Ֆրանսիս Բեբեյ
| Ֆրանսիս Բեբեյ | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 15, 1929[1][2][3][…] |
| Ծննդավայր | Դուալա[2][1][4] |
| Մահացել է | մայիսի 28, 2001[1][2][5][…] (71 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[6][1] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փարիզի համալսարան |
| Երկեր | Agatha Moudio's Son?[2] |
| Մասնագիտություն | երգիչ, գրող, լրագրող, հաղորդավար, կիթառահար և կոմպոզիտոր |
| Աշխատատու | ՅՈՒՆԵՍԿՕ[2] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Kidi Bebey?[8][9] |
Ֆրանսիս Բեբեյ (անգլ.՝ Francis Bebey, հուլիսի 15, 1929[1][2][3][…], Դուալա[2][1][4] - մայիսի 28, 2001[1][2][5][…], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[6][1]), կամերունցի քանդակագործ, երաժիշտ, երգիչ և գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրենսիս Բեբեյը ծնվել է Դուալայում՝ Կամերունում[10]։ Ավարտել է Սորբոնի համալսարանը Ֆրանսիայում և այնուհետև շարունակել է կրթություն Միացյալ Նահանգներում՝ Նյու Յորքի համալսարանում[11]։ 1957 թվականին Բեբեյը Գանա էր տեղափոխվել Քվամե Նքրումաի հրավերով և նշանակվել էր ռադիոյի հաղորդավար և լրագրող։
1960 թվականների սկզբին Բեբեյը տեղափոխվել է Ֆրանսիա և սկսել աշխատել արվեստի բնագավառում՝ իրեն ցուցադրելով որպես երաժիշտ, քանդակագործ և գրող։ Նա նաև աշխատել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համընդհանուր երաժշտական ծրագրի խորհրդատու։ Գրել է մի շարք գեղարվեստական ստեղծագործություններ, այդ թվում՝ «Le Fils d 'Agatha Moundio» վեպը, որի համար 1968 թվականին արժանացել է սև Աֆրիկայի գրականության գծով մրցանակի։
Իր առաջին երաժշտական ալբոմը պատրաստել է 1969 թվականին, այն ձայնագրել է 1972 թվականին և 1974 թվականից որոշել է իրեն ամբողջությամբ նվիրել երաժշտությանը։ Նվագել է հիմնականում կիթառ, չնայած իր ելույթները ուղեկցել է նաև ավանդական աֆրիկյան երաժշտական գործիքներով։ Նրա ոճը այս առումով նորարարական էր, որը կամերունյան ավանդական քաղաքային մակոսսի երաժշտության համադրությունն էր դասական կիթառի, ջազի և փոփ երաժշտության հետ։ Իր երգերը, որոնք կարող էին լինել փիլիսոփայական, հումորային կամ ժամանակակից խնդիրներին նվիրված՝ նա Դուալայում կատարում էր անգլերենով և ֆրանսերենով։ Իր հումորային երգերից մեկի համար 1977 թվականին ստացել է Sacem մրցանակը։ Իր կյանքի ընթացքում ձայնագրել է ավելի քան 20 ալբոմ, երաժշտություն է գրել մի քանի կամերունյան ֆիլմերի համար, համերգներ է ունեցել աշխարհի 75 երկրներում։ Մահացել է Փարիզում սրտի կաթվածից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 7 8 Encyclopædia Britannica
- 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African Musicians — Greenwood Publishing Group, 1982.
- 1 2 Երաժշտություն (ֆր.)
- 1 2 Fichier des personnes décédées mirror
- ↑ http://www.adelf.info/data/documents/HISTORIQUE-GRAND-PRIX-LITTERAIRE-dAFRIQUE-NOIRE-.pdf
- ↑ http://aflit.arts.uwa.edu.au/bebey_kidi_fr.html
- ↑ https://www.lemonde.fr/afrique/article/2016/10/03/kidi-bebey-au-nom-du-pere_5007470_3212.html
- ↑ "Francis Bebey". The Independent. 31 May 2001. Archived from the original on 11 August 2010. Retrieved 18 October 2016.
- ↑ Southern, Eileen (1982). Biographical Dictionary of Afro-American and African Musicians. Westpoint, Conn: Greenwood Press. ISBN 978-0-313213-397.
| ||||||||||||||||||||
- Հուլիսի 15 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Դաուլա քաղաքում ծնվածներ
- Մայիսի 28 մահեր
- 2001 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կամերունցի գրողներ
- Կամերունցի լրագրողներ
- Կամերունցի երգիչներ
- Կաթվածից մահացածներ
- Կոմպոզիտորներ
- Քանդակագործներ
- Կիթառահարներ
- Կամերունցի արվեստագետներ