Jump to content

Ֆրանս Հալս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանս Հալս
Frans Hals
Ծնվել էոչ վաղ քան 1582 և ոչ ուշ քան 1583
ԾննդավայրԱնտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[1][2][3]
Վախճանվել էօգոստոսի 26, 1666(1666-08-26)[2][4][5][…]
Մահվան վայրՀաառլեմ[1][2][3]
Ազգությունհոլանդացի
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, գծագրող և վիզուալ արտիստ
Ոճբարոկկո[6] և հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան[6]
Ժանրդիմանկար[1][7][2], ժանրային նկարչություն[1][2][3] և schutterstuk?[3]
Ուշագրավ աշխատանքներThe Banquet of the Officers of the St George Militia Company in 1616?, The Officers of the St George Militia Company in 1639?, Laughing Cavalier?, Malle Babbe?, The Officers of the St Adrian Militia Company in 1633?, Portrait of Dorothea Berck?, Portrait of Isaak Abrahamsz. Massa?, Regents of the Old Men's Almshouse?, Երկու ծիծաղող պատանիներ կուժով, Peeckelhaeringh?, Portrait of a young man with a skull?, Young Man and Woman in an Inn?, Laughing boy?, Merrymakers at Shrovetide?, Militia Company of District XI under the Command of Captain Reynier Reael?, Regentesses of the Old Men's Alms House?, Jester with lute?, Ուրախ բաժակակիցը և Willem van Heythuysen posing with a sword?
ՈւսուցիչԿարել վան Մանդեր[3]
ԱշակերտներԳերիտ Բերկհեյդ, Ադրիան վան Օստադե[3], Dirck van Delen?[3], Pieter Gerritsz van Roestraten?[3] և Vincent van der Vinne?[3]
ԱնդամակցությունHaarlem schutterij? և Haarlem Guild of St. Luke?
ՀայրFranchois Fransz. Hals van Mechelen?[3]
ՄայրAdriaentje van Geertenryck?[3]
Ամուսինմոտ Anneke Hermansz?[3] և Լիսբեթ Ռեյներս[3]
ԶավակներՀարմեն Հալս[8][3], Ֆրանս Հալս Կրտսեր[3], Յան Հալս[8][3], Ռեյներ Հալս[8][3], Նիկոլաս Հալս[8][3], Adriaentje Hals?[3] և Jacob Hals?[3]
 Frans Hals Վիքիպահեստում

Ֆրանս Հալս (հոլ.՝ Frans Hals, [ˈfrɑns ˈɦɑls], ոչ վաղ քան 1582 և ոչ ուշ քան 1583, Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[1][2][3] - օգոստոսի 26, 1666(1666-08-26)[2][4][5][…], Հաառլեմ[1][2][3]), հոլանդացի նկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1582 կամ 1583 թվականին ջուլհակ Ֆրանսուա Ֆրանս Հալս վան Մեհելենի և նրա երկրորդ կնոջ՝ Ադրիանդիեի ընտանիքում։ 1585 թվականին՝ Անտվերպենի անկումից հետո, ընտանիքը տեղափոխվել է Հարլեմ, որտեղ Ֆրանս Հալսը ապրել է իր ողջ կյանքը։

1600-1603 թվականներին երիտասարդ նկարիչը սովորել է Կարել վան Մանդերի մոտ, չնայած Հալսի հետագա աշխատանքներում մաներիզմի այդ ներկայացուցչի ազդեցությունը չի նկատվել։

1610 թվականին Հալսը դարձել է Սուրբ Ղուկասի գիլդիայի[Ն 1] անդամ և որպես վերականգնող՝ սկսել է աշխատել քաղաքային մունիցիպալիտետին[Ն 2] կից։ Հաջորդ տարվա սկզբին Հալսն ամուսնացել է Անետ Հարմանսդրի հետ, և արդեն 1611 թվականի սեպտեմբերի 2-ին զույգը մկրտել է իր առաջնեկին՝ Հարմենին[9]։

Հալսն իր առաջին դիմանկարը ևս ստեղծել է 1611 թվականին, սակայն հայտնի է դարձել «Սուրբ Գևորգի հրաձգային վաշտի սպաների խնջույքը» նկարի ստեղծումից հետո (1616)։

1615-ի հունիսին Անետը մահացել է ծննդաբերության ժամանակ. մորից հետո մահացել է նաև Հալսերի ընտանիքի երկրորդ որդին, որի անունը հայտնի չէ։ 1617 թվականին Ֆրանս Հալսն ամուսնացել է Լիսբեթ Ռեյներսի հետ, որի հետ ապրել է գրեթե կես դար։ Նրանք ունեցել են 11 երեխա[9]։

«Հալսի վաղ գործելաոճին բնորոշ է տաք երանգների նկատմամբ հակումը, ձևերի հստակ մոդելավորումը ծանր և խիտ վրձնահարվածների օգնությամբ։ 1620-ական թվականներին Հալսը դիմանկարներին զուգահեռ կրոնական թեմաներով ժանրային տեսարաններ և կոմպոզիցիաներ է ստեղծել («Ղուկաս Ավետարանիչ», «Մատթեոս Ավետարանիչ», մոտավորապես 1623-1625 թվականներ)»[10]։

1620-1630 թվականներին Հալսը նկարել է մի շարք դիմանկարներ, որոնցում պատկերված են ժողովրդի՝ կյանքի էներգիա ճառագող ներկայացուցիչները («Ջնարակով ծաղրածուն», 1620-1625, «Ուրախ բաժակակիցը», «Մալե Բաբե», «Գնչուհին», «Մուլատը», «Ձկնորս տղան», բոլորը՝ շուրջ 1630 թվականին)։

Ամբողջ հասակով միակ դիմանկարը «Վիլհելմ Խեթխեսունի դիմանկարը» գործն է (1625-1630)։

Նույն ժամանակահատվածում Հալսն արմատապես բարեփոխել է խմբակային դիմանկարը՝ պատռելով կոմպոզիցիայի պայմանական համակարգերը և ստեղծագործություններում մտցնելով կենսական իրավիճակների տարրեր, որոնք ապահովում են նկարի և դիտողի անմիջական կապը («Սուրբ Ադրիանի հրաձգային վաշտի սպաների խնջույքը», շուրջ 1623-1627-ական թվականներ, «Սուրբ Գևորգի հրաձգային վաշտի սպաների խնջույքը», 1627 թվական, «Սուրբ Ադրիանի հրաձգային վաշտի խմբակային դիմանկարը», 1633 թվական, «Սուրբ Գևորգի հրաձգային վաշտի սպաները», 1639 թվական)[10]։ Չցանկանալով հեռանալ Հաառլեմից` Հալսը հրաժարվում էր այն պատվերներից, որոնց համար անհրաժեշտ էր լինում մեկնել Ամստերդամ։ Միակ խմբակային դիմանկարը, որ նա սկսել է Ամստերդամում, ստիպված է եղել ավարտել մեկ այլ նկարիչ։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանս Հալսը հոլանդական արվեստի ներկայացուցիչ է։ Դիմանկարի ժանրի զարգացումը վերագրում են Հալսին։ Նա շատ ճիշտ կարողացել է արտահայտել խավերի դասակարգումը։ Սկզբնական շրջանի դիմանկարները խմբակային են։ Նրա համար չկար անհետաքրքիր դեմք։ Նա նկարիչ էր, ով կարևորում էր պահի նշանակությունը։ Նրա դիմանկարներից են «Մուլատը», «Գնչուհին», «Հարլեմի վհուկը»։ «Հարլեմի վհուկը» կտավում պատկերված է գավաթը ձեռքին, բուն ուսին անորոշ սեռով մի մարդ։ Այս նկարի մեջ վրձնահարվածները կոպիտ են։ Ավելի ուշ շրջանում պատկերում է ծերունիների։ Այդ շրջանի գործերից են «Ծերանոցի հոգաբարձուհիները», «Ծերանոցի ավագանին»։ Լինելով պատվիրատուին չենթարկվող նկարիչ՝ Հալսը ունեցել է տխուր վախճան. մահացել է չքավորության մեջ՝ լավ հասկանալով ծերունական դժբախտությունը, ապրելով ծերանոցում և հասկանալով ծերունական անզորությունը։ Հալսն ունի նաև սիմվոլիկ բնույթ կրող նկար՝ «Վիլհելմ Խեթխեսունի դիմանկարը», որտեղ ազնվականի ոտքի տակ ընկած վարդը խորհրդանշում է կյանքի անցողիկությունը։

  1. Միջնադարում՝ վաճառականների միություն, նախահեղափոխական վաճառականների կարգ
  2. Քաղաքային կամ գյուղական տեղական ինքնավարության մարմին բուրժուական երկրներում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://rkd.nl/en/explore/artists/record?query=frans+hals&start=1
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 RKDartists (նիդերլ.)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 ECARTICO
  4. 4,0 4,1 4,2 Frans Hals — 2009.
  5. 5,0 5,1 5,2 KulturNav — 2015.
  6. 6,0 6,1 https://www.metmuseum.org/toah/hd/hals/hd_hals.htm
  7. https://www.npg.org.uk/collections/search/person/mp52013/frans-hals?role=art
  8. 8,0 8,1 8,2 8,3 Union List of Artist Names — 2020.
  9. 9,0 9,1 «Ֆրանս Հալս» (ռուսերեն). МирТесен. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  10. 10,0 10,1 Седова Т. А. Франс Халс // Большая советская энциклопедия / Гл. ред. С. И. Вавилов. — 2-е изд. — М.: Советская энциклопедия, 1965.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 51
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանս Հալս» հոդվածին։