Ալ-Շուբաք
Քաղաք | ||
---|---|---|
Ալ-Շուբաք | ||
مدينة الشوبك | ||
Ձմեռային Ալ-Շուբաթ | ||
Երկիր | Հորդանան | |
Մարզ | Մաանի մարզ | |
Քաղաքապետ | Աբդուլ Ռահման Թուրահ | |
Մակերես | 15 կմ² | |
ԲԾՄ | 1,330 մ | |
Խոսվող լեզուներ | Արաբերեն | |
Բնակչություն | 12,500[1][2] մարդ (2004) | |
Կրոնական կազմ | Իսլամ | |
Հեռախոսային կոդ | +(962)3 | |
Պաշտոնական կայք | shoubak.gov.jo(արաբ.) | |
| ||
Ալ-Շուբաք կամ պարզապես Շուբաք (արաբ․՝ الشوبك), քաղաք Հորդանանի թագավորության հյուսիսարևելյան հատվածում՝ Մաանի մարզում[3]։
Ըստ 2004 թվականի մարդահամարի՝ արաբական այս քաղաքի բնակչությունը կազմում է 12,500 մարդ, հիմնականում՝ արաբներ։
Համարվում է Հորդանանի տարածքում գտնվող ամենաբարձրադիր բնակավայրերից մեկը։ Ալ-Շուբաթը հայտնի է իր խնձորի և այլ մրքերի ագրո-տնտեսություններով։ Քաղաքում մինչ օրս պահպանվել է խաչակիրների կողմից կառուցված Մոնրեալ ամրոցը։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալ-Շուբաթը հյուսիսում սահմանակցում է Ալ-Տաֆիլայի, իսկ արևմուտքում՝ Ակաբայի մարզերին։ Վարչականորեն գտնվում է Մաանի մարզում։
Շնորհիվ իր բարձրադիր աշխարհագրական դիրքի (Ալ-Շուբաթը գտնվում է ծովի մակարդակից 1,330 մետր բարձրության վրա)` քաղաքին բնորոշ են ցուրտ ձմեռները։ Տարվա ամենացուրտ եղանակի հունվարն է։
Չնայած այս հանգամանքի, Ալ-Շուբաթը ունի նաև բավականին չոր կլիմա և դա պայմանավորված է նրանով, որ Հորդանանը գտնվում է Արաբական թերակղզում։
Տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 150-350 մմ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի առաջին բնակիչները եղել են եդոմայեցիները։ Շուբաթը լիարժեք նահիյայի կարգավիճակ է ստացել 1894 թվականին՝ Օսմանյան կայսրության կազմում և միավորվել է Քերեբի վարչական միավորի մեջ։
Ալ-Շուբաքը առավել հայտնի դարձավ այն ժամանակ, երբ խաչակիրները այստեղ կառուցեցին Մոնրեալ անառիկ ամրոցը։ Պետրայի և Ակաբայի հետ միասին Շուբաթը կազմում է հորդանանյան եռանկյունին, որը գտնվում է Սիրիայի, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի խաչմերուկում։
Քաղաքի բարձրադիր աշխարհագրական դիրքը վերջինիս տալիս է կաևոր ռազմավարական նշանակություն։ Շուբաթը հասել է իր կարևորության գագաթնակետին այն ժամանակ, երբ Բալդուինը գրավեց Հորդանանը և բլրի գագաթին կառուցեց Մոնրեալի ամրոցը։ Ալ-Շուբաթը ազատագրվել է խաչակիրներից Այուբյանների ներկայացուցիչ Սալահ ալ-Դինի կողմից՝ 1187 թվականին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2004 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 12,590 մարդ, որոնցից 5,666-ը տղամարդիկ են (45 %), իսկ 6924-ը՝ կանայք (55 %)։
Ալ-Շուբաթում ընդհանուր առմամբ գոյություն ունի միջինում 5 անձից բաղկացած 1,663 տնային տնտեսություններ։ Գրեթե ամբողջ բնակչությունը զբաղեցնում են իսլամադավան արաբները[4]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ալ-Շուբաք. Մաանի մարզի բնակավայրեր». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Հորդանանի քաղաքներ և քաղաքատիպ բնակավայրեր». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Ալ-Շուբաքի շրջանի վիճաակագրական տվյալներ». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Ալ-Շուբաք. բնակչությունը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Արխիվացված 2010-05-22 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Շուբաք» հոդվածին։ |
|