Ամպիցիլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամպիցիլին
Կլինիկական տվյալներ
Օգտագործման
եղանակներ
By mouth, intravenous, or intramuscular
Ֆարմակոկինետիկ տվյալներ
Կենսամատչելիություն62% ±17% (parenteral)
< 30–55% (oral)
Նյութափոխանակություն12 to 50%
Կիսատրոհման պարբերությունApprox. 1 hour
Դուրսբերում75 to 85% renal
Նույնացուցիչներ
CAS համար69-53-4
PubChem CID6249
DrugBankDB00415
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.000.645 Խմբագրել Վիքիդատայում

Ամպիցիլին, հակաբիոտիկ, որն օգտագործվում է որոշ բակտերիալ վարակների կանխարգելման և բուժման համար, ինչպիսիք են՝ շնչառական համակարգի վարակները, միզուղիների վարակները, մենինգիտը, սալմոնելոզը և էնդոկարդիտը[1]։ Այն նաև կարող է կիրառվել նորածինների B խմբի ստրեպտոկոկերով վարակումը կանխարգելելու համար[1]։ Կարող է ընդունվել բերանային, միջմկանային և ներերերակային եղանակներով[1]։ Ինչպես բոլոր հակաբիոտիկները, այն անօգուտ է վիրուսային վարակների դեմ պայքարում։

Տարածված կողմնակի էֆեկտներից են ցանը, սրտխառնոցը և փորլուծությունը[1]։ Չի թույլատրվում օգտագործել պենիցիլինի հանդեպ ալերգիա ունեցողներին[1]։ Լուրջ կողմնակի էֆեկտներից են կլոստրիդիալ կոլիտը (Clostridium difficile) և անաֆիլաքսիան[1]։ Այն դեպքում, երբ պացիենտն ունի երիկամային անբավարարություն, դեղաչափն անհրաժեշտ է նվազեցնել[1]։ Հղիության կամ կրծքով կերակրման ժամանակ կիրառելիս, ընդհանուր առմամբ, անվնաս է[1][2]։

Ամպիցիլինը հայտնաբերվել է 1958 թվականին և կիրառման մեջ է մտել 1961 թվականին[3][4]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հիմնական դեղերի ցուցակում է՝ առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվնաս դեղերի[5] ցանկում։ 2014 թվականի տվյալներով՝ դեղի ներերակային կիրառման մեկ սրվակի մեծածախ վաճառքի գինը զարգացող երկրներում 0.13-1.20 ԱՄՆ $ է[6]։ ԱՄՆ-ում այն հասանելի է ջեներիկ (վերարտադրված) ձևով, իսկ բուժման 10 օրվա կուրսի գինն 13 $ է[1]։

Բժշկական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակտերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամպիցիլինը կիրառվում է գրամ-դրական և գրամ-բացասական շատ բակտերիաներով հարուցված վարակների բուժման համար։ Այն գրամ-դրական բակտերիաների նկատմամբ ակտիվությամբ առաջին «լայն սպեկտրի» ազդեցության պենիցիլինն է եղել, այդ թվում՝ Streptococcus pneumoniae, Streptococcus pyogenes, Staphylococcus aureus որոշ տեսակներ (բայց ոչ պենիցիլինի կամ մեթիցիլինի նկատմամբ կայուն շտամներ), Trueperella և որոշ Enterococcus։ Դա այն եզակի հակաբիոտիկներից է, որն ազդում է բազմադեղորայքակայուն Enterococcus faecalis և E. faecium վրա[11]։ Գրամ-բացասական բակտերիաներից ազդում է Neisseria meningitidis, Haemophilus influenzae և Enterobacteriaceae որոշ տեսակների վրա (չնայած Enterobacteriaceae և Pseudomonas մեծ մասը կայուն են)[11][12]։ Դրա ակտիվության սպեկտրը ավելանում է սուլբակտամի միաժամանակյա ընդունումով՝ դեղ, որը արգելակում է բետա-լակտամազին՝ մի ֆերմենտի, որը արտադրվում է բակտերիայի կողմից ամպիցիլինի և այլ կիրառվող հակաբիոտիկների ինակտիվացման համար[13][14]։ Այն երբեմն օգտագործվում է այլ հակաբիոտիկների հետ համակցված, որոնք ունեն գործողության տարբեր մեխանիզմներ, դրանք են՝ վանկոմիցինը, լինեզոլիդը, դապտոմիցինը և տիգեցիկլինը[15][16]։

Հասանելի ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամպիցիլինը կարող է կիրառվել ներբերանային եղանակով, միջմկանային և ներերակային ներարկումներով[1]։ Բերանային տարբերակը, որը հասանելի է դեղապատիճի կամ կախույթի ձևով, նախատեսված չէ ծանր վարակների սկզբնական բուժման համար, բայց հազվադեպ հաջորդում է միջմկանային կամ ներերակային ներարկումներին[1]։ Միջմկանային և ներերակային ներարկումների համար ամպիցիլինը պահվում է փոշու ձևով, որը վերականգնման կարիք ունի[17]։

Ներերակային ներարկումները պետք է իրականացվեն դանդաղ, քանի որ արագ կատարման դեպքում կարող են բերել ցնցումնային էպիլեպտիկ նոպայի[1][18]։

Հատուկ պոպուլյացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիության ժամանակ ամպիցիլինը ամենահաճախ կիրառվող դեղերից է[19], և ԱՄՆ-ի Սննդի և Դեղերի Վարչության (В կատեգորիա) և Ավստրալիայի թերապևտիկ նյութերի վարչության կողմից ճանաչվել է անվնաս (A կատեգորիա)[1][20]։ Այն հղիների շրջանում ընտրության դեղ է Listeria monocytogenes բուժման համար՝ առանձին կամ ամինոգլիկոզիդի հետ համակցված[1]։ Հղիությունը մինչև 50 %-ով մեծացնում է ամպիցիլինի կլիրենսը, այդ իսկ պատճառով թերապևտիկ էֆեկտի հասնելու համար պետք է դեղաչափը կրկնապատկել[19][21]։

Ամպիցիլինը անցնում է ընկերքային պատնեշով և նրա մայրական պլազմայի կոնցենտրացիայի 50-100 %-ը պահպանվում է ամնիոտիկ հեղուկում։ Դա կարող է նորածնի մոտ առաջացնել ամպիցիլինի բարձր կոնցենտրացիա[21]։

Քանի դեռ կերակրող մայրերի կրծքի կաթի մեջ է արտազատվում որոշ քանակությամբ ամպիցիլին, դրա քանակը մնում է մինիմալ[1][19]։

Նորածինների մոտ ամպիցիլինի կիսատրոհման պարբերությունն ավելի երկար է և ավելի քիչ է կապվում պլազմայի սպիտակուցների հետ[22]։ Արտազատումը երիկամներով ցածր է, քանի որ վերջիններիս ֆունկցիան դեռ լիովին ձևավորված չէ[1]։

Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամպիցիլինը հակացուցված է պենիցիլինի հանդեպ գերզգայունություն ունեցողների շրջանում, քանի որ կարող է առաջացնել անաֆիլաքտիկ ռեակցիաներ։ Գերզգայունությունը կարող է բերել մաշկի պապուլյոզ ցանի և եղնջացանի, էքսֆոլիատիվ դերմատիտի, բազմաձև էրիթեմայի, էրիթրոցիտների և լեյկոցիտների քանակի նվազման[7]։

Ամպիցիլինը խորհուրդ չի տրվում ուղեկցող մոնոնուկլեոզի առկայության դեպքում, քանի որ պացիենտների 40 %-ից ավելի մոտ առաջանում է մաշկի ցան[7]։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամպիցիլինը, այլ հակաբիոտիկների հետ համեմատած, քիչ տոքսիկ է, իսկ կողմնակի էֆեկտները հիմնականում առաջանում են պենիցիլինի հանդեպ գերզգայունություն ունեցողների և ասթմա կամ ալերգիա ունեցողների շրջանում[7]։ Շատ հազվադեպ այն լուրջ կողմնակի էֆեկտների պատճառ է դառնում՝ Կվինկեի այտուցի, անաֆիլաքիայի և C. difficile-ով վարակման (թույլ փորլուծությունից մինչև լուրջ կեղծ թաղանթային կոլիտ)[7]։ Երբեմն առաջանում է «մազոտ լեզու»։ Լուրջ կողմնակի ազդեցություններից են նաև նոպաները և շիճուկային հիվանդությունը։ Ավելի տարածված կողմնակի ազդեցությունները՝ դեղն ընդունողների 10 %-ի շրջանում փորլուծությունն ու ցանն են։ Առավել հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություններից են սրտխառնոցը, փսխումը, քորը, դիսկրազիան։ Աղեստամոքսային ազդեցությունները, որոնք են՝ մազոտ լեզուն, սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը և կոլիտը, ավելի շատ կապված են պենիցիլինի բերանային ընդունման հետ[7]։ Այլ խնդիրները կարող են առաջանալ բուժումից մի քանի շաբաթ անց[1]։

Գերդեղաչափում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամպիցիլինի գերդեղաչափումը կարող է բերել վարքագծի փոփոխությունների, շփոթվածության, գիտակցության կորստի, նյարդամկանային գերզգայունության, էլեկտրոլիտային հաշվեկշռի խանգարման և երիկամային անբավարարության[7]։

Փոխազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամպիցիլինը փոխազդում է պրոբենեցիդի և մետոտրեքսատի հետ` նվազեցնելու համար երիկամներով արտազատումը։ Ամպիցիլինի մեծ դեղաչափերը՝ զուգակցված վարֆարինի և այլ բերանային ճանապարհով օգտագործման հակամակարդիչների հետ, կարող են բարձրացնել արյունահոսության ռիսկը, հնարավոր է՝ ընկճելով թրոմբոցիտների ագրեգացիան[23]։ Ասում են, որ ամպիցիլինը բերանի միջոցով կիրառվող հակաբեղմնավորիչներին դարձնում է քիչ էֆեկտիվ[1], բայց սա վիճելի է[24]։ Դեղի էֆեկտիվությունը կարող է նվազել այլ հակաբիոտիկներով՝ քլորամֆենիկոլով, էրիթրոմիցինիով, ցեֆալոսպորիններով և տետրացիկլիններով[17]։ Օրինակ՝ տետրացիկլինները արգելակում են բակտերիաների սպիտակուցների սինթեզը՝ ընկճելով ամպիցիլինի ազդեցության թիրախը[25]։ Ամինոգլիկոզիդների հետ համատեղ կիրառման դեպքում՝ այն կարող է կապվել և ինակտիվացնել վերջինիս։ Առանձին կիրառման պարագայում կարող են փոխակտիվացնել միմյանց[1][26]։

Հաճախ, ալոպուրինոլի հետ կիրառման դեպքում, ամպիցիլինը կարող է մաշկի ցանի առաջացման պատճառ դառնալ[7]։

Լյարդի խոլերայի և որովայնային տիֆի դեմ պատվաստումները կարող են լինել ոչ արդյունավետ, եթե կիրառվեն ամպիցիլինի հետ։ Ամպիցիլինը նորմայում օգտագործվում է խոլերայի և որովայնային տիֆի բուժման համար՝ նվազեցնելով օրգանիզմի իմուն պատասխանը[27][28][29]։

Ֆարմակոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամպիցիլինը պենիցիլինային բետա-լակտամային խմբի հակաբիոտիկ է և պատկանում է ամինոպենիցիլինների ընտանիքին։ Այն ակտիվությամբ համարժեք է ամոքսիցիլինին[1]։ Ամպիցիլինն ունակ է թափանցելու գրամ-դրական և գրամ-բացասական բակտերիաների մեջ։ Այն պենիցիլին G-ից, կամ բենզիլպենիցիլինից տարբերվում է միայն ամինային խմբի առկայությամբ։ Այդ ամինային խումբը, որն առկա է և՛ ամպիցիլինի, և՛ ամոքսացիլինի մոտ, օգնում է հակաբիոտիկներին անցնել գրամ-բացասական բակտերիաների արտաքին թաղանթի անցքերով, օրինակ՝ E. coli, Proteus mirabilis, Salmonella enterica, and Shigella[13][30]։

Ամպիցիլինն անդարձելիորեն արգելակում է տրանսպեպտիդազ ֆերմենտը, որն անհրաժեշտ է բակտերիային բջջի պատի կառուցման համար[1]։ Այն արգելակում է բակտերիալ բջջի պատի սինթեզի երրորդ և վերջին փուլը բինար կիսումով, որն ի վերջո բերում է բջջի լիզիսի։ Հետևաբար, ամպիցիլինը սովորաբար համարվում է բակտերիոլիտիկ[1][31]։

Ամինային խումբն առկա է ամպիցիլինի մոլեկուլում (նշված է վարդագույնով), իսկ պենիցիլին G-ի՝ ոչ։

Ֆարմակոկինետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամպիցիլինը լավ է ներծծվում աղեստամոքսային համակարգից (չնայած՝ սնունդը նվազեցնում է նրա ներծծումը) և 1-2 ժամում հասնում է առավելագույն կոնցենտրացիայի։ Պարէնտերալ (հարաղիքային) ուղիների համար կենսամատչելիությունը 62 % է։ Ի տարբերություն այլ պենիցիլինների, որոնք սովորաբար 60-90 %-ով են կապվում պլազմայի սպիտակուցների հետ՝ ամպիցիլինի միայն 15–20 %-ն է կապվում[1][22]։

Ամպիցիլինը տարածվում է դեպի շատ հյուսվածքներ, չնայած այն կուտակվում է լյարդում և երիկամներում։ Ուղեղի թաղանթների բորբոքման պարագայում այն նաև կարող է հայտնաբերվել ուղեղ-ողնուղեղային հեղուկում (օրինակ՝ մենինգիտի ժամանակ)[22]։ Ամպիցիլինի որոշ մասը փոխանակության է ենթարկվում բետա-լակտամային շղթայի՝ պենիցիլաթթվի հիդրոլիզվելու միջոցով[1], չնայած նրա մեծ մասը արտազատվում է անփոփոխ վիճակում[7]։ Երիկամներում այն հիմնականում ֆիլտրվում է խողովակային սեկրեցիայով, որոշ մասը նաև կծիկային ֆիլտրացիայով, մնացած մասը՝ կղանքով և լեղիով։

Հետացիլինը և պիվամպիցիլինը ամպիցիլինի էսթերներ են, բարձրացնում են կենսամատչելիությունը[32]։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամպիցիլինը լայն կիրառություն է ունեցել բակտերիալ վարակների բուժման հարցում՝ սկսած 1961 թվականից[33]։ Նախքան Բրիտանական Beecham ընկերության կողմից ամպիցիլինի ներմուծումը՝ պենիցիլինային բուժումն արդյունավետ էր միայն գրամ-դրական օրգանիզմների դեմ, օրինակ՝ ստաֆիլոկոկերի և ստրեպտոկոկերի[31]։ Ամպիցիլինը (սկզբնական անվանում՝ «Պենբրիտին») ակտիվություն է ցուցաբերում նաև գրամ-բացասական օրգանիզմների նկատմամբ, օրինակ՝ H. influenzae-ի, coliform բատերիաների և Proteus[33]։

Արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի տվյալներով՝ ամպիցիլինի ներերակային ներարկման համար նախատեսված հեղուկի սրվակի մեծածախ վաճառքի արժեքը կազմել է 0.13-1.20 $[6]։ ԱՄՆ-ում այն հասանելի է ջեներիկ (վերարտադրված) ձևով․ բուժման 10 օրվա արժեքը մոտ 13 դոլար է[1]։

Անասնաբուժության ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անասնաբուժության մեջ ամպիցիլինն օգտագործվում է կատուների, շների և անասնաֆերմայի կենդանիների բուժման համար[10]

  • Հետանցքի գեղձերի վարակներ
  • Մաշկային վարակներ՝ թարախակույտ, ցելյուլիտ և պուստուլյոզ մաշկաբորբ
  • Կովերի, ոչխարների և այծերի վարակումը E. coli-ով և Salmonella-ով (բերանային ձև)։ Ամպիցիլինի կիրառումը այդ նպատակով նվազել է, քանի որ բակտերիաների կայունությունն աճել է[32]։
  • Խոզերի մաստիտ[34]
  • Աէրոբ և անաէրոբ խառը վարակներ, օրինակ՝ առաջացած կատվի կծելուց[32]
  • Բազմադեղորայքակայուն Enterococcus faecalis և E. faecium[11]
  • Թռչնաբուծության մեջ Salmonella-ով վարակման և E. coli-ով կամ Staphylococcus aureus-ով առաջացող սեպսիսի կանխարգելում[32]
  • Շնչառական ուղիների վարակներ, ներառյալ՝ նշիկաբորբը, ցլերի շնչառական համակարգի հիվանդությունը, ցնցումային տենդը, բրոնխա-թոքաբորբը, հորթի և ցլի թոքաբորբը։
  • Շների միզատար ուղիների վարակներ։ Ձիերը հիմնականում ամպիցիլինով չեն բուժվում, քանի որ ունեն բետա-լակտամների ցածր կենսամատչելիություն[11]։ Կիսատրոհման պարբերությունը կենդանիների մոտ գրեթե նույնն է, ինչ մարդկանց մոտ (1 ժամից մի քիչ ավելի)։ Կատուների և շների մոտ բերանի խոռոչից ներծծումը 50 %-ից ցածր է, ձիերի մոտ՝ 4 % -ից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 «Ampicillin». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  2. «Ampicillin use while Breastfeeding». March 2015. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  3. Fischer, Janos; Ganellin, C. Robin (2006). Analogue-based Drug Discovery (անգլերեն). John Wiley & Sons. էջ 490. ISBN 9783527607495. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. Ravina, Enrique (2011). The evolution of drug discovery : from traditional medicines to modern drugs (1 ed.). Weinheim: Wiley-VCH. էջ 262. ISBN 9783527326693. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  5. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. 6,0 6,1 «Ampicillin». International Drug Price Indicator Guide. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 US National Library of Medicine. «AMPICILLIN – ampicillin sodium injection, powder, for solution». DailyMed. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  8. WebMD. «ampicillin (Rx)». Medscape. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  9. Finberg, Robert; Fingeroth, Joyce (2012). «Chapter 132: Infections in Transplant Recipients». In Longo, Dan; Fauci, Anthony; Kasper, Dennis; Hauser, Stephen; Jameson, J.; Loscalzo, Joseph (eds.). Harrison's Principles of Internal Medicine: Volume 1 (18th ed.). McGraw-Hill Medical. ISBN 978-0-07-174887-2.
  10. 10,0 10,1 US National Library of Medicine. «Ampicilin – ampicillin injection, powder, for suspension». DailyMed. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Magdesian, K. Gary (2017). Equine Pharmacology, an Issue of Veterinary Clinics of North America: Equine Practice, E-Book. Elsevier Health Sciences. էջ 59. ISBN 978-0-323-52438-4.
  12. Papich, Mark G. (2015). Saunders Handbook of Veterinary Drugs: Small and Large Animal. Elsevier Health Sciences. էջեր 43–47. ISBN 978-0-323-24485-5.
  13. 13,0 13,1 Hauser, Alan R. (2012). Antibiotic Basics for Clinicians: The ABCs of Choosing the Right Antibacterial Agent. Lippincott Williams & Wilkins. էջեր 25–28. ISBN 978-1-4511-1221-4.
  14. Akova, M (January 2008). «Sulbactam-containing beta-lactamase inhibitor combinations». Clin. Microbiol. Infect. 14 Suppl 1: 185–8. doi:10.1111/j.1469-0691.2007.01847.x. PMID 18154545.
  15. Suleyman, G; Zervos, MJ (2016). «Safety and efficacy of commonly used antimicrobial agents in the treatment of enterococcal infections: a review». Expert opinion on drug safety. 15 (2): 153–67. doi:10.1517/14740338.2016.1127349. PMID 26629598.
  16. Torok, M. Estee; Moran, Ed; Cooke, Fiona. Oxford Handbook of Infectious Diseases and Microbiology (անգլերեն). Oxford University Press. էջ 721. ISBN 9780191503108. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին.
  17. 17,0 17,1 Wanamaker, Boyce P.; Massey, Kathy (2014). Applied Pharmacology for Veterinary Technicians - E-Book. Elsevier Health Sciences. էջ 244. ISBN 978-0-323-29170-5.
  18. WebMD. «Ampicillin Intravenous: Uses, Side Effects, Interactions, Pictures, Warnings & Dosing». WebMD. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  19. 19,0 19,1 19,2 Weiner, Carl P.; Rope, Kate (2013). The Complete Guide to Medications During Pregnancy and Breastfeeding: Everything You Need to Know to Make the Best Choices for You and Your Baby. St. Martin's Press. էջեր 47–49. ISBN 978-1-250-03720-6.
  20. Administration, Australian Government Department of Health Therapeutic Goods (2017 թ․ հոկտեմբերի 25). «Prescribing medicines in pregnancy database». Therapeutic Goods Administration (TGA). Australian Government Department of Health. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին. Note: scroll down to "Seach by name" and type "ampicillin" into the search bar. Requires JavaScript to be enabled.
  21. 21,0 21,1 Rello, Jordi; Kollef, Martin H.; Díaz, Emilio; Rodríguez, Alejandro (2010). Infectious Diseases in Critical Care. Springer Science & Business Media. էջ 172. ISBN 978-3-540-34406-3.
  22. 22,0 22,1 22,2 Eghianruwa, Kingsley (2014). Essential Drug Data for Rational Therapy in Veterinary Practice. AuthorHouse. էջ 26. ISBN 978-1-4918-0010-2.
  23. «Drug interactions between ampicillin and anisindione». Drugs.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  24. Piscitelli, Stephen C.; Rodvold, Keith A.; Pai, Manjunath P. (2011). Drug Interactions in Infectious Diseases. Springer Science & Business Media. էջեր 213–214. ISBN 978-1-61779-213-7.
  25. «Drug interactions between ampicillin and bismuth subcitrate potassium / metronidazole / tetracycline». Drugs.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  26. «Drug interactions between amikacin and ampicillin». Drugs.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  27. «Drug interactions between ampicillin and cholera vaccine, live». Drugs.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  28. «Drug interactions between ampicillin and typhoid vaccine, live». Drugs.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  29. Handa, Sajeev (2017 թ․ հունիսի 22). «Cholera Medication». Medscape. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  30. Delcour, Anne H. (May 2009). «Outer Membrane Permeability and Antibiotic Resistance». Biochimica et Biophysica Acta. 1794 (5): 808–816. doi:10.1016/j.bbapap.2008.11.005. ISSN 0006-3002. PMC 2696358. PMID 19100346.
  31. 31,0 31,1 Petri (2011). «Penicillins, Cephalosporins, and Other Beta-Lactam Antibiotics». In Brunton, Laurence; Chabner, Bruce; Knollman, Bjorn (eds.). Goodman and Gilman's the Pharmacological Basis of Therapeutics, Twelfth Edition (12th ed.). New York: McGraw Hill Professional. էջեր 1477–1504. ISBN 978-0-07-176939-6.
  32. 32,0 32,1 32,2 32,3 Giguère, S.; Prescott, John F.; Dowling, Patricia M. (2013). Antimicrobial Therapy in Veterinary Medicine. John Wiley & Sons. էջեր 167–170. ISBN 978-1-118-67507-6.
  33. 33,0 33,1 Acred, P; Brown, D. M.; Turner, D. H.; Wilson, M. J. (April 1962). «Pharmacology and chemotherapy of ampicillin--a new broad-spectrum penicillin». Br J Pharmacol Chemother. 18 (2): 356–69. doi:10.1111/j.1476-5381.1962.tb01416.x. PMC 1482127. PMID 13859205.
  34. Erskine, Ronald. «Mastitis in Sows». Merck Veterinary Manual. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]