Ալեքսանդր Բեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Բեկ
Ծնվել էդեկտեմբերի 21 1902 (հունվարի 3 1903)[1], հունվարի 3, 1903(1903-01-03)[2] կամ դեկտեմբերի 21, 1902(1902-12-21)[3]
ԾննդավայրՍարատով, Ռուսական կայսրություն[4]
Վախճանվել էնոյեմբերի 2, 1972(1972-11-02)[1][5][2][…] (69 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանGolovinskoye Cemetery
Մասնագիտությունգրող, լրագրող, կենսագիր և արձակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ

Ալեքսանդր Ալֆրեդովիչ Բեկ (ռուս.՝ Александр Альфредович Бек, դեկտեմբերի 21 1902 (հունվարի 3 1903)[1], հունվարի 3, 1903(1903-01-03)[2] կամ դեկտեմբերի 21, 1902(1902-12-21)[3], Սարատով, Ռուսական կայսրություն[4] - նոյեմբերի 2, 1972(1972-11-02)[1][5][2][…], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է բժշկական ծառայության գեներալ, զինվորական հոսպիտալի գլխավոր բժիշկ Ալֆրեդ Վլադիմիրովիչ Բեկի ընտանիքում։ Ավարտել է Սարատովի 2-րդ ռեալական ուսումնարանը։ 1919 թվականին միացել է Կարմիր բանակին։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ ծառայել է Ուրալի Արևելյան ճակատում և վիրավորվել։ Արժանացել է դիվիզիոնային թերթի գլխավոր խմբագրի ուշադրությանը, նրա պատվերով մի քանի ռեպորտաժներ է գրել, ինչից էլ սկսվել է նրա գրական գործունեությունը։ Դրանից հետո դարձել է «Красное Черноморье» թերթի առաջին խմբագիրը[6]։

Գրել ակնարկներ և գրախոսություններ «Կոմսոմոլսկայա պրավդա», «Իզվեստիա» թերթերի համար։ 1931 թվականից համագործակցել է «Ֆաբրիկաների և գործարանների պատմություն» և «Երկու հնգամյակի մարդիկ» խմբագրություններում՝ Մաքսիմ Գորկու նախաձեռնությամբ ստեղծված «Մեմուարների կաբինետում»։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ միացել է Մոսկվայի ժողովրդական աշխարհազորին՝ Կրասնոպրեսնենսկի հրաձգային դիվիզիային։ Մասնակցել է մարտական գործողություններին ոպես ռազմական թղթակից։ Հասել է Բեռլին, որտեղ դիմավորել է Հաղթանակի օրը։

1956 թվականին եղել է «Գրական Մոսկվա» ալմանախի խմբագրական խորհրդի անդամ։

Իր վերջին տարիներին ապրել է Մոսկվայում՝ Չեռնյախովսկու փողոց 4 հասցեում գտնվող «Մոսկովյան գրող» տանը։

Ալեքսանդր Բեկը մահացել է 1972 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկվայում։ Թաղվել է Մոսկվայի Գոլովինսկի գերեզմանատանը[7][8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ գրող և ճարտարապետ Նատալյա Վսեվոլոդովնա Լոյկո (1908-1987, առաջին ամուսինը՝ Ալեքսանդր Շարով,
  • Խորթ որդին[9]՝ տնտեսագետ Միխայիլ Ալեքսանդրովիչ Բեկ (1940-8018)։
  • Դուստրը՝ բանաստեղծ և գրական քննադատ Տատյանա Բեկ (1949-2005)։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Բեկի առաջին վիպակը՝ «Կուրակո», գրվել է 1935 թվականին Նովոկուզնեցկ քաղաքի նորակառույց կատարած ուղևորության տպավորություններով։

Բեկի ամենահայտնի «Վոլոկոլամսկի մայրուղի» վիպակը գրվել է 1942-1943 թվականներին։ Այն դարձել է Ֆիդել Կաստրոյի և Չե Գևարայի սիրած ստեղծագործությունը։ Վիպակի գլխավոր հերոսը Խորհրդային Միության հերոս, գումարտակի հրամանատար ավագ լեյտենանտ (հետագայում գվարդիայի գնդապետ, դիվիզիայի հրամանատար) Բաուիրժան Մոմիշ-ուլին է։ Այս վիպակի շարունակությունն են 1960 թվականին գրված «Մի քանի օր» և «Գեներալ Պանֆիլովի ռեզերվը» վիպակները։

Պատերազմից հետո Բեկ գրել է հոդվածների շարք Մանջուրիայի, Հարբինի և Պորտ-Արթուրի մասին։ Նրա մի շարք ստեղծագործություններ նվիրված են մետաղագործներին («Հրահալոցիբանվորները» ժողովածուն, «Բոր պրոֆիլ» վիպակը, «Երիտասարդներ» վեպը)։

1956 թվականին գրված «Տաղանդ (Բերեժկովի կյանքը)» վեպի գլխավոր հերոսի նախատիպը դարձել է ավիացիոն շարժիչների խոշորագույն կոնստրուկտոր Ալեքսանդր Միկուլինը։

1965 թվականին գրված «Նոր նշանակում» վեպի կենտրոնում Իվան Թևոսյանն է, որն Իոսիֆ Ստալինին առընթեր զբաղեցնում էր մետալուրգիական արդյունաբերության և սև մետալուրգիայի նախարարի պաշտոնը։ Վեպում այլախոհ հայացքներ չեն հնչել, սակայն այն հանվել է համարից այն բանից հետո, երբ հայտարարվել էր «Նոր աշխարհ» ամսագրի հրապարակման համար։ Վեպի արգելման գործում որոշակի դեր է խաղացել Թևոսյանի այրին՝ Օլգա Խվալեբնովան, որը որոշել է, որ «Նոր նշանակումը» բացահայտում է իր հանգուցյալ ամուսնու անձնական կյանքի ավելորդ մանրամասները։ Վեպը Գերմանիայում առաջին անգամ հրատարակվել է 1972 թվականին, իսկ ԽՍՀՄ-ում՝ միայն 1986 թվականին։

Չավարտված «Մյուս օրը» (ռուս.՝ «На другой день», 1967-1970 թվականներ) վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է 1989 թվականին («Ժողովուրդների բարեկամություն» ամսագիր, 1989 թ., թիվ 8-9), նվիրված է Իոսիֆ Ստալինի երիտասարդությանը։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1967 – Մեր ետևում Մոսկվան է («Վոլոկոլամսկի մայրուղին» վիպակի էկրանավորում)
  • 1979 – Տաղանդ («Տաղանդ (Բերեժկովի կյանքը)»)
  • 1983 – Դիվիզիայի հրամանատարի օրը («Մի քանի օր» ժողովածուից «Դիվիզիայի հրամանատարի օր» ակնարկի էկրանավորում)
  • 1990 – Канувшее время («Նոր նշանակում» վեպի էկրանավորում)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 184—186. — ISBN 5-94848-245-6
  4. 4,0 4,1 4,2 Бек Александр Альфредович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. Рубрика «Наша история», «Новороссийский рабочий»: Первым редактором газеты был назначен Александр Бек, впоследствии известный советский писатель.
  7. «Бек Александр Альфредович». Могилы знаменитостей.
  8. Հուշարձանի հեղինակ՝ քանդակագործ Ալեքսանդր Պեկարև։
  9. «Вспоминая Татьяну Бек», Леонид Бахнов

Գրակակնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бек А. // Краткая литературная энциклопедия / глав. ред. А. А. Сурков. — Москва: Советская энциклопедия, 1962. — Т. 1 (Аарне — Гаврилов). — 1088 с. — (Энциклопедии. Словари. Справочники).
  • Казак В. Лексикон русской литературы XX века. — Москва: РИК «Культура», 1996. — С. 40–41. — 491 с. — 5000 экз. — ISBN 5-8334-0019-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]