Ադոլֆ Բրյուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադոլֆ Բրյուտ
Ծնվել էմայիսի 10, 1855(1855-05-10)[1][2]
ԾննդավայրՀուզում, Շլեզվիգի Դքսություն, Դանիա
Վախճանվել էնոյեմբերի 6, 1939(1939-11-06)[1][3] (84 տարեկան)
Մահվան վայրBad Berka, Weimarer Land, Թուրինգիա, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
ԿրթությունՊրուսիայի արվեստի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ
ԱնդամակցությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա
 Adolf Brütt Վիքիպահեստում

Ադոլֆ Բրյուտ (գերմ.՝ Adolf Brütt, մայիսի 10, 1855(1855-05-10)[1][2], Հուզում, Շլեզվիգի Դքսություն, Դանիա - նոյեմբերի 6, 1939(1939-11-06)[1][3], Bad Berka, Weimarer Land, Թուրինգիա, Գերմանիա), գերմանացի քանդակագործ, Վերմարյան քանդակագործության դպրոցի պրոֆեսոր (1905 թվականից)։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Բրյուտը նախ սովորել է Քիլում որպես քարտաշ։ Կրթաթոշակ ստանալով` ընդունվել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիա, որն ավարտել է 1878 թվականին։ Նա եղել է քանդակագործ Լեոպոլդ Ռաուի աշակերտը, հետո աշխատել է Կարլ Բեգասի մյունխենյան արվեստանոցում։

1883-1905 թվականներին քանդակագործն ապրել և աշխատել է Բեռլինում։ Նա ամուսնացել է 1883 թվականին և հենց այդ թվականին էլ Գերմանիայի մայրաքաղաքում բացել է իր սեփական արվեստանոցը։ Շուտով նա ձեռք է բերել միջազգային ճանաչում, իսկ «Ձկնորսը» (1887 թվական), «Եվա» (1889 թվական) և «Թրով պարողը» (1891/1893 թվականներ) քանդակների համար նա Փարիզի 1900 թվականի Համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է ոսկե մեդալի։ Ա. Բրյուտը եղել է «Մյունխենյան սեցեսիոն» գեղարվեստական շարժման հիմնադիրը։ Սկսած 1902 թվականից` քանդակագործը հատուկ ուշադրություն է դարձրել իր հարազատ քաղաք Հուզումին (օրինակ, քաղաքի համար ստեղծել է Թինայի աղբյուր համալիրը) և Շլեզվիգ Հոլշտայնին` ընդհանուր առմամբ (հուշարձաններ է ստեղծել Քիլ, Ֆլենսբուրգ, Տյոնինգ և այլ քաղաքների համար)։ Բեռլինյան Հաղթանակի ծառուղու համար (որը բացվել է 1901 թվականին) Ա. Բրյուտը 1898-ից 1899 թվականներին քանդակագործել է Օտտոն Լենիվոյի և Ֆրիդրիխ Վիլհել II-ի մարմարե քանդակը։ Բեռլինի համար նա նաև ստեղծել է հայտնի պատմաբան Թեոդոր Մոմզենի հանրահայտ քանդակը (1909 թվականին)։

1905-1910 թվականներին քանդակագործը ապրել և աշխատել է Վայմարում։ Նա դարձել է Վայմարյան քանդակագործության դպրոցի և ձուլման արհեստանոցի հիմնադիրը, որը բացվել է 1905 թվականի նոյեմբերի 1-ին։

1910 թվականին Բրյուտը վերադարձել է Բեռլին, և դպրոցում նրան փոխարինել է Գոտլիբ Էլստերը։ Այդ ուսումնական հաստատության դիմաց, որը հետո վայմարյան Բաուհաուզի կողմից վերածվել է Կիրառական արվեստի դպրոցի (1996 թվականից մտնում է Գերմանիայում ՅՈՒՆԵՍԿՕյի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ) մինչև 1926 թվականը կանգնած է եղել «Աղջնակը» քանդակը (1907 թվական), որը քանդակել է Ա. Բրյուտը։ Քիլ քաղաքի համար Ա. Բրյուտն ի հավելում քաղաքին նվիրած «Թրով պարողի» քանդակի ստեղծել է նաև Ռոլանդի բրոնզե քանդակը։ 1908 թվականին քանդակագործն իր աշակերտների հետ Վայմարում ստեղծել է մարմարե բարձրաքանդակների շարք` ի պատիվ գերմանացի բանաստեղծների և կոմպոզիտորների` Վեյմարյան ազգային նոր բացվող թատրոնի համար։

Ա. Բրյուտը եղել է Պրուսյան գեղարվեստական ակադեմիայի անդամ և դրա սենատոր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cornelius Steckner: Der Bildhauer Adolf Brütt. Husum 1978, = Schriften des Nissenhauses — Nordfriesisches Museum in Husum Nr. 13
  • Cornelius Steckner: Die Sparsamkeit der Alten. Kultureller und technologischer Wandel zwischen 1871 und 1914 in seiner Auswirkung auf die Formgebung des Bildhauers Adolf Brütt (1855—1939)(= Neue Kunstwissenschaftliche Studien Bd. 11) Frankfurt/M., Bern, 1981. X, 128 S. 57 Abb. ISBN 978-3-8204-6897-7
  • Cornelius Steckner: Der Bildhauer Adolf Brütt. Schleswig-Holstein . Berlin . Weimar. Autobiographie und Werkverzeichnis. (Schriften der Schleswig-Holsteinischen Landesbibliothek. Издатель Dieter Lohmeier. Band 9), Heide 1989. ISBN 3-8042-0479-1
  • Vor-Reiter Weimars, Die Großherzöge Carl August und Carl Alexander im Denkmal, Издатель Freundeskreis des Goethe National-Museums, Glaux: Jena 2003. — ISBN 3-931743-53-5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Բրյուտ» հոդվածին։