Jump to content

Ֆրանսիս Բեբեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիս Բեբեյ
Ծնվել էհուլիսի 15, 1929(1929-07-15)[1][2][3][…]
ԾննդավայրԴուալա[4]
Մահացել էմայիսի 28, 2001(2001-05-28)[1][2][5][…] (71 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[6]
Քաղաքացիություն Կամերուն
ԿրթությունՓարիզի համալսարան
ԵրկերAgatha Moudio's Son?[4]
Մասնագիտությունքանդակագործ, երգիչ, գրող, լրագրող, հաղորդավար, կիթառահար և կոմպոզիտոր
ԱշխատավայրՅՈՒՆԵՍԿՕ[4]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներKidi Bebey?[8][9]

Ֆրանսիս Բեբեյ (անգլ.՝ Francis Bebey, հուլիսի 15, 1929(1929-07-15)[1][2][3][…], Դուալա[4] - մայիսի 28, 2001(2001-05-28)[1][2][5][…], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[6]), կամերունցի քանդակագործ, երաժիշտ, երգիչ և գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենսիս Բեբեյը ծնվել է Դուալայում՝ Կամերունում[10]։ Ավարտել է Սորբոնի համալսարանը Ֆրանսիայում և այնուհետև շարունակել է կրթություն Միացյալ Նահանգներում՝ Նյու Յորքի համալսարանում[11]։ 1957 թվականին Բեբեյը Գանա էր տեղափոխվել Քվամե Նքրումաի հրավերով և նշանակվել էր ռադիոյի հաղորդավար և լրագրող։

1960 թվականների սկզբին Բեբեյը տեղափոխվել է Ֆրանսիա և սկսել աշխատել արվեստի բնագավառում՝ իրեն ցուցադրելով որպես երաժիշտ, քանդակագործ և գրող։ Նա նաև աշխատել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համընդհանուր երաժշտական ծրագրի խորհրդատու։ Գրել է մի շարք գեղարվեստական ստեղծագործություններ, այդ թվում՝ «Le Fils d 'Agatha Moundio» վեպը, որի համար 1968 թվականին արժանացել է սև Աֆրիկայի գրականության գծով մրցանակի։

Իր առաջին երաժշտական ալբոմը պատրաստել է 1969 թվականին, այն ձայնագրել է 1972 թվականին և 1974 թվականից որոշել է իրեն ամբողջությամբ նվիրել երաժշտությանը։ Նվագել է հիմնականում կիթառ, չնայած իր ելույթները ուղեկցել է նաև ավանդական աֆրիկյան երաժշտական գործիքներով։ Նրա ոճը այս առումով նորարարական էր, որը կամերունյան ավանդական քաղաքային մակոսսի երաժշտության համադրությունն էր դասական կիթառի, ջազի և փոփ երաժշտության հետ։ Իր երգերը, որոնք կարող էին լինել փիլիսոփայական, հումորային կամ ժամանակակից խնդիրներին նվիրված՝ նա Դուալայում կատարում էր անգլերենով և ֆրանսերենով։ Իր հումորային երգերից մեկի համար 1977 թվականին ստացել է Sacem մրցանակը։ Իր կյանքի ընթացքում ձայնագրել է ավելի քան 20 ալբոմ, երաժշտություն է գրել մի քանի կամերունյան ֆիլմերի համար, համերգներ է ունեցել աշխարհի 75 երկրներում։ Մահացել է Փարիզում սրտի կաթվածից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://www.britannica.com/biography/Francis-Bebey
  5. 5,0 5,1 5,2 Երաժշտություն (ֆր.)
  6. 6,0 6,1 6,2 https://deces.matchid.io/id/0yfcWur-ME7l
  7. http://www.adelf.info/data/documents/HISTORIQUE-GRAND-PRIX-LITTERAIRE-dAFRIQUE-NOIRE-.pdf
  8. http://aflit.arts.uwa.edu.au/bebey_kidi_fr.html
  9. https://www.lemonde.fr/afrique/article/2016/10/03/kidi-bebey-au-nom-du-pere_5007470_3212.html
  10. "Francis Bebey". The Independent. 31 May 2001. Archived from the original on 11 August 2010. Retrieved 18 October 2016.
  11. Southern, Eileen (1982). Biographical Dictionary of Afro-American and African Musicians. Westpoint, Conn: Greenwood Press. ISBN 978-0-313213-397.