Ֆեդերիկո Ձանդոմենեգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեդերիկո Ձանդոմենեգի
Ծնվել էհունիսի 2, 1841(1841-06-02)[1][2][3][…]
ԾննդավայրՎենետիկ, Ավստրիական կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 31, 1917(1917-12-31)[4] (76 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
ԿրթությունԲրերա գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճիմպրեսիոնիզմ
Ներշնչվել էՋուզեպպե Գարիբալդի
ՀայրՊիետրո Ձանդոմենեգի
ԱզգականներԼուիջի Ձանդոմենեգի
 Federico Zandomeneghi Վիքիպահեստում

Ֆեդերիկո Ձանդոմենեգի (իտալ.՝ Federico Zandomeneghi, հունիսի 2, 1841(1841-06-02)[1][2][3][…], Վենետիկ, Ավստրիական կայսրություն - դեկտեմբերի 31, 1917(1917-12-31)[4], Փարիզ), իտալացի նկարիչ, իմպրեսիոնիզմի ժամանակաշրջանի կարկառուն ներկայացուցիչներից մեկը։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեդերիկո Ձանդոմենեգին ծնվել է 1841 թվականի հունիսի 2-ին իտալական Վենետիկ քաղաքում։ Նրա հայրը՝ Պիետրո Ձանդոմենեգին և պապը՝ Լուիջի Ձանդոմենեգին հայտնի քանդակագործներ էին։ 1856-1859 թվականներին Ֆեդերիկոն սովորել է Վենետիկի գեղարվեստական ակադեմիայում։ Դրանից հետո ուսումը շարունակել է Պավիայում։ Մասնակցություն է ցուցաբերել Իտալիայի անկախության համար մղվող պայքարին։ Եղել է Գարիբալդիի կազմակերպած «Հազարի արշավ» գործողության մասնակիցը։ 1862-1866 թվականներին ապրել և ստեղծագործել է Ֆլորենցիայում։ Այստեղ մուտք է գործել մաքիայոլի գեղանկարիչների խումբը։ 1866 թվականին Ձանդոմենեգին վերադարձել է Վենետիկ, բայց հաճախակի այցելությունն է կատարել Ֆլորենցիա, որտեղ մասնակցել է մաքիայոլիի ցուցահանդեսներին։

1874 թվականին նա հանկարծակի որոշում և մեկնում է Փարիզ։ Այստեղ շփվում է իմպրեսիոնիզմի և նրա ներկայացուցիչների հետ։ Նրա վրա մեծ ազդեցություն են թողնում Անրի դը Տուլուզ-Լոտրեկը և Էդգար Դեգան։ Բարձր է գնահատել Մերի Կեսսետի և Պիեռ-Օգյուստ Ռենուարի արվեստը։ Այս ժամանակահատվածում կանանց շատ դիմանկարներ է վրձնում։ Մասնակցում է իմպրեսիոնիստների ցուցահանդեսներին՝ 1879, 1880, 1881 և 1886 թվականներին։

Ֆեդերիկո Ձանդոմենեգիի նկարների թեմատիկան Փարիզն է ու նրա շրջակայքը, մարդիկ, փողոցները, Սենը, բարձր դասի մարդիկ։

Կտավների վաճառքը նկարչին եկամուտներ քիչ են բերում, դրա պատճառով էլ վերջինս սկսում է նորաձևության ամսագրեր պատկերազարդել։ 1914 թվականին Ձանդոմենեգիի նկարների մեծ ցուցադրությունը կայացավ Վենետիկում։ Սակայն նկարիչը իր հայրենիքում փառքի արժանացավ միայն մահվանից հետո։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Steingräber, Erich; Matteucci, Giuliano (1984). The Macchiaioli: tuscan painters of the sunlight. New York: Stair Sainty Matthiesen Gallery.
  • Искусство Италии. Живопись, скульптура, архитектура X—XX вв. / Под ред. Фосси. М., 2001.
  • De Grada R. I Macchiaioli e il loro tempo. Roma, 1963.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Federico Zandomeneghi (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Савельева А. Мировое искусство (500 мастеров живописи) / Мосин И. Г.. — Санкт-Петербург: ООО «СЗКЭО „Кристалл“», 2006. — С. 92. — 256 с. — ISBN 5-9603-0060-5
  • Федотова Е. Дзандоменеги, Федерико // Европейское искусство: Живопись. Скульптура. Графика. — М.: Белый город, 2006.
  • Broude N. The Macchiaioli: Italian Painters of the Nineteenth Century. — New Haven and London: Yale University Press, 1987. — ISBN 0-300-03547-0
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդերիկո Ձանդոմենեգի» հոդվածին։