Ֆրենկ Փիրսոն
Ֆրենկ Փիրսոն | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1925[1][2] |
Ծննդավայր | Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 22, 2012[3] (87 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Վեսթվուդի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի քոլեջ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա |
Frank Pierson Վիքիպահեստում |
Ֆրենկ Փիրսոն (անգլ.՝ Frank Pierson, մայիսի 12, 1925[1][2], Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 22, 2012[3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր և սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փիրսոնը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է բանակում, այնուհետև ավարտել է Հարվարդի համալսարանը[4]։ Նախքան իր առաջին սցենարը հեռուստատեսությանը վաճառելն աշխատել է Թայմ և Life ամսագրերում որպես թղթակից։ 1958 թվականից նա աշխատել է Հոլիվուդում. նախ` որպես սցենարների խմբագիր, իսկ հետո սկսել է սցենարներ գրել հեռուստասերիալների համար (Naked City, Route 66): Նա մի քանի հայտնի ֆիլմերի, այդ թվում` «Քեթ Բալլու» և «Սառնարյուն Լյուկը» ֆիլմերի սցենարների համահեղինակ է. նշված երկու ֆիլմերն էլ առաջադրվել են Օսկար մրցանակի։ 1976 թվականին «Շների կեսօր» ֆիլմը նրան Օսկար է պարգևել։
Փիրսոնը մի քանի հայտնի ֆիլմեր է նկարահանել հեռուստատեսության համար, այդ թվում` «Կեղտոտ պարգևներ» և «Դավադրություն» ֆիլմերը։
1981-1983 և 1993-1995 թվականներին Փիրսոնը եղել է Ամերիկայի սցենարիստների գիլդիայի Արևմտյան մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև` 2001-2005 թվականներին եղել է Կինեմատոգրաֆիկ արվեստի և գիտության ակադեմիայի նախագահ։
Փիրսոնն ամուսնացել է երեք անգամ, ուներ երկու երեխա[5]։ Մահացել է 2012 թվականի հուլիսի 22-ին, Լոս Անջելեսում, իր սեփական տանը, կարճատև հիվանդության արդյունքում։
Մրցանակներ և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար` Շների կեսօր (1976)
- Austin կինոփառատոնի մրցանակ` սցենարիստի հատուկ արժանիքների համար (2003)
- Կանբարա մրցանակ` Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոն (2011)
- Առաջադրում Օսկար լավագույն ադապտացված սցենարի համար անվանակարգում` «Քեթ Բալլու» ֆիլմի սցենարի համար (1966)
- Առաջադրում Օսկար լավագույն ադապտացված սցենարի համար անվանակարգում` «Սառնարյուն Լյուկը» (1968)
- Ոսկե գլոբուս մրցանակի Շան կեսօր ֆիլմի լավագույն սցենարի համար (1976).
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայելային պատերազմ (1969)
- Աստղը է ծնվել(1976)
- Գնչուների թագավորը (1978)
- Քաղաքացի Կոնը (1992)
- Թրուման (1995)
- Կեղտոտ նկարներ (2000)
- Դավադրություն (2001)
- Զինվորի աղջիկ (2003)
Սցենարի հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդերսոն մագնիսական ժապավենները (1972)
- Շների կեսօր (1975)
- Աստղ է ծնվել (1976)
- Գնչուների թագավորը (1978)
- Երկիր (1989)
- Անմեղության կանխավարկած (1990)
- Լավ կինը (2010)
- Խելագարները (2012)
Ծանոթագություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #137611323 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Yardley, William (24 июля 2012). Frank Pierson, Oscar-Winning Writer, Dies at 87. New York Times
- ↑ «Frank Pierson Biography (1925-)». Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկ Փիրսոն» հոդվածին։ |
|
- Մայիսի 12 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Հուլիսի 22 մահեր
- 2012 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ