Ֆրանկենմուտ (Միչիգան)
Բնակավայր | ||
---|---|---|
Ֆրանկենմուտ | ||
անգլ.՝ Frankenmuth | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Սեգինո շրջան | |
Հիմնադրված է | 1845 թ. | |
Մակերես | 7,9888 կմ², 7,88578 կմ² | |
ԲԾՄ | 193±1 մետր | |
Բնակչություն | ▲4987 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Հեռախոսային կոդ | 989 | |
Փոստային դասիչ | 48734 | |
ԱՄՆ նահանգ | Միչիգան | |
շրջան | Սեգինո շրջան, Միչիգան | |
| ||
Ֆրանկենմուտ, քաղաք ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Սեգինո շրջանում։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը 4 944 է։ Քաղաքը շրջապատված է Ֆրանկենմուտի թաունշիփով։ Ֆրանկենմուտում է գտնվում «Bronner's Christmas Wonderland»-ը, որը համարվում է «աշխարհի ամենամեծ սուրբծննդյան խանութը»։
Քաղաքի անունը երկու բառերի համադրություն է. Ֆրանկենը ծագում է Բավարիայի թագավորության Ֆրանկոնիա շրջանի անունից, որտեղից առաջին վերաբնակիչներն են եկել, իսկ գերմանական «մուտ» բառը նշանակում է քաջություն։ Այսպիսով՝ Ֆրանկենմուտ նշանակում է «Ֆրանկոնների քաջություն»[6]։ Քաղաքը նաև կոչում են «Փոքրիկ Բավարիա»՝ հղում կատարելով քաղաքի գերմանական ժառանգությանը[7], քաղաքը նաև կոչում են պարզապես «Մուտ»[8]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքը բնակեցվել և անվանվել է գերմանական Ֆրանկոնիայի Ռոսթալից եկած պահպանողական լյութերան ներգաղթյալների կողմից[9]։ Վերաբնակիչները դուրս են եկել Գերմանիայից 1845 թվականի ապրիլի 20-ին և Կարոլին նավով յոթ շաբաթ անց իջել են Նյու Յորք նահանգի Քասլ Գարդենում։ Ջրանցքներով և Մեծ լճերով ճանապարհորդել են Նյու Յորքից Դետրոյթ՝ այնտեղ հասնելով 1845 թվականի օգոստոսին։ Այնուհետև Նելսոն Սմիթ նավով ուղևորվել են Սեգինո, իսկ այնտեղից էլ ցամաքով հասել այն տարածքը, որտեղ այժմ գտնվում է Ֆրանկենմուտ քաղաքը[9]։
Վերաբնակեցման հիմնական նպատակը կրոնական էր։ Լյութերանների խումբը նպատակ ուներ իր հավատքը տարածել բնիկների շրջանում։ Առաջին խոշոր կառույցներից մեկը եկեղեցի է եղել։ Սակայն նրանց փորձերը բնիկներին հավատափոխ անելու անհաջողության են մատնվել, քանի որ բնիկների մեծ մասը մի քանի տարվա ընթացքում տեղափոխվել է[10]։
Բնակիչները ընտրել են մի լեռնոտ տարածք, որը իրենց հայրենի Միջին Ֆրանկոնիան է հիշեցրել, և սկսել են կառուցել ապաստարաններ։ Ֆրանկենմուտը վերածվել է բացառապես գերմանական լյութերական համայնքի։ Գաղութարարները երդվել են հավատարիմ մնալ Գերմանիային և մասնավորապես Բավարիայի թագավորությանը, ինչպես նաև գերմանական լեզվին[11]։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ գերմանացիները շարունակել են ժամանել Ֆրանկենմուտ[10]։
Համայնքը սկզբնապես եղել է Բրիջպորտի թաունշիփի, իսկ ավելի ուշ Ֆրանկենմուտի թաունշիփի մաս[9][12]. 1904 թվականին Ֆրանկենմուտը դարձել է գյուղ։ 1938 թվականին Հերբերտ Լ. Քեյնաթը դարձել է գյուղի առաջին կառավարիչը։ Գյուղը վերածվել է քաղաքի 1959 թվականի հոկտեմբերի 1-ին, և Քեյնաթը դարձել է քաղաքի կառավարիչ[2]։
Մոտակա Ֆրանկենլուստ, Ֆրանկենտրոստ և Ֆրանկենհիլֆ (այժմ հայտնի է որպես Ռիչվիլ) գյուղերը ցույց են տալիս, որ տարածքը շարունակել է գրավիչ մնալ տարածաշրջանի ներգաղթյալ գերմանացիների համար։ Քաղաքի գերմանական և, մասնավորապես, ֆրանկոնյան մշակույթը պահպանվել և փոխանցվել է սերունեսերունդ։ Գերմաներենը դեռևս տարածված է ցուցանակների վրա և խոսակցականում, և գերմանախոսները շարունակում են բնակվել քաղաքում։ Բացի այդ, Սուրբ Լորենց եկեղեցին ամեն ամիս գերմաներենով պատարագներ է մատուցում[10]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Միացյալ Նահանգների մարդահամարի բյուրոյի՝ քաղաքի ընդհանուր մակերեսը կազմում է 7,87 կմ2,որից 7,74 կմ2 ցամաքային է, իսկ 0,13 կմ2՝ ջրային[13]։ Քաղաքով հոսում է Կաս գետը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդահամար | Բնակ. | Note | %± |
---|---|---|---|
1910 | 693 | — | |
1920 | 733 | 58% | |
1930 | 925 | 262% | |
1940 | 1100 | 189% | |
1950 | 1208 | 98% | |
1960 | 1728 | 430% | |
1970 | 2834 | 640% | |
1980 | 3753 | 324% | |
1990 | 4408 | 175% | |
2000 | 4838 | 98% | |
2010 | 4944 | 22% | |
2020 | 4987 | 09% | |
ԱՄՆ-ի տասնամյա մարդահամար[14] |
2010 մարդահամար
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնիների ծագումնաբանություն (2010)[15] | Տոկոս |
---|---|
Գերմանացի | 49.3% |
Անգլիացի | 12.9% |
Լեհ | 8.6% |
Իռլանդացի | 6.3% |
Ամերիկացի | 4.4% |
Ֆրանսիացի | 4.0% |
2010 թվականի մարդահամարի տվյալներով[16] քաղաքում բնակվում է 4944 մարդ, քաղաքն ունի 2200 տնտեսություն և 1313 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում է 638,4 բնակիչ/կմ2։ Միջին խտությամբ յուրաքանչյուր 309.4 քառակուսի կիլոմետրի վրա կա 2396 բնակելի միավոր։ Քաղաքի ռասայական կազմը հետևյալն է՝ 97,4% սպիտակամորթ, 0,5% աֆրոամերիկացի, 0,2% բնիկ ամերիկացի, 0,8% ասիացի, 0,4% այլ ռասաներից և 0,6% երկու կամ ավելի ռասաներից։ Ցանկացած ռասայից իսպանախոս կամ լատինամերիկացիները կազմում են բնակչության 1,9%-ը։
2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքն ունի 2200 տնային տնտեսություն, որից 23.8%-ն ունի 18 տարեկանից փոքր իրենց հետ ապրող երեխաներ, 50.5%-ը՝ միասին ապրող ամուսնական զույգ, 7.1%-ը՝ կին տնտեսուհի՝ առանց ամուսնու, 2.0%-ը՝ տղամարդ՝ առանց կնոջ, իսկ 40.3%-ը ընտանիքներ չեն։ Տնային տնտեսությունների 37.2%-ը կազմված է անհատներից, 22.7%-ը՝ 65 տարեկան կամ բարձր միայնակ ապրողներից։
Քաղաքում միձին տարիքը 50.1 է։ Բնակիչների 19.3%-ը 18 տարեկանից ցածր անձինք են, 5.9%-ը՝ 18-24, 17.9%-ը՝ 25-44, 28%-ը՝ 45-64, 28.9%-ը 65 տարեկան և բարձր։ Քաղաքի սեռային պատկերը հետևյալն է՝ 44.9% տղամարդ, 55.1% կին։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբոսաշրջությունը և հողագործությունը խթանում են տեղական տնտեսությունը։ Ֆրանկենմուտը նաև գրավում է զբոսաշրջիկներին տարվա ընթացքում տեղի ունեցող փառատոններով և այլ միջոցառումներով[17]։
Բացի զբոսաշրջությունից, համայնքում և շրջակայքում զգալի թվով բնակիչներ զբաղվում են գյուղատնտեսությամբ։
2022-ի վերջին հայտարարվել է, որ «Bavaria Inn Lodge»-ը 80 միլիոն դոլար արժողությամբ 13 000 քառակուսի մետր տարածքում կստեղծի հանգստավայր, որտեղ գտնվող ջրաշխարհը կդառնա Միչիգանի ամենամեծ փակ ջրաշխարհը[18]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանկոնյան ոճի ճարտարապետության ուժեղ ազդեցությունը նկատվում է քաղաքի շատ մասերում։ Առևտրական թաղամասի շենքերի մեծ մասը, ինչպես նաև շատ տներ, ներկայացնում են Գերմանիայի Ֆրանկոնիա շրջանում եղած փայտե շրջանակով շենքերի ոճական մեկնաբանությունները։ Այս ոճը նշանավորվում է շենքերի արտաքին մասում «քառակուսի» և «X» նախշերով փայտանյութերի օգտագործմամբ, ինչպես նաև պատուհանների, դռների և շենքերի այլ հատվածների վրա «X» նախշերի կիրառմամբ։
Փառատոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օքթոբերֆեստ։ 1990 թվականին Ֆրանկենմուտում, որը կոչվում է նաև «Միչիգանի փոքրիկ Բավարիա», առաջին անգամ կազմակերպվել է Օքթոբերֆեստը։ Ֆրանկենմուտի Օքթոբերֆեստը փառաբանում է գերմանական մշակույթն ու ժառանգությունը։ Ֆրանկենմուտն ունի գերմանական եզակի ժառանգություն ու մշակույթ։ Ֆրանկենմուտի Օքթոբերֆեստի նպատակն է պահպանել ու կիսվել Մյունխենի Օքթոբերֆեստի խմիչքներով, ուտելիքներով, տեսարաններով ու ձայներով։ Փառատոնի նպատակն է նաև պահպանել և փաեաբանել տեղական բավարական ժառանգությունը։ Ֆրանկենմուտի Օքթոբերֆեստը Մյունխենից դուրս իրականացվող առաջին Օքթոբերֆեստն է, որը թույլատրված է խորհրդարանի և Մյունխենի քաղաքապետարանի կողմից[19]։ Երբ 1996 թվականին քաղաքապետ լորդ Քրիստինա Ուդեն և Գերմանիայի խորհրդարանը պաշտոնական հռչակագիր են ներկայացրել, Ֆրանկենմուտի Օքթոբերֆեստը հայտարարվել է առաջին Օքթոբերֆեստը, որն իրականացվում է Մյունխենի Օքթոբերֆեստից զատ։ Այս հռչակագրով միջոցառումը տեղափոխվել է սեպտեմբեր, որպեսզի համընկնի Մյունխենի միջոցառման հետ։ Ինչպես նաև առաջին անգամ պատմության մեջ Մյունխենի հանրահայտ Hofbräuhaus գարեջրի գործարանը գարեջուր է արտահանել ԱՄՆ։ Տեղացի գործարար Ֆրեդ Շումախերը, ով հետագայում դարձել է ԱՄՆ-ի Hofbräuhaus նախագահը, անձամբ հետևել է, որպեսզի գարեջուրը Օքթոբերֆեստի ժամանակ հասնի Ֆրանկենմուտ[20]։ Ֆրանկենմուտի Օքթոբերֆեստը համարվում է ԱՄՆ-ի աշնանային ամենահայտնի և կարևոր փառատոնների մեկը։
- Ֆրանկենմուտի բավարական փառատոն։ Սա Ֆրանկենմուտի բավարական ժառանգության ամենամեծ փառատոնն է։ 1959 թվականից սկսած՝ քաղաքը խմիչքների, ուտելիքի, ավանդույթների և երաժշտության միջոցով նշում է Բավարիայի մշակույթի և արժեքների ամենամյա ամառային տոնը։
- Ֆրանկենմուտի SnowFest: Ֆրանկենմուտը նաև հյուրընկալում է Հյուսիսային Ամերիկայի ձյան քանդակագործության լավագույն իրադարձություններից մեկը՝ Zehnder-ի SnowFest-ը, որը մեջ մտնում է նաև Միացյալ Նահանգների կոլեգիալ սառցե փորագրության ազգային առաջնությունը[21]։
Քույր քաղաք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Աշնանային դաշտ և ծառեր Ֆրանկենմուտում
-
Bavarian Inn Lodge հանգստավայր
-
Նիքլես-Հուբինգեր ալրաղացը
-
Ֆրանկենմուտի այցելուների կենտրոն
-
Ֆրանկենմուտի Ռիվեր Փլեյսիի խանութներ
-
Ռումել Պլաց կառույց
-
Zehnder-ի ռեստորան
-
Կաս գետի վրա ծածկված կամուրջ
-
Bronner's Christmas Wonderland (սուրբծննդյան խանութ)
-
Ֆրանկենմուտի կենտրոնում սուրբծննդյան գիշերվա տեսարան
-
Մեյն փողոցում ձիակառքեր
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ 2,0 2,1 Tower, Mark (2016 թ․ սեպտեմբերի 8). «Frankenmuth offers city manager job to Saginaw Township official». The Saginaw News. Mlive Media Group. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «2020 U.S. Gazetteer Files». United States Census Bureau. Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «U.S. Census website». United States Census Bureau. Վերցված է 2008 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «US Board on Geographic Names». United States Geological Survey. 2007 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2008 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Frankenmuth. Images of America. Arcadia Publishing. 2008. ISBN 978-0-7385-6175-2.
- ↑ Jordan, Heather (2014 թ․ սեպտեմբերի 12). «Gov. Rick Snyder speaks to Saginaw County Chamber crowd in 'Michigan's Little Bavaria'». The Saginaw News. MLive Media Group. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Tabacsko, Ken (2008 թ․ փետրվարի 9). «'Phantom' veteran performs in 'Muth». The Saginaw News. MLive Media Group. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 Mills, James (1918). History of Saginaw County, Michigan: historical, commercial, biographical, Volume 2. Seeman & Peters.
- ↑ 10,0 10,1 10,2 Michael Schmitz (2017 թ․ փետրվարի 28). «Frankenmuth – Michigan's Little Bavaria». ThoughtCo.
- ↑ «History».
- ↑ Public and local acts of the Legislature of the State of Michigan. Legislative Service Bureau. 1960. էջ 302.
- ↑ «US Gazetteer files 2010». United States Census Bureau. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Census of Population and Housing». Census.gov. Վերցված է 2015 թ․ հունիսի 4-ին.
- ↑ https://factfinder.census.gov/faces/nav/jsf/pages/index.xhtml Արխիվացված 2015-01-08 Library of Congress Web Archives [1] (Frankenmuth city, Michigan Selected Social Characteristics (Household and Family Type, Disability, Citizenship, Ancestry, Language, ...)
- ↑ «U.S. Census website». United States Census Bureau. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Knake, Lindsey (2013 թ․ փետրվարի 21). «Frankenmuth is Michigan's top attraction by 1 million visitors, Bridge Magazine report shows». MLive. Saginaw News. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Projects - Bavarian Inn» (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2023 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Yfat Yossifor (2013 թ․ սեպտեմբերի 18). «Frankenmuth's Oktoberfest is a recipe for fun with German music, dancing and beer». mLIVE.
- ↑ «History».
- ↑ Orrin Shawl (2012 թ․ հունվարի 29). «Snow and cold don't keep crowds from Zehnder's Snowfest 2012 in Frankenmuth on Sunday». The Flint Journal. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Florer, Warren Washburn. Early Michigan Settlements, Vol. 1: Washtenaw, Westphalia, Frankenmuth, Detroit, 1848. Ann Arbor: Herold Printing Co., 1941.
- Johnston, Keith R. "Frankenmuth, Michigan: from German Settlement to Tourist Attraction." Master of Liberal Studies in American Culture diss., University of Michigan—Flint, 1988.
- Pollen, T. J. History of Frankenmuth: with Short Sketches of the Old Settlers.
- Zehnder, Herman F. Teach My People the Truth: the Story of Frankenmuth, Michigan. 1970.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆրանկենմուտ (Միչիգան) կատեգորիայում։ |
- Frankenmuth travel guide from Wikivoyage
- City of Frankenmuth
- Frankenmuth Chamber of Commerce and Convention and Visitors Bureau