Ֆրանչեսկա Լեոնե
Ֆրանչեսկա Լեոնե | |
---|---|
Ծնվել է | մարտի 12, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա[1] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարչուհի, դերասանուհի և քանդակագործ |
Հայր | Սերջիո Լեոնե |
Մայր | Կարլա Ռանալդի |
Կայք | francescaleone.it |
Ֆրանչեսկա Լեոնե (իտալ.՝ Francesca Leone, մարտի 12, 1964, Հռոմ, Իտալիա[1]), իտալացի նկարիչ և քանդակագործ։
Իտալացի կինոռեժիսոր Սերջո Լեոնեի և դերասանուհի և պարուհի Կարլա Ռանալդիի դուստրը։ Կատարել է մի քանի էպիզոդիկ կինոդերեր հոր ֆիլմերում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանչեսկան իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է կինոյի և արվեստի աշխարհում՝ շնորհիվ ծնողների մասնագիտության։ Նրա հայրը հայտնի կինոռեժիսոր, սպագետտի վեսթեռն ժանրի հիմնադիր Սերջո Լեոնեն է եղել, մայրը՝ Հռոմի օպերային թատրոնի պրիմաբալերինա Կարլա Ռանալդին։ Ֆրանչեսկան ստացել է գերազանց գեղարվեստական կրթություն։ Հռոմի գեղարվեստի ակադեմիայում բեմանկարչության դասընթացն ավարտելուց հետո աղջիկն իրեն ամբողջությամբ նվիրել է նկարչությանը։ Ասպիրանտուրան ավարտել է պրոֆեսոր Լինո Տարդիայի ղեկավարությամբ Հռոմի գեղարվեստի համալսարանում։
Մանկության և երիտասարդության տարիներին նկարահանվել է հոր մի քանի ֆիլմերում՝ էպիզոդիկ կամ երկրորդական դերերում[2]։
Կիրառական արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես նկարչուհի
- 2007 թվականին մասնակցել է Հռոմի Կապիտոլիական թանգարաններում Կլաուդիո Ստրինատիի կողմից կազմակերպված ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) ցուցահանդեսին։
- 2008 թվականի ապրիլին տեղի է ունեցել Ֆրանչեսկա Լեոնեի առաջին անհատական ցուցահանդեսը «Մտորումներ և մտորումներ» իտալ.՝ Riflessi e Riflessioni) Պալերմոյի Loggiato di San Bartolomeo-ում[3]։
- 2009 թվականի հունիսին Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունեցել նրա անհատական ցուցահանդեսը, որը համակարգել է Մաուրիցիո Կալվեսին։ Այդ առիթով նա նշանակվել է Ռուսաստանի արվեստների ակադեմիայի պատվավոր անդամ և արժանացել այդ պարգևին ակադեմիայի նախագահ Զուրաբ Կոնստանտինովիչ Ծերեթելիի ձեռամբ[4]։
- 2010 թվականի մարտին Հռոմի Valentina Moncada պատկերասրահում տեղի է ունեցել մեկ այլ անհատական ցուցահանդես՝ «Անշարժ հոսքեր» (իտալ.՝ Flussi Immobili)։
Միևնույն ժամանակ Ֆրանչեսկա Լեոնեի աշխատանքները ներկայացվել են «Ժամանակակից արվեստը Զևսի տաճարի համար» ցուցահանդեսում Ագրիջենտոյի Տաճարների հովտի հնագիտական պուրակում՝ հիսուն արտասահմանցի նկարիչների աշխատանքների հետ միասին, այդ թվում՝
- Լոնդոնի Opera պատկերասրահը 2012 թվականի սեպտեմբերին Անգլիայի մայրաքաղաքում Օլիմպիական խաղերի ավարտից հետո կազմակերպեց Լեոնեի անհատական ցուցահանդեսը[5]։
- 2017 թվականին Ֆրանչեսկա Լեոնեն ևս մեկ ցուցահանդես է անցկացրել Հռոմի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ նա ներկայացրել է «Ջարդինո»[6] համալիր ցուցահանդեսը։
- 2018 թվականին նա հրավիրվել է Մշակութային ժառանգության և սիցիլիական ինքնության տարածաշրջանային վարչության կողմից մասնակցելու ցուցահանդեսի Պալերմոյում՝ 2018 թվականի մշակութային մայրաքաղաքում, Ժամանակակից արվեստի «Մանիֆեստ» բիենալեի (M12) ժամանակ։ «Վանականները»[7] խորագրով ցուցահանդեսը, որը համակարգել է Դանիլո Էկքերը, շարունակել է նկարչի հայեցակարգային ճանապարհորդությունը ժամանակակից հասարակության վերլուծության միջոցով։ Նկարչի ստեղծագործությունները հիմնականում նվիրված են շրջակա միջավայրի և հիշողության թեմաներին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանչեսկա Լեոնեն ապրում և ստեղծագործում է երկու քաղաքներում՝ Հռոմում և Մայամիում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1018730923 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Francesca Leone Արխիվացված 2017-02-17 Wayback Machine Ficha de la artista en IMDb. Consultado en marzo de 2018.
- ↑ Provincia de Palermo, Francesca Leone: «notas» contemporáneas a la logia de San Bartolomeo Արխիվացված 2021-05-23 Wayback Machine Provincia.Palermo.it. Consultado en marzo de 2018.
- ↑ «Francesca Leone, ritratti di pace ma quelle tele sembrano cinema - Recensioni - Arte - Repubblica.it». www.repubblica.it. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Artnet, Francesca Leone 'Beyond the Water' Արխիվացված 2018-03-11 Wayback Machine Artnet.com. Consultado en marzo de 2018.
- ↑ «Al Macro la mostra di Francesca Leone tra realtà e denuncia». La Repubblica. 2017 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «A Palermo la mostra d'arte contemporanea di Francesca Leone». Rainews (իտալերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Claudio Strinati, Francesca Leone e il filtro della realtà, catalogo della mostra «Francesca Leone. Riflessi e Riflessioni», Loggiato di San Bartolomeo, Palermo, Roma 2008
|