Ալբիցիա լենքորանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբիցիա լենքորանյան
Ալբիցիա լենքորանյան
Ալբիցիա լենքորանյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Միմոզայիններ (Mimosoideae)
Տրիբա Ingeae
Ցեղ Ալբիցիա (Albizia)
Տեսակ Ալբիցիա լենքորանյան (A. julibrissin)
Միջազգային անվանում
Albizia julibrissin

Ալբիցիա լենքորանյան (լատին․՝ Albizia julibrissin), լոբազգիների[1] ընտանիքի բույս։

Բուսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենքորանյան ալբիցիան միջին աճողականությամբ տերևաթափ ծառ է՝ մինչև 10-15 մ բարձրությամբ, որպես կանոն, հովանոցաձև սաղարթով։ Տերևադասավորությունը հերթադիր է, տերևները՝ կենտ փետրաձև։

Ծաղկում է հունիսից-օգոստոս, պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Ծառերը աճում են արագ, ապրում 50-100 տարի։

Տարածում և էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում են Թալիշում, Հյուսիսային Իրանում, Չինաստանում, Ճապոնիայում և այլուր։ Մեր հանրապետություն ներմուծվել է ցածրադիր վայրերում՝ չոր մերձարևադարձային շրջաններում (Մեղրի, Նոյեմբերյան, Իջևան), որտեղ և ամեն տարի առատ ծաղկում է պտղաբերում է։

Երևանի կանաչ տնկարկներում հանդիպում է հատուկենտ, դժվար է հարմարվում չորային և խիստ ցամաքային կլիմայի պայմաններին։

Բուսաբանական այգում 1200 մ բարձրության վրա ցրտահարվում են։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափազանց բարձր գեղազարդություն ունի, հեռանկարային է հանրապետության ցածրադիր վայրերի կանաչապատման համար։ Մեղրատու է։ Լենքորանյան ալբիցիան տարածված է մշակության մեջ։ Լուսասեր է ջերմասեր, պահանջկոտ չեն հողի բերիության նկատմամաբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Альбиция ленкоранская: информация на сайте GRIN

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Деревья и кустарники СССР / П.И. Лапин. — М.: «Мысль», 1966. — С. 423. — 637 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ալբիցիա լենքորանյան USDA NRCS կայքում». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  • «Ալբիցիա Albizzia». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  • Albizia julibrissin List of Chemicals (Dr. Duke's Databases) Արխիվացված 2004-11-18 Wayback Machine
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբիցիա լենքորանյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբիցիա լենքորանյան» հոդվածին։