Ֆիկայո Տոմորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիկայո Տոմորի
անգլ.՝ Oluwafikayomi Oluwadamilola "Fikayo" Tomori
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Օլուվաֆիկայոմի Օլուվադամիլոլա «Ֆիկայո» Տոմորի
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 19, 1997(1997-12-19)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Կալգարի, Ալբերտա, Կանադա[2]
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Դերբի Կաունտի
Համար 5
Պատանեկան կարիերա
2005-2016 Անգլիա Չելսի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016-ներկա Անգլիա Չելսի 1 (0)
2017   Անգլիա Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն 9 (0)
2017-2018   Անգլիա Հալլ Սիթի 25 (0)
2018-ներկա   Անգլիա Դերբի Կաունտի 1 (0)
Ազգային հավաքական
2017-ներկա Անգլիա Անգլիա Մ21 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 17, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 27, 2018

Օլուվաֆիկայոմի Օլուվադամիլոլա «Ֆիկայո» Տոմորի (անգլ.՝ Oluwafikayomi Oluwadamilola "Fikayo" Tomori, դեկտեմբերի 19, 1997(1997-12-19)[1], Կալգարի, Ալբերտա, Կանադա[2]), կանադացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Դերբի Կաունտիի» և Անգլիայի երիտասարդական հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չելսի»[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոմորին միացել է «Չելսիի» ակադեմիային 8 տարեկան հասակում։ Թիմի երիտասարդական կազմերում ֆուտբոլիստը 2015 և 2016 թվականներին դարձել է ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգայի և Անգլիայի երիտասարդական գավաթի խաղարկությունների հաղթող։

2016 թվականի մայիսի 11-ին Ֆիկայոն հայտավորվել է «Լիվերպուլի» դեմ խաղին մասնակցելու համար, որին հայտավորված էին նաև ակադեմիայի սաներ Թեմմի Աբրահամը և Կասեյ Պալմերը։ Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով, սակայն Տոմորին այդպես էլ չի մասնակցել հանդիպմանը[3]։ Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է 2016 թվականի մայիսի 15-ին՝ Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայացած «Լեսթեր Սիթիի» դեմ խաղում։ Այդ հանդիպման 60-րդ րոպեին Տոմորին փոխարինել է Բրանիսլավ Իվանովիչին[4]։ Տոմորին ընդգրկվել է նաև մինչմրցաշրջանային հավաքին մասնակցող ֆուտբոլիստների ցանկում, սակայն չի մասնակցել ոչ մի հանդիպման[5]։ 2016-17 մրցաշրջանի սկզբում, 2016 թվականի օգոստոսի 1-ին ֆուտբոլիստը 4 տարով երկարաձգել է իր պայմանագիրը[6]։ 2016 թվականի օգոստոսի 12-ին Ֆիկայոյին տրվել է 33 համարի մարզաշապիկը[7]։

«Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 23-ին Ֆիկայո Տոմորին 6 ամիս վարձակալության ժամկետով տեղափոխվել է «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»[8]։ Թիմի կազմում նա իր դեբյուտը նշել է 5 օր անց՝ Անգլիայի գավաթի խաղարկության չորրորդ փուլի շրջանակներում կայացած «Լինկոլն Սիթի»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով[9]։ Այդ խաղում նա խփել է նաև իր առաջին գոլը նոր թիմի կազմում։ Չեմպիոնշիպի շրջանակներում Տոմորին իր դեբյուտը նշել է 2017 թվականի փետրվարի 18-ին՝ «Բարնսլիի» դեմ խաղում[10]։ «Բրայթոնի» կազմում Ֆիկայոն իր առաջին մեկնարկային հանդիպումն անցկացրել է 2017 թվականի մարտի 18-ին՝ ամբողջությամբ մասնակցելով «Լիդս Յունայթեդ»-ի դեմ խաղին[11]։

«Հալլ Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 31-ին ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանը տեղափոխվել է «Հալլ Սիթի»[12]։ Թիմի կազմում նա իր դեբյուտային հանդիպումն անցկացրել է 2017 թվականի սեպտեմբերի 13-ին՝ մասնակցելով «Ֆուլհեմի» դեմ խաղին[13]։ Այդ հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ «Հալլի» հաղթանակով։

«Դերբի կաունտի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 6-ին Տոմորին վարձավճարով տեղափոխվել է Չեմպիոնշիպում հանդես եկող «Դերբի Կաունտի»[14]։ Նա իր նորամուտի հանդիպումն անցկացրել է օգոստոսի 11-ին՝ «Լիդս Յունայթեդի» դեմ խաղում, որն ավարտվել է 4-1 հաշվով՝ «Լիդսի» հաղթանակով[15][16]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադայի երիտասարդական հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանադա Մ20 հավաքականի կազմում անցկացրած իր երրորդ խաղում, որը տեղի ունեցել Անգլիա Մ20 հավաքականի դեմ ֆուտբոլիստը եղել է հավաքականի ավագը։ Այդ հանդիպումը տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 27-ին։

Անգլիայի երիտասարդական հավաքականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Մ19 հավաքականի կազմում Տոմորին իր դեբյուտը նշել է Մեքսիկա Մ20 հավաքականի դեմ խաղում[17], որն ավարտվել է 2-0 հաշվով։ Հավաքականի կազմում նա մասնակցել է նաև 2016 թվականին տեղի ունեցած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։

Անգլիա Մ20 հավաքականի կազմում Տոմորին հանդես է եկել 2017 թվականին տեղի ունեցած աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Անգլիայի հավաքականը դարձել է մրցաշարի հաղթող, որն անգլիացիների առաջին լուրջ հաջողությունն էր 1996 թվականից հետո[18]։ Առաջնության ժամանակ Տոմորին դարձել է մեկ գոլի հեղինակ։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Այլ Արդյունք
Դիվիզիա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Չելսի 2015-16 Պրեմիեր Լիգա 1 0 0 0 0 0 0 0 1 0
Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն (վարձավճար) 2016-17 Չեմպիոնշիպ 9 0 1 0 0 0 10 0
Հալլ Սիթի (վարձավճար) 2017-18 Չեմպիոնշիպ 25 0 1 0 0 0 26 0
Դերբի Կաունտի (վարձավճար) 2018-19 Չեմպիոնշիպ 1 0 0 0 1 1 2 1
Կարիերայի արդյունք 36 0 2 0 1 1 0 0 39 1

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեմպիոնշիպի արծաթե մեդալակիր - 2016-17

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի առաջնության չեմպիոն (Մ20) - 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
  2. 2,0 2,1 2,2 https://www.cbc.ca/sports/soccer/england-calls-up-calgary-born-fikayo-tomori-1.5307509
  3. «Liverpool 1–1 Chelsea». BBC Sport. 2016 թ․ մայիսի 11.
  4. «Chelsea 1–1 Leicester City». BBC Sport. 2016 թ․ մայիսի 15.
  5. «Summary: International Champions Cup». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  6. «Tomori new deal on tour». Chelsea F.C. 2016 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
  7. «Squad list announced». Chelsea F.C. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  8. «Albion sign Chelsea defender on loan». Brighton & Hove Albion Official Site. 2017 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  9. «Lincoln City 3-1 Brighton & Hove Albion». BBC Sport. 2017 թ․ հունվարի 28. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  10. «Barnsley 0-2 Brighton & Hove Albion». BBC Sport. 2017 թ․ փետրվարի 18. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  11. «Leeds United 2-0 Brighton & Hove Albion». BBC Sport. 2017 թ․ մարտի 20. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  12. «Hull City sign Chelsea defender on loan». Sky Sports. 2017 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
  13. «Fulham 2–1 Hull City». BBC Sport. BBC. 2017 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 13-ին.
  14. «Fikayo Tomori: Chelsea defender joins Derby County on loan». BBC Sport. 2018 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 6-ին.
  15. «DERBY COUNTY VS LEEDS UNITED». Leeds United. 2018 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  16. «Derby 1-4 Leeds - Bielsa's side thrash Rams with brilliant attacking display». BBC Sport. 2018 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  17. «England Under-19s succumb to second-half goals in Mexico». TheFA. 2016 թ․ հունիսի 4. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  18. «Under-20 World Cup: England beat Venezuela in final». BBC Sport. 2017 թ․ հունիսի 11.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիկայո Տոմորի» հոդվածին։