Եղել է մոլեռանդ կաթոլիկ և միապետական, վայելել է Ֆիլիպ 2-րդ թագավորի վստահությունը։ 1567 թվականին նշանակվել է փոխարքա ապստամբ Նիդերլանդներում, ճնշելով հեղափոխական շարժումը։
Այնուամենայնիվ Ալբայի դաժան քաղաքականությունն ու մտցրած հարկերը 1572 թվականին առաջ բերեցին նոր ապստամբություն, որը ջախջախելու փորձերը հաջողություն չունեցան, և 1573 թվականին նա ետ կանչվեց Իսպանիա։ 1580 թվականին նրա հրամանատարությամբ իսպանական բանակը նվաճեց Պորտուգալիան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 143)։