Jump to content

Օրիլիա (Օնտարիո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Օրիլիա
Դրոշ

44°36′0″N 79°25′0″W / 44.60000°N 79.41667°W / 44.60000; -79.41667
ԵրկիրԿանադա Կանադա
ՀամայնքSimcoe County? և Golden Horseshoe?
Հիմնադրված է1867 թ.
ԲԾՄ219,50 մետր
Բնակչություն30 586 մարդ (2011)
Ժամային գոտիEDT?
Պաշտոնական կայքorillia.ca/en/
Օրիլիա (Օնտարիո) (Կանադա)##
Օրիլիա (Օնտարիո) (Կանադա)

Օրիլիա, քաղաք Սիմկո կոմսությունում, նահանգ Օնտարիո (Կանադա), բնակչությունը 30.586 մարդ (2011 թվականի տվյալներով)[1]։

Միսիոներների հուշարձան ովքեր մկրտեցին այդ վայրերի հնդկական բնակչությանը

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է միանգամից երկու լճերի ափի։ Այն իր անունը ստացել է ի պատիվ ռազմածովային նավատորմի անգլիացի սպա, կապիտան Ջոն Գրեյվս Սիմկոյի։ Անունը լճին տվել է նրա որդին՝ լեյտենանտ Սիմկոն[2]։

Սակայն ավելի վաղ (XVII դարի սկիզբ) այդ վայրերում եղել է ֆրանսիացի ճանապարհորդ Սամուել Դե Շամպլեն, որը դաշինք է կնքել տեղի հնդիկների ցեղերի հետ։  Ավելի ուշ այդ վայրերում եղել են Ռենե-Ռոբեր Քավելիե դե լա Սալը և մի շարք այլ ճանապարհորդների[2]։ 

Օրիլիան ինքնին հիմնադրվել է 1867 թվականին (Կանադայի հիմնադրման թվական)։  1875 թվականին ստացել է փոքր քաղաքի կարգավիճակ, 1969 թվականից՝ քաղաքի կարգավիճակ։ 1930-ական թվականներին Օրիլիան դառնում է առաջին մունիցիպալ կազմավորումն Ամերիկյան մայրցամաքում, որը կառուցում է տեղական նշանակության հիդրոէլեկտրոկայան և առաջինն է անցնում ամառային ժամանակի[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունը կայուն աճում է։ 1996 թվականին բնակչությունը կազմում էր 27 846 մարդ, 2001 թվականին՝ 29 121 մարդ, 2006 թվականին՝ 30 259, 2011 թվականին՝ 30 586[1]:

Անգլերենը մայրենին է քաղաքի բնակչության  91,7 %-ի, բնակչության մեկ այլ՝ 1,8%-ը, խոսում է ֆրանսերեն, իսկ մնացած 7,3 %-ը՝ այլ լեզուներով[3]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսության հիմքը արդյունաբերական արտադրությունն է, ծառայությունների ոլորտը և զբոսաշրջությունը։ Ամենամեծ գործատուն քաղաքում է։ Քաղաքի հիմնական արդյունաբերական ձեռնարկությունները ջերմային տեխնոլոգիաների (էլեկտրոնային տաքացուցիչների արտադրություն) [[[4]]] արդյունաբերական սարքավորումներն են, նավթաքիմիական արդյունաբերությունը, ռետինատեխնիկական արտադրանքը և այլն, նաև զարգացած փայտամշակման արդյունաբերությունը[4]։

Երկվորյակ լճերի միջնակարգ դպրոց

Քաղաքի շրջակայքում զարգացած է գյուղատնտեսությունը, առաջին հերթին՝ անասնաբուծությունը։ Նաև աճում է վարսակ, ցորեն, գարի, այլ հացահատիկային բույսեր[3]։

Քաղաքի շրջակայքում արդյունահանվում է ավազ, կավ, կրաքար և մանրախիճ է[3]։ Մեծ եկամուտ են բերում տեղական բյուջեին էկոտուրիզմի սիրահարները, որոնց առաջին հերթին գրավում են տեղական բնությունը, անտառները և լճերը[3]։

Կրթություն և առողջապահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կան մի քանի բժշկական հաստատություններ, որոնցից ամենամեծը զինվորական հիվանդանոցն է, որն իրականացնում է ամենատարբեր հիվանդությունների ախտորոշում և բուժում[3]։

Օրիլիայում տեղակայված են Լեյքհեդ համալսարանը[3]։

Օպերային թատրոն

Օրիլիայում կա օպերետային թատրոն[5]։ Նաև կարևոր մշակութային կենտրոն է քաղաքային գրադարանը[6]։

Քաղաքում մի ժամանակ ապրում էր գրող-երգիծաբան և գիտնական Սթիվեն Լիկոկը, որը Օրիլիան նկարագրել է իր ստեղծագործություններից մեկում (Զվարճալի Էտյուդներ փոքր քաղաքից)։ Ներկայումս այն տանը, որտեղ նա ապրում էր, թանգարան է[7]։

1961 թվականից ամեն տարի տեղի է ունենում քաղաքի ժողովրդական արվեստի փառատոնը[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «Population» (անգլերեն). The City of Orillia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  2. 1 2 3 «Heritage» (անգլերեն). The City of Orillia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  3. 1 2 3 4 5 6 «The City of Orillia Municipal Profile» (PDF) (անգլերեն). The City of Orillia. 2012. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  4. 1 2 «Search Results» (անգլերեն). The City of Orillia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  5. «Main Page» (անգլերեն). Orillia Opera House. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
  6. «What's On @Your Library» (անգլերեն). Orillia Public Library. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. «Arts & Culture» (անգլերեն). The City of Orillia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  8. «Main Page» (անգլերեն). Mariposa Folk Festival. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.