Ֆերդինանդ IV Հաբսբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆերդինանդ IV Հաբսբուրգ
Ferdinand IV
 
Կուսակցություն՝ politician before the emergence of political parties?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և միապետ
Ծննդյան օր սեպտեմբերի 8, 1633(1633-09-08)[1][2]
Ծննդավայր Վիեննա, Հաբսբուրգի միապետություն
Վախճանի օր հուլիսի 9, 1654(1654-07-09)[1][2] (20 տարեկան)
Վախճանի վայր Վիեննա, Հաբսբուրգի միապետություն
Թաղված Կայսերական դամբարան
Դինաստիա Հաբսբուրգներ
Քաղաքացիություն  Հունգարիա
Հայր Ֆերդինանդ III
Մայր Մարիա Աննա Իսպանացի
 
Պարգևներ
Ոսկե գեղմի շքանշանի ասպետ

Ֆերդինանդ IV (գերմ.՝ Ferdinand IV, սեպտեմբերի 8, 1633(1633-09-08)[1][2], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն - հուլիսի 9, 1654(1654-07-09)[1][2], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն), հռոմեական թագավոր 1653 թվականից, պայմանականորեն նաև Չեխիայի (1646 թվականից) և Հունգարիայի 1647 թվականից) թագավոր։

Կայսր Ֆերդինանդ III և նրա երկրորդ կին Մարիա Աննա Իսպանացու որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդը կայսր Ֆերդինանդ III և Մարիա Աննայի ընտանիքի ավագ որդին էր։ Ուներ երկու քույր և երեք եղբայր (ողջ մնաց միայն էրցհերցոգ Լեոպոլդը)։ Մայրական կողմից նա Իսպանիայի արքա Ֆիլիպ III և Ավստրիայի էրցհերցոգուհի Մարգարիտա Ավստրիացու թոռն էր։

1646 թվականին՝ 13 տարեկան հասակում նա ընտրվում է Չեխիայի թագավոր, սակայն այդպես էլ չի կառավարում։

Հաջորդ տարի ընտրվել է Հունգարիայի թագավոր, իսկ թագադրությունը տեղի է ունեցել հունիսի 16-ին Բրատիսլավայում։

Կայսրուհի Մարիա Աննան որդու հետ

Ֆերդինանդ III համար մեծ քաղաքական հաջողություն էր որդու ընտրվելը Հռոմի արքա` 1654 թվականի մայիսի 31-ին։ Ֆերդինանդ IV թագադրվեց Ռեգենսբուրգում նույն թվականի հունիսի 18-ին։ Սակայն 20-ամյա երիտասարդը վարակվեց ծաղիկով և մահացավ 1654 թվականի հուլիսի 9-ին Վիեննայում։ Թաղված է Հաբսբուրգների տոհմական գերեզմանոցում։

Կայսրը ծանր տարավ ավագ որդու մահը, որն ուներ նաև քաղաքական լուրջ հետևանքներ։ Միայն 1658 թվականին հաջողվեց հասնել նրան, որ մահացած Ֆերդինանդ IV կրստեր եղբայր Լեոպոլդն ընտրվի Հռոմի արքա։ Սակայն մինչ այդ 1657 թվին մահացել էր նաև կայսր Ֆերդինանդ III:

Նախատեսվում էր Ֆերդինանդ IV ամուսնացնել Իսպանիայի արքա Ֆիլիպ IV ավագ դստեր`արքայադուստր Մարիա Թերեզիայի հետ, որը տեղի չունեցավ արքայազնի մահվան պատճառով։ Հետագայում Մարիա Թերեզիան դարձավ իր զարմիկ` Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս XIV կինը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рыжов К. Все монархи мира. Западная Европа. — М.:Вече, 1999. — էջ. 502. (Энциклопедии).
  • Шимов Я. Австро-Венгерская империя. — М.: Изд-во Эксмо, 2003. — էջ. 104—105.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Wurzbach D. C. v. Habsburg, Ferdinand IV. (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 6. — S. 190.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերդինանդ IV Հաբսբուրգ» հոդվածին։