Ֆրանկլին Քարմայքլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանկլին Քարմայքլ
Franklin Carmichael.jpg
Ծնվել էմայիսի 4, 1890(1890-05-04)[1][2][3]
ԾննդավայրՕրիլիա, Օնտարիո, Կանադա
Վախճանվել էհոկտեմբերի 24, 1945(1945-10-24)[1][2][3] (55 տարեկանում)
Մահվան վայրՏորոնտո, Կանադա
ՔաղաքացիությունԿանադա
ԿրթությունՕնտարիոյի գեղարվեստի քոլեջ
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
ՊարգևներԿանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ
ԱնդամակցությունԿանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Group of Seven?
Franklin Carmichael Վիքիպահեստում

Ֆրանկլին Քարմայքլ (անգլ.՝ Franklin Carmichael, մայիսի 4, 1890(1890-05-04)[1][2][3], Օրիլիա, Օնտարիո, Կանադա - հոկտեմբերի 24, 1945(1945-10-24)[1][2][3], Տորոնտո, Կանադա), կանադացի նկարիչ: «Յոթնյակի խմբի» ամենաերիտասարդ հիմնադիր անդամներից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկլին Քարմայքլը ծնվել է 1890 թվականին Օնտարիո նահանգի Օրիլիա քաղաքում[4]: Նրա հայրը եղել է կառքեր պատրաստող[4]: 20 տարեկան հասակում Ֆրանկլինը մեկնել է Տորոնտո և ընդունվել Օնտարիոյի գեղարվեստի քոլեջ, որտեղ սովորել է նկարիչներ Ուիլյամ Կրյուիկշենկի և Ջորջ Ագնյու Ռիդի հետ: 1911 թվականին շաբաթական 2.50 դոլարի դիմաց աշխատել է Grip Ltd դիզայներական ընկերությունում որպես աշակերտ: Այնուհետև միացել է Թոմ Թոմսոնին և մյուս նկարիչներին, ովքեր պատրաստվում էին դառնալ լուրջ արվեստագետներ՝ միանալով նրանց շաբաթվա վերջին նկարազարդման ուղևորություններին: 1913 թվականին տեղափոխվել է Բելգիա ուսանելու նկարչություն, բայց Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով շուտով վերադարձել է հայրենի Օնտարիո՝ վերամիավորվելու մյուս արվեստագետներին[4]: Քարմայքլի վրա մեծ ազդեցություն է գործել Թոմ Թոմսոնը և 1914 թվականին նրան տեղ է հատկացրել Ստուդիո շենքի իր սենյակում[5]: Լինելով «Յոթնակի խմբի» ամենաերիտասարդ անդամը, տարիքային տարբերությունների պատճառով, նա մտերիմ էր խմբի նորեկ անդամների հետ:

1915 թվականին Քարմայքլն ամուսնացել է Ադա Լիլիան Ուենթի հետ:

«Միայնակ լիճը»

1925 թվականին Ա. Ջ. Կասոնինի և Ֆ. Հ. Բրիգենինի հետ միասին Քարմայքլը հիմնադրել է Օնտարիոյի նկարիչների միությունը, 1933 թվականին նաև հիմնադրել է Կանադայի նկարիչների խումբը, որին հետագայում միացան նաև «Յոթնյակի խմբի» մի քանի անդամներ: 1932-1945 թվականներին Քարմայքլը դասավանդել է Օնտարիոյի գեղարվեստի քոլեջում:

Քարմայքլը հայտնի է իր ջրաներկերի աշխատանքներով, որոնցից շատերը պատկերում են Օնտարիոյի լանդշաֆտները: Ժամանակակից նկարիչ Էմիլի Քարը Քարմայքլի աշխատանքը բնորոշել է «Սիրուն է և շատ փափուկ, բայց հաճելի է»[6]: Ֆրանկլին Քարմայքլ Արվեստի խումբը գտնվում է Տորոնտոյի Ռիվերդեյլ Դրայվ 34 հասեցում:

44-x-55-սմ «Մեկուսի լիճը» ջրաներկ կտավը Քարմայքլը ստեղծել է 1929 թվականին: Այն համարվում է Կանադական արվեստի խոշոր վաճառք: 2012 թվականի մայիսին Տորոնտոյի Ջոյներ Ուադինգթոնի արվեստի գարնանային աճուրդում կտավի արժեքը կազմել է 330400 դոլար, ներառյալ աճուրդի կենտրոնի 18 % պրեմիումը[7]: Կտավում պատկերված է Քարմայքլ կոչվող փոքրիկ լիճը[8]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարմայքլը մահացել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին Տորոնտոյում: Թաղված է Օրդլիայի Սուրբ Անդրեյի և Սուրբ Հակոբի գերեզմանատանը[9]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Boulet, Roger, "The Canadian Earth and Tom Thomson". M. Bernard Loates Cerebrus Publishing, 1982. National Library of Canada, AMICUS No. 2894383
  • Harper, Russell. Painting in Canada: A History 2nd ed. Toronto: University of Toronto Press, 1981. ISBN 0-8020-6307-1
  • Reid, Dennis A Concise History of Canadian Painting 2nd Edition. Toronto: Oxford University Press, 1988. ISBN 0-19-540663-X.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 4,2 Silcox David P. (2003)։ «Introduction»։ The Group of Seven and Tom Thomson։ Toronto, Ontario: Firefly Books Ltd.։ էջ 19 
  5. Klages Gregory (2016)։ The Many Deaths of Tom Thomson: Separating Fact from Fiction։ Toronto, Ontario: Dundurn Press։ էջ 207։ ISBN 978-1-45973-196-7 
  6. Carr Emily (1966)։ «Meeting with the Group of Seven, 1927»։ Hundreds and Thousands: The Journals of an Artist։ Toronto, Ontario: Irwin Publishing։ էջ 13։ ISBN 0-7725-1617-0 
  7. CBC News (May 25, 2012)։ «Modern and traditional art scores at Joyner auction: Buyers snap up Group of Seven, contemporary works in Toronto» 
  8. Boswell Randy (April 28, 2012)։ «Group of Seven painting expected to fetch $350,000»։ Postmedia News 
  9. http://www.findagrave.com/cgi-bin/fg.cgi?page=gr&GRid=113979348
  10. «Members since 1880»։ Royal Canadian Academy of Arts։ Արխիվացված է օրիգինալից 26 May 2011-ին։ Վերցված է 11 September 2013