան ավարտելուց հետո Անդրեյ Խոմուտովն սկսել է աշխատել որպես մարզիչ՝ գլխավորելով շվեյցարական մի շարք ակումբներ։ Ստացել է Շվեյցարիայի քաղաքացիություն[1]։

2007 թվականին Անդրեյ Խոմուտովը վերադարձել է Ռուսաստան, որտեղ մի որոշ ժամանակ գլխավորել է ՆԳՆ հոկեյի թիմը (2007-2008 թվականներ)[2]։ 2008 թվականի մայիսի 5-ից մինչև դեկտեմբերի 29-ը Խոմուտովը եղել է «Սիբիր» հոկեյի թիմի գլխավոր մարզիչը, իսկ 2009 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2010 թվականի մարտի 24-ը նա եղել է Մոսկվայի «Դինամո» ակումբի գլխավոր մարզիչը։

2010 թվականի հունիսի 24-ին Անդրեյ Խոմուտովը նշանակվել է Աստանայի «Բարիս» ակումբի ու Ղազախստանի հոկեյի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ։ Սակայն թիմն անհաջողություն է կրում Հոկեյի մայրցամաքային լիգայում, տնային խաղերում պարտվում է «Յուրգա» և «Ամուր» ակումբների հետ խաղերում 0:11 ընդհանուր հաշվով։ Դրանից հետո՝ 2011 թվականի հոկտեմբերի 25-ին, «Բարիս» ակումբի հոգաբարձուների խորհուրդը որոշում է ընդունել խզել Խոմուտովի հետ կնքված պայմանագիրը[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ (1981)
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ (1984)
  • «Պատվո նշան» շքանշան (1988)
  • Պատվո շքանշան (2011)[4]
  • Հոկեյի միջազգային ֆեդերացիայի փառքի սրահի անդամ (2014)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ХК АВАНГАРД — Пресса». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
  2. ««Хочу, чтобы ХК МВД стал похож на прежний ЦСКА»». Коммерсантъ № 56 (3632). 5 апреля 2007. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  3. 25.10.2011 10:38 КХЛ. Казахстанский «Барыс» уволил Хомутова
  4. «Указ Президента РФ от 26.12.2011 № 1686 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]