Jump to content

Ֆրանկլին Քարմայքլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանկլին Քարմայքլ
Ծնվել էմայիսի 4, 1890(1890-05-04)[1]
ԾննդավայրՕրիլիա[2]
Վախճանվել էհոկտեմբերի 24, 1945(1945-10-24)[1] (55 տարեկան)
Մահվան վայրՏորոնտո, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
ԿրթությունՕնտարիոյի գեղարվեստի քոլեջ
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
Պարգևներ
ԱնդամակցությունԿանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Group of Seven?
 Franklin Carmichael Վիքիպահեստում

Ֆրանկլին Քարմայքլ (անգլ.՝ Franklin Carmichael, մայիսի 4, 1890(1890-05-04)[1], Օրիլիա[2] - հոկտեմբերի 24, 1945(1945-10-24)[1], Տորոնտո, Կանադա), կանադացի նկարիչ։ «Յոթնյակի խմբի» ամենաերիտասարդ հիմնադիր անդամներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկլին Քարմայքլը ծնվել է 1890 թվականին Օնտարիո նահանգի Օրիլիա քաղաքում[3]։ Նրա հայրը եղել է կառքեր պատրաստող[3]։ 20 տարեկան հասակում Ֆրանկլինը մեկնել է Տորոնտո և ընդունվել Օնտարիոյի գեղարվեստի քոլեջ, որտեղ սովորել է նկարիչներ Ուիլյամ Կրյուիկշենկի և Ջորջ Ագնյու Ռիդի հետ։ 1911 թվականին շաբաթական 2.50 դոլարի դիմաց աշխատել է Grip Ltd դիզայներական ընկերությունում որպես աշակերտ։ Այնուհետև միացել է Թոմ Թոմսոնին և մյուս նկարիչներին, ովքեր պատրաստվում էին դառնալ լուրջ արվեստագետներ՝ միանալով նրանց շաբաթվա վերջին նկարազարդման ուղևորություններին։ 1913 թվականին տեղափոխվել է Բելգիա ուսանելու նկարչություն, բայց Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով շուտով վերադարձել է հայրենի Օնտարիո՝ վերամիավորվելու մյուս արվեստագետներին[3]։ Քարմայքլի վրա մեծ ազդեցություն է գործել Թոմ Թոմսոնը և 1914 թվականին նրան տեղ է հատկացրել Ստուդիո շենքի իր սենյակում[4]։ Լինելով «Յոթնակի խմբի» ամենաերիտասարդ անդամը, տարիքային տարբերությունների պատճառով, նա մտերիմ էր խմբի նորեկ անդամների հետ։

1915 թվականին Քարմայքլն ամուսնացել է Ադա Լիլիան Ուենթի հետ։

«Միայնակ լիճը»

1925 թվականին Ա. Ջ. Կասոնինի և Ֆ. Հ. Բրիգենինի հետ միասին Քարմայքլը հիմնադրել է Օնտարիոյի նկարիչների միությունը, 1933 թվականին նաև հիմնադրել է Կանադայի նկարիչների խումբը, որին հետագայում միացան նաև «Յոթնյակի խմբի» մի քանի անդամներ։ 1932-1945 թվականներին Քարմայքլը դասավանդել է Օնտարիոյի գեղարվեստի քոլեջում։

Քարմայքլը հայտնի է իր ջրաներկերի աշխատանքներով, որոնցից շատերը պատկերում են Օնտարիոյի լանդշաֆտները։ Ժամանակակից նկարիչ Էմիլի Քարը Քարմայքլի աշխատանքը բնորոշել է «Սիրուն է և շատ փափուկ, բայց հաճելի է»[5]։ Ֆրանկլին Քարմայքլ Արվեստի խումբը գտնվում է Տորոնտոյի Ռիվերդեյլ Դրայվ 34 հասեցում։

44-x-55-սմ «Մեկուսի լիճը» ջրաներկ կտավը Քարմայքլը ստեղծել է 1929 թվականին։ Այն համարվում է Կանադական արվեստի խոշոր վաճառք։ 2012 թվականի մայիսին Տորոնտոյի Ջոյներ Ուադինգթոնի արվեստի գարնանային աճուրդում կտավի արժեքը կազմել է 330400 դոլար, ներառյալ աճուրդի կենտրոնի 18 % պրեմիումը[6]։ Կտավում պատկերված է Քարմայքլ կոչվող փոքրիկ լիճը[7]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարմայքլը մահացել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին Տորոնտոյում։ Թաղված է Օրդլիայի Սուրբ Անդրեյի և Սուրբ Հակոբի գերեզմանատանը[8]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Boulet, Roger, "The Canadian Earth and Tom Thomson". M. Bernard Loates Cerebrus Publishing, 1982. National Library of Canada, AMICUS No. 2894383
  • Harper, Russell. Painting in Canada: A History 2nd ed. Toronto: University of Toronto Press, 1981. ISBN 0-8020-6307-1
  • Reid, Dennis A Concise History of Canadian Painting 2nd Edition. Toronto: Oxford University Press, 1988. ISBN 0-19-540663-X.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 2,2 Union List of Artist Names — 2021.
  3. 3,0 3,1 3,2 Silcox, David P. (2003). «Introduction». The Group of Seven and Tom Thomson. Toronto, Ontario: Firefly Books Ltd. էջ 19.
  4. Klages, Gregory (2016). The Many Deaths of Tom Thomson: Separating Fact from Fiction. Toronto, Ontario: Dundurn Press. էջեր 207. ISBN 978-1-45973-196-7.
  5. Carr, Emily (1966). «Meeting with the Group of Seven, 1927». Hundreds and Thousands: The Journals of an Artist. Toronto, Ontario: Irwin Publishing. էջ 13. ISBN 0-7725-1617-0.
  6. CBC News (2012 թ․ մայիսի 25). «Modern and traditional art scores at Joyner auction: Buyers snap up Group of Seven, contemporary works in Toronto».
  7. Boswell, Randy (2012 թ․ ապրիլի 28). «Group of Seven painting expected to fetch $350,000». Postmedia News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  8. http://www.findagrave.com/cgi-bin/fg.cgi?page=gr&GRid=113979348
  9. «Members since 1880». Royal Canadian Academy of Arts. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկլին Քարմայքլ» հոդվածին։