Անդրեյ Լուտայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Լուտայ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Андрей Владимирович Лутай
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 24, 1986(1986-07-24) (37 տարեկան)
Ծննդավայր՝Բելգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Անդրեյ Լուտայ (ռուս.՝ Андре́й Влади́мирович Лута́й, հուլիսի 24, 1986(1986-07-24), Բելգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդ։ Միջազգային դասի սպորտի վարպետ։ 2007 և 2008 թվականների Ռուսաստանի առաջնությունների արծաթե մեդալակիր։ 2009 թվականի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակից։ Միջազգային ասպարեզում լավագույն նվաճումը Եվրոպայի առաջնությանը հինգերորդ հորիզոնականն է և աշխարհի առաջնությանը՝ 10-րդ հորիզոնականը։ 2005 թվականի Ձմեռային ունիվերսիադայում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Կրտսեր և մեծահասակների կարգի Գրան-պրիի մասնակից է։ Միջազգային մրցույթների հաղթող է։

Այժմ աշխատում է Բուլղարիայում՝ որպես գեղասահքի մարզիչ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյը գեղասահքով սկսել է զբաղվել իր հայրենի Բելգորոդում։ Նրա առաջին մարզիչը քույրն է եղել` Ելենա Անտյուֆեևան։ Երբ հայտնաբերվեց Անդրեյի մարզական տաղանդը, քույրն էր, որ նրան տեղափոխեց Սանկտ Պետերբուրգ՝ Ալեքսեյ Միշինի խումբ։

Առաջին կարևոր հաջողությանը Անդրեյը հասավ 2006/2007 մրցաշրջանում, երբ Մերձմոսկովյան Միտիշչաներում անցկացված Ռուսաստանի առաջնությունում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Նույն տարում էլ Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց ավելի բարձր՝ 5-րդ հորիզոնականը։

Անդրեյը միջազգային դասի սպորտի վարպետ է։

Հաջորդ՝ 2007-2008 թվականների մրցաշրջանում, Անդրեյ Լուտայը Skate America և Cup of Russia Գրան-պրիի փուլերում այդքան էլ լավ հանդես չեկավ՝ գրավելով համապատասխանաբար 7-րդ և 9-րդ հորիզոնականները։ Ռուսաստանի առաջնությունում նա կրկնեց իր նախորդ տարվա արդյունքները, իսկ Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։

2008-2009 թվականների մրցաշրջանում Ա. Լուտայը հանդես է եկել «Trophée Eric Bompard»-ում։ Ելույթ ունենալով սերիայում՝ Ֆրանսիայում դարձավ 11-րդը, Ճապոնիայում` 8-րդը։ Ազգային առաջնությունում գրավեց երրորդ տեղը և մտավ ազգային հավաքականի կազմ՝ Եվրոպական առաջնությանը մասնակցելու համար։ 2009 թվականի Աշխարհի առաջնությանը՝ առաջին անգամ իր կարիերայի ընթացքում, ընդգրկվեց տասնյակում և Ռուսաստանի համար ապահովեց երկու տեղ՝ Վանկուվերում կայանալիք Օլիմպիական խաղերի համար։

Ձերբակալում ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի նոյեմբերին՝ Skate America մրցաշարի ավարտից հետո, որտեղ զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը, Անդրեյ Լուտայը ձերբակալվեց Լեյք Փլեսիդ (Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ) քաղաքի ոստիկանների կողմից՝ ավտոմեքենաների գողության և հարբած վիճակում ավտոմեքենա վարելու համար[1]։ Գեղասահորդը բանտարկվեց, իսկ նրան ազատելու համար նշանակվեց 200 հազար դոլար գրավ։ Նոյեմբերի 19-ին Լուտայն ազատ արձակվեց՝ գործի նախնական լսումներից հետո[2]։ Ավտոմեքենայի գողության մեղադրանքները հանվեցին, սակայն երթևեկության կանոնների խախտման մասին մեղադրանքները մնացին։ Անդրեյ Լուտայի գործի հաջորդ դատական նիստը հետաձգվեց, քանի որ մեղադրող կողմը դատարան չներկայացավ[3]։ Գեղասահորդին բաց թողեցին Ռուսաստան՝ ստորագրություն վերցնելով, որ նա առաջին իսկ պահանջի դեպքում կվերադառնա Լեյք Փլեսիդի[4]։

2009 թվականի նոյեմբերի 25-ին Ռուսաստանի Գեղասահքի ֆեդերացիայի նախագահությունը սպորտային ռեժիմը խախտելու համար Անդրեյ Լուտային հանեց 2009-2010 թվականների մրցաշրջանի ազգային հավաքականի կազմից և զրկեց նրան համառուսական ու միջազգային մրցումներին մասնակցելու իրավունքից՝ մինչև 2010 թվականի նոյեմբերի 15[5]։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որակազրկումից հետո Անդրեյը սպորտ չվերադարձավ։ Ներկա պահին նա աշխատում է Բուլղարիայում՝ որպես գեղասահքի մարզիչ։ Մասնավորապես, նա մարզում է վրացական ծագումով բուլղարացի գեղասահորդ Գեորգի Քենչաձեին[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի ապրիլին Անդրեյն ամուսնացավ բուլղարացի գեղասահորդուհու՝ Իննա ԴԵմիրևայի (Իննան Ալբենա Դենկովայի քույրն է) հետ[7][8]։ Վերջինս նախկինում հանդես էր գալիս Յուրի Կուրակիի հետ։ 2010 թվականի սեպտեմբերին ծնվեց նրանց դուստրը՝ Սիլվիան։

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումներ/մրցաշրջան 2002-2003 2003-2004 2004-2005 2005-2006 2006-2007 2007-2008 2008-2009 2009-2010
Գեղասահքի աշխարհի առաջնություն 20 10
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 5 8 7
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 8 4 7 7 2 2 3
Գրան-Պրիի փուլեր. Cup of Russia 9
Գրան-Պրիի փուլեր. Trophée Eric Bompard 11
Գրան-Պրիի փուլեր. Skate America 7 10
Գրան-Պրիի փուլեր. NHK Trophy 9
Finlandia Trophy մրցաշարեր 8
Կարլ Մեմորի հուշամրցաշար 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Russian skater gets stolen car, DWI charge in NY(չաշխատող հղում) (անգլ.)
  2. Российский фигурист Андрей Лутай, арестованный в США, выпущен из-под стражи (ռուս.)
  3. Российского фигуриста Андрея Лутая могут не выпустить из США
  4. Лутай вернулся в Россию
  5. «Постановление Президиума Федерации «Об Андрее Лутае»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  6. Г.Кенчадзе(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  7. Сборная тропа хоро на сватба в София Արխիվացված 2012-11-22 Wayback Machine (բուլղ.)
  8. Алексей Мишин: «В условиях смены первых номеров сборной России у Лутая есть шанс»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]