Ազիզ Ֆեյզի Փիրինչիզադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազիզ Ֆեյզի Փիրինչիզադե
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1878(1878-01-01)
ԾննդավայրԴիարբեքիր, Թուրքիա
Մահացել էփետրվարի 17, 1933(1933-02-17) (55 տարեկան)
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ
ԿուսակցությունՀանրապետական ժողովրդավարական կուսակցություն
 Feyzi Pirinççioğlu Վիքիպահեստում

Ազիզ Ֆեյզի Փիրինչիզադե (թուրքերեն՝ Aziz Feyzi Pirinççizâde, հունվարի 1, 1878(1878-01-01), Դիարբեքիր, Թուրքիա - փետրվարի 17, 1933(1933-02-17)[1]), Օսմանյան կայսրության քուրդ քաղաքական գործիչ և Դիարբեքիրից հայտնի Փիրինչիզադեների ընտանիքի անդամ։ Մեղադրվել է Հայոց ցեղասպանության իրագործման մեջ ներգրավված լինելու և Շեյխ Սայիդի ապստամբության կազմակերպման մեջ։ Երկու դեպքերում էլ չի դատապարտվել։ Ավելի ուշ, եղել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի անդամ ու թուրքական կառավարությունում հանրային աշխատանքի հարցերով նախարար։ Պարգևատրվել է նաև Թուրքիայի «Անկախության համար» մեդալով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով Դիարբեքիրից Օսմանյան խորհրդարանի անդամ՝ նա Հայոց ցեղասպանության իրագործման գլխավոր կազմակերպիչներից մեկն էր։ Օսմանյան կայսրության որոշ նահանգներում հայերի հալածանքների հետևանքով բնակչության կոտորածներից ու տեղահանումներից հետո, Փիրինչիզադեն ձեռնամուխ եղավ այդ բնակավայրերում քրդական բնակչության վերաբնակեցման օգտին հանդես գալը։ Նպատակը նրանում էր, որ կանխարգելի գերմանական ազդեցության տարածումն Կայսրության այս շրջաններում[2]։ Նա բնակչությանը հրահրում էր նաև Դիարբեքիրի կառավարիչ Համիդ բեյի դեմ, որը հայտնի էր հայ բնակչության նկատմամբ իր հանդուրժողական վերաբերմունքով[3]։ 1915 թվականի մարտի 25-ին Համիդ բեյին փոխարինեց Մեհմեդ Ռեշիդը[4], որը հայտնի էր դարձել քրիստոնյա բնակչության բնաջնջման մեջ իր ունեցած դերակատարմամբ[5]։ Հետագայում նա եղել է Մեհմեդ Ռեշիդի օգնականը, ինչպես նաև հայ քրիստոնյա բնակչության հալածանքների հետևում կանգնած հիմնական ուժերից մեկը։ 1914 թվականին, երիտթուրք մի շարք ակտիվիստների հետ, նա կազմակերպել է Դիարբեքիրի շուկայի հրկիզումը։ Նրանցից մեկը ոստիկանապետ Մեմդուհ բեյն էր, որը Ազիզ Ֆեյզի Փիրինչիզադեի միջնորդությամբ ազատ արձակվեց՝ մեղադրանք առաջադրվելուց անմիջապես հետո[6]։ Հրդեհի ժամանակ, մուսուլմանական ամբոխը ոչնչացրեց բազմաթիվ քրիստոնյաների խանութներ[7]։

Նա եղել է օսմանյան խորհրդարանի անդամ, որտեղ մշտապես վեճերի մեջ է մտել հայազգի պատգամավոր Վարդգես Սերենգյուլյանի հետ[8]։ Նա ու իր զարմիկը՝ Բեքիր Սըթքը Փիրինչիզադեն էական դերակատարություն են ունեցել Դիարբեքիրի հայ բնակչության կոտորածների կազմակերպման և իրագործման գործընթացում։ Երկուսն էլ ներգրավված են եղել Քննչական կոմիտեում, որն ստեղծվել էր Մեհմեդ Ռեշիդի կողմից և համակարգում էր հայ բնակչության կոտորածի իրագործումը։ Ընդորում, Ազիզ Ֆեյզին բուն կոմիտեի անդամ էր, իսկ զարմիկը՝ ոստիկանական ստորաբաժանման հրամանատար, որն իրագործում էր կոմիտեի որոշումները[9]։

1915 թվականի մայիսին Մեհմեդ Ռեշիդը Ազիզ Ֆեյզիին ուղարկում է Մարդին՝ կազմակերպելու քրիստոնյաների հալածանքները։ Մարդինում Հիլմի բեյը կարողանում էր հաջողությամբ կանխարգելել տեղի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների նկատմամբ հալածանքները[10]։ Ավելին, տեղի թուրքական և քրդական առաջնորդները հրաժարվել էին մասնակից լինել նաև Համիդյան ջարդերին։ Համաձայն ասորական կաթոլիկ եկեղեցու քահանա Իշաք Արմալեի արաբերեն մանրակրկիտ օրագրի՝ Ֆեյզին իր ժամանումից հետո հայտարարեց, որ «թող ոչ մի քրիստոնյա չմնա»։ «Նա, ով չի անում իր այդ պարտավորությունը, այլևս մուսուլման չէ»,- Մարդինում հայտարարել էր նա[11]։ Ֆեյզին հայտարարել էր, որ եկել է ժամանակը, որը պաշտպանվի Թուրքիան իր ազգային թշնամիներից, որոնք քրիստոնյաներն էին։ «Պարզից էլ պարզ է, որ Եվրոպայի երկրները չեն պատժի մեզ, որովհետև Գերմանիան մեր կողմից է ու օգնում է մեզ»,- հավելել էր Փիրինչիզադեն[12]։

Համաձայն դոմինիկյան ծագմամբ ֆրանսիացի քահանա Ժակ Ռետորի, որն աշխատում էր Մարդինում, 1915 թվականի մայիսի 15-ին քաղաքում տեղի ունեցավ մեծ հանդիպում։ Դրա ընթացքում Ֆեյզին ծաղրեց նրանց, որոնք հրաժարվել էին սպանել քրիստոնյաներին։ «Դուք զարմացրեցիք ինձ։ Ի՞նչն է ձեզ հետ պահում։ Արդյո՞ք դա վախն է նրաից, որ մի օր սրա համար ստիպված կլինեք պատասխան տալ։ Բայց ի՞նչ պատահեց նրանց, որոնք հայերին սպանում էին Աբդուլ Համիդի ժամանակաշրջանում։ Այսօր Գերմանիան մեզ հետ է ու մեր թշնամիները նրա թշնամիներն են։ Սա մեզ վստահաբար հաղթանակ կբերի պատերազմում ու մենք պատասխան չենք տա որևէ մեկին։ Եկեք արանքից հանենք քրիստոնյաներին, որ կարողանանք տեր լինենք մեր սեփական տներում։ Սա այն է, ինչ ուզում է կառավարությունը»,- հայտարարել է Ֆեյզին[13]։ Հանդիպմանը ներկա եղած բոլոր անձանցից պահանջվել է ստորագրել խնդրագիր, որ Մարդինի քրիստոնյաները դավաճաններ են ու նրանց պետք է ոչնչացնել[13]։ Ավելի ուշ, նա տեղափոխվեց Ջիզրե՝ շարունակելու տեղի քրիստոնյա բնակչության կոտորածները[14]։ 1918 թվականին Օսմանյան կայսրության կապիտուլյացիայից հետո, նա իր աջակցությունը հայտնեց Անկարայում տեղակայցած հեղափոխական կառավարությանը[15]։

Դատապարտում և ազատ արձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազիզ Ֆեյզի Փիրինչիզադեն ձերբակալվել է 1919 թվականի հունվարի 15-ին և մեղադրվել Հայոց ցեղասպանության իրագործման ներգրավման մեջ։ Բրիտանացիները 1919 թվականի մայիսին նրան աքսորեցին Մալթա, որտեղ նա երկու տարի բանտարկված մնաց A խմբի միջնաբերդում, որը նախատեսված էր այն անձանց համար, որոնք ուղղակիորեն ներգրավված էին ջարդերի իրականացմանը։ 1921 թվականին, 15 այլ համախոհների հետ միասին, նա կարողացավ փախչել կղզուց և վերադառնալ Անատոլիական թերակղզի՝ միանալու քեմալական շարժմանը[16]։ Շեյխ Սայիդի ապստամբության ժամանակ նա ի սկզբանե մեղադրվել է ապստամբությանն աջակցելու մեջ ու ստիպված էր կանգնել Անկախության տրիբունալի առաջ, սակայն արդարացվեց[17]։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում նա եղել է զանգվածային ջարդերի կազմակերպիչ ու նախաձեռնել քրդական բնակչության վերաբնակեցումը[8][18]։ Եղել է Ֆևզի Չաքմաքի հեղափոխական կառավարության հանրային հարցերով նախարար[19]։ 1924 թվականի նոյեմբերից մինչև 1925 թվականի մարտ ամիսը եղել է նաև Ֆեթհի Օքյարի կառավարության կազմում[20]։ 1927 թվականի մայիսին Մուստաֆա Աբդուլհալիք Ռենդայի կողմից պարգևատրվել է «Անկախության համար» մեդալով, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակի պաշտոնը[8]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազիզ Ֆեյզին եղել է Արիֆ Փիրինչիզադեի որդին, իսկ նրա որդին եղել է քաղաքական գործիչ Վեֆիք Փիրինչիօղլուն[1]։ Բացի այդ, Ազիզ Ֆեյզի Փիրինչիզադեն եղել է Զիա Գյոքալփի քեռին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Feyzi Pirinççioğlu». www.biyografya.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 28-ին.
  2. Üngör, Ugur Ümit (2009). «Young Turk social engineering : mass violence and the nation state in eastern Turkey, 1913– 1950» (PDF). University of Amsterdam. էջ 218. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  3. Kieser, Hans-Lukas. «From 'patriotism' to mass murder: Dr. Mehmed Reşid (1873–1919)» (PDF). University of Zurich. էջեր 19–20. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  4. Kieser, Hans-Lukas. «From 'patriotism' to mass murder: Dr. Mehmed Reşid (1873–1919)» (PDF). University of Zurich. էջ 16. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  5. Kieser, Hans-Lukas. «From 'patriotism' to mass murder: Dr. Mehmed Reşid (1873–1919)» (PDF). University of Zurich. էջեր 2–3. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  6. Kevorkian, Raymond (2011). The Armenian Genocide: A Complete History (անգլերեն). I.B.Tauris. էջեր 356–357. ISBN 978-1-84885-561-8.
  7. Üngör, Ugur Ümit (2011). The Making of Modern Turkey (անգլերեն). OUP Oxford. էջեր 50. ISBN 978-0-19-960360-2.
  8. 8,0 8,1 8,2 Üngör, Uğur Ümit; Polatel, Mehmet (2011 թ․ օգոստոսի 11). Confiscation and Destruction: The Young Turk Seizure of Armenian Property (անգլերեն). A&C Black. էջեր 156–157. ISBN 978-1-4411-3578-0.
  9. Üngör, Ugur Ümit (2011), p. 63–64
  10. Üngör, Ugur Ümit (2011), p.69
  11. The View from the Roofs of Mardin: What Everyone Saw in the ‘Year of the Sword’ by David Gaunt. The Armenian Weekly, 7 January 2015
  12. Armenian Tigranakert/Diarbekir and Edessa/Urfa. Richard G. Hovannisian (ed.) UCLA Armenian History and Culture Series: Historic Armenian Cities and Provinces, 6. Costa Mesa, CA: Mazda Publishers, 2006, page 331.
  13. 13,0 13,1 The View from the Roofs of Mardin: What Everyone Saw in the ‘Year of the Sword’ by David Gaunt. The Armenian Weekly, January 7, 1915.
  14. Üngör, Ugur Ümit (2011), p.99
  15. Üngör, Uğur Ümit; Polatel, Mehmet (2011) p.138
  16. Üngör, Uğur Ümit; Polatel, Mehmet (2011) p.153
  17. Üngör, Ugur Ümit (2009). «Young Turk social engineering : mass violence and the nation state in eastern Turkey, 1913– 1950» (PDF). University of Amsterdam. էջ 236. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
  18. Üngör, Uğur Ümit; (2009), p. 248
  19. Jongerden, Joost (2012). Social Relations in Ottoman Diyarbekir, 1870–1915 (անգլերեն). BRILL. էջ 67. ISBN 978-90-04-22518-3.
  20. «Feyzi Pirinççizade». www.imprescriptible.fr. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.