Ֆրանսիայի ռազմական պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանսիացի զինվորները, հարձակմանը սպասելիս, Մառնի ճակատամարտում 1914

Ֆրանսիայի ռազմական պատմությունը ներառում է ռազմական իրադարձությունների և կոնֆլիկտների ամփոփում, որոնք տեղի են ունեցել ավելի քան երկու հազար տարվա ընթացքում՝ ժամանակից Ֆրանսիայի տարածքում և նախկին գաղութներում:

Կանոնավոր բանակի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայում Կառլ VII ժամանակներից ստեղծվել է առաջին կանոնավոր բանակը՝ մշտական աշխատավարձով: 1792 թվականից սկսած՝ Հին Ռեժիմի կործանումից հետո, բանակը սկսվեց կոչվել ֆրանսիական հեղափոխական բանակ: Այդ ժամանակ Ֆրանսիայի զինված ուժերը աչքի էին ընկնում հեղափոխական էնտուզիազմով. վատ զինված զինվորներին ուղեկցում էին մեծ հաջողություններ գեներալներ Ժան Վիկտոր Մորոյի, Անդրե Մասսենի և Նապոլեոն Բոնապարտի հրամանատարության ժամանակ: Նապոլեոն Բոնապարտի ժամանակ ֆրանսիական բանակը նվաճեց Եվրոպայի մեծ մասը: 1914 թվականի օգոստոսին Ֆրանսիայի ռազմական ուժերը կազմում էին 1 300 000 զինվոր: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զինված ուժերը կազմում էին 8 300 000 զինվոր, որոնցից մոտ 300 000 եկել էին գաղութներից: Պատերազմի ընթացքում մոտ 1,4 մլն զինվոր սպանվեց: Այն ամենամեծ կորուստներ ունեցող կոնֆլիկտն է եղել Ֆրանմսիայի պատմության մեջ:

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում ֆրանսիական բանակի համազգեստը եղել է ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակի նման՝ 1870 թվականի նմուշով, որոնց գլխարկները չէին պաշտպանում զինվորներին թշնամու հարձակումներից: Պատերազմի սկզբում գլխից ստացած վերքերը լուրջ խնդիրների պատճառ դարձան, այդ իսկ պատճառով ստեղծվեց Ադրիանի սաղավարտը, որը պաշտպանում էր արկերի բեկորներից[1][2]: Բանակում կիրառվում էր Պեժո տեսակի զրահապատ մեքենա և Ռենո FT-17 տանկ:

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը զինվորների թիվը ֆրանսիական բանակում հասել էր 2 240 000-ի, կազմվել էր 94 դիվիզիա, որոնք տեղակայված էին Շվեյցարիայի սահմաններից մինչև Հյուսիսային ծովը: 1945 թվականից հետո, չնայած մեծ ջանքերին հնդկաչինական (1945-1954) և ալժիրյան պատերազմներում (1954-1962), Վիետնամը և Ալժիրը անկախացան և դուրս եկան Ֆրանսիայի գաղութների տարածքից:

Սառը պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառը պատերազմի ժամանակ Ֆրանսիան պատրաստվում էր Արևմտյան Եվրոպայի պաշտպանությանը, չնայած ՆԱՏՕ-ի կազմում չէր[3]: 1977 թվականին Ֆրանսիան կրճատեց դիվիզիաների թիվը,որոնցից յուրաքանչյուրը կազմված էին 5 գումարտակներից: 1977 թվականից հետո երկրորդ ֆրանսիական կորպուսը գտնվում էր Հարավային Գերմանիայում, որը արդյունավետ վերակազմավորեց ՆԱՏՕ-ի կենտրոնական ռազմական միավորումների պահեստները: 1980-ականներին ֆրանսիական 3-րդ կորպուսի շտաբը տեղափոխվեց Լիլլ, որտեղ սկսվեց պլանավորվել ՆԱՏՕ-ի Հյուսիսային խմբի աջակցության հարցերը: 1970-ականների վերջին փորձ արվեց կազմել 14 թեթև հետևակային պահեստային դիվիզիա, սակայն այդ պլանը, որը ներառում էր 109-րդ հրաձգանային դիվիզիայի ստեղծումը, բավականին ամբիցիոզ էր: 1984 թվականի հուլիսից ֆրանսիական պահեստային բանակը կազմում էր 22 ռազմական ստորաբաժանումներից[4]:

Անցումը պրոֆեսիոնալ բանակին[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի փետրվարին նախագահ Ժակ Շիրակը ձեռնարկեց ռազմական բարեփոխումներ իրականացնել, որոնց նպատակն էր.

  • բանակի անցումը զորակոչային համալրումից դեպի պայմանագրայնի
  • ռազմական ուժերի կրճատումը

Բարեփոխումների արդյունքում 1997 թվականին 10 գունդ վերակազմավորվեց [5]: Երկրորդ հակատանկային դիվիզիան թողեց Վերսալը 1997 թվականի սեպտեմբերի 1-ին և տեղակայվեց Շալոն-ան-Շամպանում՝ 10-րդ վերակազմավորբած դիվիզիայի փոխարեն: 1998 թվականի մարտի 5-ին ընթացիկ կառուցվածքային փոփոխությունների հաշվառման հետ կապված՝ պաշտպանության նախարարը որոշեց վերակազմել 3-րդ կորպուսը, որի ստեղծման թույլտվությունը ուժի մեջ մտավ միայն 1998 թվականի հուլիսի 1-ին:

1990-ականների վերջում, մասնագիտացման ընթացքում, զորքի թիվը կրճատվեց 236 000-ից 140 000-ի[6]: 1999 թվականին բանակը բաց թողեց ֆրանսիական զինվորի կոդը, որը ներառում է հետևյալ հրամանագրումը.

Aquote1.png (...) Իր ուժի վարպետ, նա հարգում է իր հակառակորդին և զգույշ է, որպեսզի գթա բնակչությանը: Նա ենթարկվում է հրամաններին, որոնք օրենքի սահմաններում են, պատերազմի սովորույթներին և միջազգային կոնվենցիաներին: (...) Նա բաց է աշխարհի և հասարակության համար և հարգում է գլոբալ ընկերությունների տարաձայնությունները: (...) Օրիգինալ՝ ֆրանսերեն[7]:
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.militarytrader.com/article/The_first_modern_steel_combat_helmet_the_French_Adrian/
  2. http://militaryheadgear.com/countries/91-Croatia/garments/115-Infantry-Helmets
  3. David Isby and Charles Kamps, Armies of NATO’s Central Front, Jane’s Publishing Company, 1985(անգլ.)
  4. Isby and Kamps, 1984, p.111, 162
  5. Terre Magazine No.95, June/July 1998, p. 26-7
  6. Jane's Defence Weekly 31 July 1996 and 13 March 1996, International Defence Review July 1998
  7. [1]