Ֆեդերիկո Գարսիա Լորկայի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեդերիկո Գարսիա Լորկայի տուն-թանգարան
Տեսակպատմական շենք-թանգարան, բնակելի տուն, թանգարան և թանգարան
Երկիր Իսպանիա[1][2][3][…]
ՏեղագրությունԳրանադա[1][2][3][…]
ՀասցեCalle Virgen Blanca 6, Huerta de San Vicente, 18004 Granada[2][4]18004[2][4]
Հիմնադրվել է1995
ՏնօրենLaura García Lorca?
Կայքhuertadesanvicente.com
Քարտեզ
Քարտեզ

Ֆեդերիկո Գարսիա Լորկայի տուն-թանգարան (իսպաներեն՝ Casa-Museo Federico García Lorca, հայտնի է նաև Huerta de San Vicente անվանումով, որը իսպաներենից բառացի թարգմանած՝ նշանակում է Սան Վիսենտեի բանջարանոց), թանգարան, որը գործում է 20-րդ դարի իսպանացի նշանավոր բանաստեղծ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի ընտանեկան ամառանոցում[5]։ Շինությունն ու նրան կից այգին ներկայումս ընկած են բանաստեղծի ծննդավայր Գրանադա քաղաքի Ֆեդերիկո Գարսիա Լորկայի անվան զբոսայգում, որը հանդիսավորությամբ բացվել է 1995 թվականին[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինությունը XIX դարի երկրորդ կեսի պատմական կառույց է, սկզնապես անվանվել է Huerta de los Mudos: Բանաստեղծի հայրը՝ Ֆեդերիկո Գարսիա Ռոդրիգեսը, այդ տունը գնել է 1925 թվականի մայիսի 27-ին և իր կնոջ՝ Վիսենտա Լորկա Ռոմարինի պատվին վերանվանել Huerta de San Vicente: Շենքը հիմնականում պահպանվել է նախնական վիճակում[7]։

Ֆեդերիկո Գարսիա Լորկան այդ տանն ապրել է 1926-1936 թվականներին, սպանվելուց որոշ ժամանակ առաջ՝ նախքան ընկերոջ՝ Լուիս Ռոզալեսի տուն տեղափոխվելը, մի քանի օր դարձյալ Huerta de San Vicente-ում է անցկացրել։ Այստեղ է նա գրել իր գլուխգործոցներից մի քանիսը, ինչես, օրինակ՝ «Արյունոտ հարսանիք» չափածո թատերգությունը (1932), Էրմա ողբերգական պոեմը (1934)։

Իսպանիայում Ֆրանսիսկո Ֆրանկոյի բռնապետության հաստատումից հետո՝ 1941 թվականին Լորկայի ընտանիքը լքել է Իսպանիան ու մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, բայց պահպանել է ամառանոցի սեփականության իրավունքը[8]։

Թանգարանը[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականի ապրիլի 6-ին Իզաբել Գարսիա Լորկան շինությունը և դրան կից այգին նվիրել է Գրանադա քաղաքին՝ պայմանով, որ այնտեղ ստեղծվի բանաստեղծին նվիրված թանգարան։ Դրանից մոտավորապես տասը տարի անց՝ 1995 թվականի մայիսի 10-ին կայացել է տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը[9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Անդալուսիայի մշակութային ժառանգության թվային ուղեցույց (իսպ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Bibliotecas y Centros de Documentación de Andalucía
  3. 3,0 3,1 GeoNames — 2005.
  4. 4,0 4,1 Museos y Colecciones Museográficas de Andalucía
  5. http://www.huertadesanvicente.com/e_huerta26.php
  6. «Medio Ambiente: Guía de Parques y Árboles - Parque García Lorca».
  7. «Huerta de San Vicente». www.huertadesanvicente.com.
  8. http://www.huertadesanvicente.com/e_huerta36.php
  9. «Base de datos Patrimonio Inmueble de Andalucía». www.iaph.es (իսպաներեն).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդերիկո Գարսիա Լորկայի տուն-թանգարան» հոդվածին։