Ֆրանսիայի ռազմական պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիացի զինվորները, հարձակմանը սպասելիս, Մառնի ճակատամարտում 1914

Ֆրանսիայի ռազմական պատմությունը ներառում է ռազմական իրադարձությունների և կոնֆլիկտների ամփոփում, որոնք տեղի են ունեցել ավելի քան երկու հազար տարվա ընթացքում՝ ժամանակից Ֆրանսիայի տարածքում և նախկին գաղութներում։

Կանոնավոր բանակի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայում Կառլ VII ժամանակներից ստեղծվել է առաջին կանոնավոր բանակը՝ մշտական աշխատավարձով։ 1792 թվականից սկսած՝ Հին Ռեժիմի կործանումից հետո, բանակը սկսվեց կոչվել ֆրանսիական հեղափոխական բանակ։ Այդ ժամանակ Ֆրանսիայի զինված ուժերը աչքի էին ընկնում հեղափոխական էնտուզիազմով. վատ զինված զինվորներին ուղեկցում էին մեծ հաջողություններ գեներալներ Ժան Վիկտոր Մորոյի, Անդրե Մասսենի և Նապոլեոն Բոնապարտի հրամանատարության ժամանակ։ Նապոլեոն Բոնապարտի ժամանակ ֆրանսիական բանակը նվաճեց Եվրոպայի մեծ մասը։ 1914 թվականի օգոստոսին Ֆրանսիայի ռազմական ուժերը կազմում էին 1 300 000 զինվոր։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զինված ուժերը կազմում էին 8 300 000 զինվոր, որոնցից մոտ 300 000 եկել էին գաղութներից։ Պատերազմի ընթացքում մոտ 1,4 մլն զինվոր սպանվեց։ Այն ամենամեծ կորուստներ ունեցող կոնֆլիկտն է եղել Ֆրանմսիայի պատմության մեջ։

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում ֆրանսիական բանակի համազգեստը եղել է ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակի նման՝ 1870 թվականի նմուշով, որոնց գլխարկները չէին պաշտպանում զինվորներին թշնամու հարձակումներից։ Պատերազմի սկզբում գլխից ստացած վերքերը լուրջ խնդիրների պատճառ դարձան, այդ իսկ պատճառով ստեղծվեց Ադրիանի սաղավարտը, որը պաշտպանում էր արկերի բեկորներից[1][2]։ Բանակում կիրառվում էր Պեժո տեսակի զրահապատ մեքենա և Ռենո FT-17 տանկ։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը զինվորների թիվը ֆրանսիական բանակում հասել էր 2 240 000-ի, կազմվել էր 94 դիվիզիա, որոնք տեղակայված էին Շվեյցարիայի սահմաններից մինչև Հյուսիսային ծովը։ 1945 թվականից հետո, չնայած մեծ ջանքերին հնդկաչինական (1945-1954) և ալժիրյան պատերազմներում (1954-1962), Վիետնամը և Ալժիրը անկախացան և դուրս եկան Ֆրանսիայի գաղութների տարածքից։

Սառը պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառը պատերազմի ժամանակ Ֆրանսիան պատրաստվում էր Արևմտյան Եվրոպայի պաշտպանությանը, չնայած ՆԱՏՕ-ի կազմում չէր[3]։ 1977 թվականին Ֆրանսիան կրճատեց դիվիզիաների թիվը,որոնցից յուրաքանչյուրը կազմված էին 5 գումարտակներից։ 1977 թվականից հետո երկրորդ ֆրանսիական կորպուսը գտնվում էր Հարավային Գերմանիայում, որը արդյունավետ վերակազմավորեց ՆԱՏՕ-ի կենտրոնական ռազմական միավորումների պահեստները։ 1980-ականներին ֆրանսիական 3-րդ կորպուսի շտաբը տեղափոխվեց Լիլլ, որտեղ սկսվեց պլանավորվել ՆԱՏՕ-ի Հյուսիսային խմբի աջակցության հարցերը։ 1970-ականների վերջին փորձ արվեց կազմել 14 թեթև հետևակային պահեստային դիվիզիա, սակայն այդ պլանը, որը ներառում էր 109-րդ հրաձգանային դիվիզիայի ստեղծումը, բավականին ամբիցիոզ էր։ 1984 թվականի հուլիսից ֆրանսիական պահեստային բանակը կազմում էր 22 ռազմական ստորաբաժանումներից[4]։

Անցումը պրոֆեսիոնալ բանակին[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի փետրվարին նախագահ Ժակ Շիրակը ձեռնարկեց ռազմական բարեփոխումներ իրականացնել, որոնց նպատակն էր.

  • բանակի անցումը զորակոչային համալրումից դեպի պայմանագրայնի
  • ռազմական ուժերի կրճատումը

Բարեփոխումների արդյունքում 1997 թվականին 10 գունդ վերակազմավորվեց[5]։ Երկրորդ հակատանկային դիվիզիան թողեց Վերսալը 1997 թվականի սեպտեմբերի 1-ին և տեղակայվեց Շալոն-ան-Շամպանում՝ 10-րդ վերակազմավորբած դիվիզիայի փոխարեն։ 1998 թվականի մարտի 5-ին ընթացիկ կառուցվածքային փոփոխությունների հաշվառման հետ կապված՝ պաշտպանության նախարարը որոշեց վերակազմել 3-րդ կորպուսը, որի ստեղծման թույլտվությունը ուժի մեջ մտավ միայն 1998 թվականի հուլիսի 1-ին։

1990-ականների վերջում, մասնագիտացման ընթացքում, զորքի թիվը կրճատվեց 236 000-ից 140 000-ի[6]։ 1999 թվականին բանակը բաց թողեց ֆրանսիական զինվորի կոդը, որը ներառում է հետևյալ հրամանագրումը.

(...) Իր ուժի վարպետ, նա հարգում է իր հակառակորդին և զգույշ է, որպեսզի գթա բնակչությանը։ Նա ենթարկվում է հրամաններին, որոնք օրենքի սահմաններում են, պատերազմի սովորույթներին և միջազգային կոնվենցիաներին։ (...) Նա բաց է աշխարհի և հասարակության համար և հարգում է գլոբալ ընկերությունների տարաձայնությունները։ (...) Օրիգինալ՝ ֆրանսերեն[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  2. http://militaryheadgear.com/countries/91-Croatia/garments/115-Infantry-Helmets
  3. David Isby and Charles Kamps, Armies of NATO’s Central Front, Jane’s Publishing Company, 1985(անգլ.)
  4. Isby and Kamps, 1984, p.111, 162
  5. Terre Magazine No.95, June/July 1998, p. 26-7
  6. Jane's Defence Weekly 31 July 1996 and 13 March 1996, International Defence Review July 1998
  7. [1]